ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը Միհրան Պողոսյանին առաջարկեց հանդիպել նիստից հետո՝ պարզաբանումների 01/19/2021 17:34 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Զարմացած եմ, որ այսօրվա դատական նիստին նոր մեղադրող ներգրավված չէր։ Ինձ թվաց, որ ՀՀ գլխավոր դատախազի՝ իր կիրթ, համեստ գործընկերոջ հետ հանդիպումից հետո, փոխօգնության շրջանակներում, կարող էր նաև որոշում կայացվել՝ այլ մեղադրող ներգրավելու մասին։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Պաշտպանի հայտարարությունը «դուր չեկավ» մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Վերջինս հայտարարեց, որ, եթե դատարանը չի արձագանքում սադրիչ և վիրավորական հայտարարություններին, ստիպված է մեղադրող կողմն արձագանքել։
«Եթե պարոն Պողոսյանը պատրաստ է մնալ դատական նիստից հետո և իր հայտնած տեղեկության վերաբերյալ ես իմ դիրքորոշումը նիստից դուրս հայտնեմ, պատրաստ եմ։ Բայց դատական նիստերի դահլիճում խոսում են կա՛մ մեզ ներկայացված բացարկի մասին, կամ չեն խոսում։ Ընդ որում՝ այդ հայտարարություն անողն ընդհանրապես այն սուբյեկտը չէ, որը կարող է այդ հանդիպման մասին խոսել»,- նշեց Բաղդասարյանը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պահանջեց՝ զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են վիրավորական լինել որևէ անձի նկատմամբ։
«Ես ուզում եմ հասկանալ՝ հանդիպելը վիրավորական չէ, բայց այդ հանդիպումների վերաբերյալ բարձրաձայնելը վիրավորակա՞ն է։ Դա էլ հանդիսանում է նաև իմ կողմից ներկայացված դիրքորոշումների մի մասը, որովհետև թշնամի երկրի ղեկավարին իշխանության բարձրագույն ներկայացուցիչն անվանում էր բարեկիրթ»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ պարոն Բաղդասարյանը կարող է ցանկացած տեղ պարզաբանել։
Պողոսյանը նշեց, որ իշխանությունների կողմից այս 2.5 տարվա ընթացքում իրագործվող ծրագրին մասնակից են եղել նաև գործով դատախազները և քաղաքական իշխանության կողմից քաղաքական հսկողության ներքո գտնվող գործերով միջամտության փաստը հենց միջամտող անձն է հրապարակել։
«Ես՝ որպես մարդ, որպես փաստաբան շատ մեծ ամոթի զգացում ունեմ այն առումով, որ չկարողացա պահպանել ու պաշտպանել այն պետությունը, որը ժառանգել եմ այստեղ նստած մարդկանցից, այդ պետությունն ունենալու հարցը ժառանգել եմ իմ երեխաներին և այսօր դրա մեղավոր անձն այս դատավարության ընթացքում հրահանգներ է տալիս այս գործով մասնակցող մեղադրողներին։
Պատկերացնում եմ առարկությունների թեման՝ գործով մեղադրողները կարող են հայտնել, որ որևէ հանձնարարություն Նիկոլ Փաշինյանից՝ կապված անձնագրի վերադարձի հետ կապված չեն ստացել»,-նշեց Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին անվանելով «գերագույն գլխավոր խաբեբա»։
Նախագահող դատավորը թույլ չտվեց Միհրան Պողոսյանին շարունակել խոսքը։ Միհրան Պողոսյանը պարզաբանում խնդրեց՝ իր խոսքի սահմանափակման վերաբերյալ և հրաժարվեց կարգադրիչին փոխանցել բարձրախոսը։
«Ի՞նչ հիմնավորմամբ է սահմանափակվում իմ խոսքի իրավունքը։ Ես հրաժարվում եմ կատարել Ձեր անօրինական կարգադրությունները»,- նշեց Պողոսյանը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ միջնորդեց՝ սանկցիա կիրառել պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ, քանի որ պաշտպանի ելույթը սահմանափակված է ոչ կոռեկտ վարքագիծ դրսևորելու պատճառով, իսկ պաշտպանը չի ենթարկվում դատարանի օրինական պահանջներին։
Նախագահող դատավորը Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ դատարանի կարգադրությունները չկատարելու համար։ Միհրան Պողոսյանն էլ ցանկացավ առարկություն ներկայացնել, սակայն դատարանը թույլ չտվեց։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից