ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը հիմքեր չի գտնում՝ պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայություններն անհարգելի համարելու համար 01/19/2021 15:08 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազները դատարանում բարձրացրին պաշտպանների դատական նիստերից բացակայելու հարց, խնդրելով դատարանից՝ միջոցներ ձեռնարկել և պահանջել դատավարության մասնակիցներից՝ բացառել բացակայությունները։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանը չի ներկայացել երեք դատական նիստի, իսկ բոլոր պաշտպանները բացակայել են նախորդ դատական նիստից։
Միհրան Պողոսյանը դատարանին տեղեկացրեց, որ դատական նիստերից մեկին չի ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով, մյուս բացակայությունը կապված է եղել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստի հետ։ Ինչ վերաբերում է նախորդ դատական նիստին, ապա Պողոսյանը նշեց, որ ինքը՝ որպես փաստաբան և ՀՀ քաղաքացի մասնակցել է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու դեպքերի հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն, ինչպես նաև՝ դրան հաջորդող բողոքի ակցիաներին։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ նախորդ դատական նիստին պաշտպանի բացակայության պայմաններում բարձրացվել էր Փաստաբանների պալատին գրություն ներկայացնելու և նոր պաշտպան ներգրավելու հարցը։ Մեղադրողն ընդունում է, որ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերից բացակայությունը կարել է չվիճարկել, սակայն վերապահումով պետք է մոտենալ մուս երկու հարցերին։
«Պաշտպանը, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, իր իրավունքներն ունի, բայց դա որևէ դեպքում չի կարող խաթարել նրա՝ որպես դատավարական սուբյեկտի լիազորությունների իրականացումը, չպետք է հանգեցնի դատական քննության ձգձգումների»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ կարելի է տարբեր իրավունքներ իրացնել՝ կապված դժգոհությունների կամ գոհունակությունների հետ։
Պաշտպան Հայկ Ալումյանը պնդեց, որ չներկայանալու պատճառները հիմնավոր են։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո նախագահող դատավորը նշեց, որ այս պահին առկա չեն առերևույթ հիմքեր ՝ Պողոսյանի բացակայությունն անհարգելի համարելու համար՝ հաշվի առնելով այն, որ պաշտպանների կողմից իրականացված ակցիային մասնակցել են ՓՊ բոլոր փաստաբանները և այդ օրը պաշտպանների՝ դատական նիստին չներկայանալը միտված չէր սույն քրեական գործի քննությունը խոչընդոտելու հետ, մյուս փաստաբանները ևս չեն ներկայացել դատական նիստերին։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ