ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ 01/19/2021 15:25 | ԼՐԱՀՈՍ
Դատախազությունը մոնիթորինգի արդյունքում արձանագրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները։ Դրանք ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանից։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հունվարի 16-ին հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, որը նաեւ 2007 թվականին հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։
Մասնավորապես նախկին դեսպանը նշել էր, որ դեռևս 2005թ, երբ Արարատ Միրզոյանը խոստումնալից երիտասարդ էր, ում միտքը սև էր, իսկ հոգին պղտոր, ամբիցիաներն էլ շատ բարձր էին, հայտնվել է Ցեղասպանության թանգարանում, իսկ թուրքական գործակալների տեսադաշտում հայտնվել է, երբ նա ԱՄՆ-ում սկսել է ուսումնասիրել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
«Թուրք կուրատորի և խոստումնալից երիտասարդի միջև հանդիպում է կայացել, որտեղ այս երիտասարդն իր հոգին վաճառել է թշնամուն՝ համաձայնվելով գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, այն մասին, թե ի՞նչ գործընթացներ են կատարվում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ի՞նչ արխիվ է այնտեղ հավաքվում և այլն»,- հայտնել է Մ.Մինասյանը։
Ըստ նրա՝ ՀՀ ԱԱԾ-ն ֆիքսել է երիտասարդի և Թուրքիայի կոնտակտները, հրավիրել նրան զրույցի ու ասել, որ նրան սպառնում է երկարատեւ ազատազրկում, կամ էլ պետք է համագործակցի ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Արդյունքում՝ 2007 թվականին Ա.Միրզոյանը տվել է իր գրավոր համաձայնությունը՝ ԱԱԾ-ի հետ համագործակցելու վերաբերյալ։
Ավելին, Մ.Մինասյանը հրապարակել էր նաեւ Ա.Միրզոյանի գրավոր համաձայնության տեքստը։
Ճիշտ է, ԱԱԾ-ն նույն օրը՝ հունվարի 16-ին, շտապել է հերքել՝ Ա.Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքը, ինչը թերեւս սպասելի էր. տարօրինակ կլիներ, եթե ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատեր այս կամ այն անձի, առավել եւս պաշտոնյայի գործակալ լինելը, սակայն արդեն կատարվում է ծառայողական քննություն։ Մասնավորապես, ԱԱԾ- ում սկսվել է ծառայողական քննություն՝ պարզելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը։ Իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչ ծավալի ինֆորմացիայի արտահոսքի մասին է խոսքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ