ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող դաս լինի, որ հաջորդ անգամ քննիչ հանձնաժողով ստեղծելն ինքնանպատակ չլինի. Դա ոչ միայն ռեսուրսների վատնում է, այլ Ազգային ժողովի հեղինակությանը լուրջ հարված է հասցնում. Թունյան 01/19/2021 12:56 | ԼՐԱՀՈՍ
«Մենք ձախողել ենք քննիչ հանձնաժողովի գործունեությունը և դրա մեջ ես իմ մեղքի բաժինը տեսնում եմ»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ «Մետաղական հանքաարդյունաբերության ոլորտն ուսումասիրող քննիչ հանձնաժողովի» կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը։
«Պետք է անկեղծ խոսել, ինչպես ասում են՝ «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։ Իհարկե, քննիչ հանձնաժողովի նախաձեռնությունը եղել է ոչ մեր կողմից, դա իրավունքի ուժով է ստեղծվել։ Ես ինքս անձամբ ցանկություն եմ հայտնել մասնակցել, որպեսզի ինչքան հնարավոր է, գոնե այդ գործի մեջ ներդրում ունենամ, որպեսզի օբյեկտիվ իրականությունը պարզեմ, բայց, ըստ էության, ինքս բավարար չեմ աշխատել»,-ասաց Բաբկեն Թունյանը։
Ապա դիմելով Հրանտ Բագրատյանին, նշեց, որ քննիչ հանձնաժողովը ձևավորվել է իրավունքի ուժով, սակայն, եթե հանձնաժողովը ձախողել է կամ հաջողել՝ բոլորը հավասար պատասխանատվություն են կրում։
Պատգամավորը նշեց, որ 5 հանքավայր էին առանձնացրել հետազոտություններ իրականացնելու համար և բաշխել դրանք հանձնաժողովի անդամների մեջ։
«Ցավոք, այդ հինգ հանքավայրի մասով մենք բավարար ինֆորմացիա չստացանք և կան ընկերություններ, որոնց հաշվետվությունն ընդհանրապես չես կարողանում գտնել։ Եթե որևէ լրագրող հետաքննություն աներ ու ռեսուրսներ տրամադրեր սրա վրա, ավելի շատ կբացահայտեր, քան մենք»։
Թունյանի խոսքով՝ ըստ էության քննիչ հանձնաժողովը ստեղծվեց հստակ ընդգծված մեկ հանքարդյունաբերական ընկերության ներդրումային ցուցանիշները կասկածի տակ դնելու համար, ապացուցելու, որ դա սխալ է։
«Ամբողջ ընթացքում մենք հիմնականում լսել ենք բնապահպանական ակտիվիստներին, որոնք խոսել են մեկ ընկերության մասին, որը չի աշխատում»։
Թունյանը որպես օրինակ, բերեց «Լիդիան Արմենիայի»-ն, նշելով, որ ընկերությունը չէր կարող շահույթ ունենալ, որովհետև չի էլ շահագործվել։
Պատգամավորն ասաց, թե սա իրենց համար թող դաս լինի, որ հաջորդ անգամ քննիչ հանձնաժողով ստեղծելն ինքնանպատակ չլինի։
«Որ հաջորդ անգամ մենք մեր ուժերը բավարար գնահատենք ու տեսնենք՝ եթե մի բանը կարողանալու ենք անել, մտնենք դրա տակ, եթե չենք կարողանալու, ավելի լավ է սկզբից իզուր սպասումներ չձևավորենք։ Դա ոչ միայն ռեսուրսների վատնում է, այլև Ազգային ժողովի հեղինակությանը լուրջ հարված է հասցնում», - եզրափակեց Բաբկեն Թունյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ