ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրամկազմն ակնհայտորեն դավաճանեց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչող զինվորին. զոհված զինծառայողի հայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 01/19/2021 16:16 | ԼՐԱՀՈՍ
Այսօր կլրանար ժամկետային զինվորական ծառայությանդ 5֊րդ ամիսը, եթե... զոհված զինծառայողի հայրը ֆեսբուքի իր էջում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշելով, որ որդեկորույս ծնողի մոտ շատ հարցեր են մնացել անպատասխան։
«ՖԲ իմ ընկերներին կխնդրեմ տարածել այս նյութը, քանի որ դրա տարածումը ձեր կողմից, ուղիղ համեմատական է ձեր վերաբերմունքին՝ իմ ընտանիքին պատուհասած ողբերգությանը։
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂԻ ՄՈՏ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ։
1. Ինչպե՞ս է ստացվել, որ 27.09.2020թ.֊ին, պատերազմը սկսվելու պահին, որոշ զորամասերի հրամանատարներ՝ գիտակցելով և կողմնորոշվելով այդ իրավիճակում, 1֊2 ամսվա ծառայող նորակոչիկներին պահում են թիկունքում, այդ թվում՝ փակելով բունկերներում, իսկ զորամասերի վայ հրամանատարները, ինչպիսին է՝ Մարտունի֊3 զորամասի Չ հրամանատար, Չ գնդապետ՝ Գոռ Իշխանյանը, առաջին իսկ օրվանից՝ ըստ էության ընդամենը 12 օր զորամասում գտնվող, ընդամենը 2 օր ականանետ զինատեսակի մասին լսացած և զինվորական ծառայությունում սահմանափակում ունեցող /սրտի արիթմիա՝ բրադիկարդիա և տախիկարդիա ախտորոշմամբ/ նորակոչիկին՝ իմ որդուն, ուղարկում է առաջնագիծ՝ կասեցնելու ադրբեջանական ագրեսիան։
2. Ինչպե՞ս է ստացվել, որ զորամասի հրամանատարությունը՝ չապահովելով իմ որդու ականանետային դասակի հերթափոխի փոփոխություն, պատերազմում անընդմեջ 30 օր կռվելուց հետո, որոշում է կայացնում՝ ուժասպառ և հյուծված դասակը տեղափոխել պատերազմի՝ այդ օրերի ամենաթեժ մարտերի վայր՝ Կարմիր Շուկայի հատված և հրահանգում՝ դիրքավորվել՝ մարտ վարել, հետո նահանջել, նորից դիրքավորվել՝ մարտ վարել ու նորից նահանջել, կրկին դիրքավորվել՝ մարտ վարել։ Այնպես են անում, որ 5֊րդ օրը դասակը չհասցնելով լիարժեք դիրքավորվելու և պատսպարվելու համար անհրաժեշտ ապաստարաններ կառուցելու, բռնվում է մարտի և թիրախավորվում է թշնամու կողմից։ Իմ որդին զոհվում է միայն այն պատճառով, որ ֆիզիկապես չի հասցրել իր ապաստարանը /блиндаж, щель/ լիարժեք պատրաստել, քանի որ ուժասպառ և հյուծված, նաև առողջական խնդիր ունեցող, ընդամենը 70 օրական զինվոր էր։
3. Ինչպե՞ս ստացվեց, որ Մարտունի 3֊ի պաշտպանական դիրքերից մարտունակ վաշտերը և դասակները, այդ թվում՝ իմ որդու ականանետային դասակը, տեղափոխվեցին այլ մարտական դիրքեր և թշնամուն հանձնվեց Մարտունի 3֊ի հրամանատարական կառավարման դիտակետ֊բունկերը։ /տեսանյութն արդեն քանի օր համացանցում է/
4. Եվ վերջապես՝ ինչպե՞ս ստացվեց, որ ամենաթեժ մարտերի վայրում իմ որդու ականանետային դասակը, ըստ էության մնացել է որևէ փորձ չունեցող հրամանատարի ղեկավարման ներքո, ով նույնիսկ իմ որդուց ավելի քիչ ժամանակ էր ծառայում ԶՈՒ֊ում։
Այս հարցերի շարանն անվերջ է։ Կան հարցեր ավելի երկար բովանդակությամբ, կան՝ ավելի կարճ, բայց պատասխանները ԴԵՌ չկան։
Ինչու եմ ընդգծում ԴԵՌ, քանի որ դեռ հույս ունեմ, որ մեր իրավապահներն ի զորու են բացահայտելու դավաճանական հրամանատարական խմբավորումը /ընդհուպ մինչև գերագույն գլխավորի/, որի կազմն ակնհայտորեն դավաճանեց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչող զինվորին, իսկ հիմա փորձում է ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից։
Հ.Գ. Բարձր իրավագիտակցությունը միշտ չէ, որ պաշտպանում է ընտանիքդ։ Եթե ես ժամանակին, օգտագործելով իմ հնարավորությունները և որդուս հիվանդությունը, միջոցներ ձեռնարկած լինեի, այդ թվում՝ ոչ օրինական, Լևոնիս ազատելու զինվորական ծառայությունից, ապա հիմա իմ ընտանիքը չէր մղկտա այս դաժան ցավից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ