ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքից վերադարձի ճանապարհին մի քանի տասնյակ մարդ փակել են ԲՀԿ-ականների ճանապարհը ու պահանջել դուրս գալ Հայրենիքի փրկության շարժման ձևաչափից. Իվետա Տոնոյան 01/19/2021 17:03 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքից վերադարձի ճանապարհին մի քանի տասնյակ մարդիկ մեր ճանապարհը փակել են և փորձել խոչընդոտել մեքենայի ընթացքը: Նրանք որոշակի վերապահում ունեին Վազգեն Մանուկյանի վարչապետի թեկնածության և Հայրենիքի փրկության շարժման գործունեության հետ կապված, պահանջը ԲՀԿ-ից այն էր, որ դուրս գա այդ ձևաչափից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Երկու օր առաջ եղել ենք Սյունիքի մի շարք համայնքներում, ծանոթացել խնդիրներին, անվտանգության և սահմանազատման գործընթացի հետ կապված մտահոգություններին: Հանդիպել ենք նաև Գորիս, Կապան, Մեղրի քաղաքների քաղաքապետերի հետ և արձանագրել առկա խնդիրները: Այդ խնդիրները պրն.Ծառուկյանին ներկայացնելուց հետո, քանի որ շուռնուխցի տարհանված 12 ընտանիքների հետ կապված լրջագույն սոցիալական խնդիրներ կային, այսօր էլ, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, ես, Շաքե Իսայանը, Միքայել Մելքումյանը, Արտյոմ Ծառուկյանը աջակցությունները բերել ենք Շուռնուխ՝ օգնություն հասցնելու շուռնուխցի 12 ընտանիքին»,-ասաց Իվետա Տոնոյանը:
Վերջինս պատմեց, որ Սյունիքից դարձի ճանապարհին մի քանի տասնյակ մարդիկ իրենց ճանապարհը փակել են և փորձել են խոչընդոտել մեքենայի ընթացքը. «Մենք զրուցել ենք նրանց հետ, ներկայացրել ենք այցի նպատակը: Ես իրականում չեմ մեղադրում մեր հայրենակիցներին, խոսել ենք նրանց հետ, ճանապարհը բացել են, անցել ենք»,-ասաց ԲՀԿ պատգամավորը:
Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ այն անձինք, որոնք փակել էին ճանապարհը, որոշակի վերապահում ունեին Վազգեն Մանուկյանի վարչապետի թեկնածության և Հայրենիքի փրկության շարժման գործունեության հետ կապված, և պահանջը ԲՀԿ-ից այն էր, որ դուրս գա այդ ձևաչափից:
«Մենք բոլորին լսել ենք, և ասել ենք, որ իրենց մտահոգությունները կփոխանցենք»,-ասաց Տոնոյանը:
Հարցին՝ թե արդյոք ԲՀԿ-ն կքննարկի Հայրենիքի փրկության շարժման ձևաչափից դուրս գալու հարցը, Տոնոյանը պատասխանեց, որ եթե որոշում լինի, կհայտարարեն.
«Այդ միջադեպը րոպեներ առաջ է տեղի ունեցել, այս պահին որևէ բան չեմ կարող ասել, վստահաբար, մենք երբևէ որևէ կուլիսային գործընթացներով հանդես չենք եկել, ցանկացած որոշման մասին հանրությունը տեղյակ կլինի»,-ասաց Տոնոյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն վերջին շրջանում փորձում է առանձնանալ Հայրենիքի փրկության շարժումից, ինչի մասին է փաստում նաև մարզային առանձին այցերը, Իվետա Տոնոյանն ասաց.
«ԲՀԿ-ն առանձին քաղաքական հետագիծ ունեցող ուժ է և սահմանափակված չէ իր գործողություններում, տարօրինակ բան պետք չէ փնտրել, եթե հաշվի առնենք Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեությունը, պետք չէ որևէ ենթատեքստ փնտրել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ