Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան 01/19/2021   20:12  |  Հարցազրույց

Հայաստանում գնաճի ահագնացող տեմպերը մտահոգիչ ցուցանիշներ են գրանցում: Դեռևս դեկտեմբերի սկզբին, հացի  թանկացումից, բենզինի սակագնի բարձրացումից   անմիջապես հետո, «Փաստինֆո» լրատվականն ահազանգ հնչեցրեց՝ սրան հաջորդելու է առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ գնաճը, ինչին էլ մենք ականատես ենք լինում արդեն այսօր:

Գոյություն ունեցող և դեռ սպասվելիք նոր թանկացումների շղթայի, ինչպես նաև Հայաստանում  առկա խորը տնտեսական ճգնաժամի  թեմայով «Փաստինֆո»-ն զրուցել է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ:

- Պարոն Ապիկյան, ի՞նչ հանգամանքներով է  պայմանավորված հայաստանյան վերջին գնաճը, որ արդեն իսկ լուրջ մտահոգությունների տեղիք է տվել  հասարակության լայն զանգվածների մոտ:

- Վերջին գնաճը մի քանի պատճառներ ունի և դրանցից առաջին ու ամենաէական հանգամանքը, թերևս, դրամի արժեզրկումն է, որի արդյունքում, ավտոմատ կերպով  ներմուծվող  բոլոր ապրանքները նույնպես թանկանում են: Ներմուծումը, որպես կանոն, տեղի է ունենում արտարժութային գործարքներով, այսինքն` ներմուծվող ապրանքը, բնականաբար,  նույն չափով թանկանում է: Երկրորդ՝ ձմռան ամիսներին, որպես կանոն, գնաճ մշտապես լինում է:  Սա ավելի շատ կապված է լոգիստիկ բնույթի խնդիրներով, այսինքն,  ձմռանը տրանսպորտն ավելի թանկ է, քան ամռան ամիսներին: Օրինակ, ձմռանը Լարսի միջանցքը, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, կարող է մի քանի շաբաթ փակ լինել: Բնականաբար, մեքենաները, որ մնում են Լարսում, ավելի մեծ չափով ծախս են պահանջում, քան դա կլիներ տարվա մյուս եղանակներին և այլն: Այս ամենն իր հետքն է թողնում գնային ինքնարժեքի վրա, որի արդյունքում մենք ֆիքսում ենք նկատելի կամ ոչ այնքան նկատելի գնաճի տեմպեր:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված տեղական արտադրության ապրանքների թանկացումը:  

- Հումքի գներով, որովհետև շատ ու շատ տեղական ապրանքների համար, հումքը, նույնպես, դրսից է ներմուծվում, հետևաբար, հումքի գնի փոփոխություններով պայմանավորված, փոխվում է նաև ինքնարժեքի գինը: Այստեղ էական դեր կարող է խաղալ նաև կոմունալ թանկացումների հանգամանքը, այսինքն, եթե երկրում թանկանում են գազն ու էլեկտրոէներգիան, շղթայական թանկացումներ են տեղի ունենում նաև տեղական արտադրության ապրանքների գներում նույնպես:

- Իսկ ի՞նչ հանգամանքներով  է պայմանավորված դրամի արժեզրկումը Հայաստանում:

- Դրամի արժեզրկման առաջին և հիմնական պատճառը տնտեսական ծանր վիճակն է, հավասար չափով նաև՝ վստահության կորուստը: Կորոնավարակի, ինչպես նաև պատերազմից հետո առաջացած քաղաքական և տնտեսական ճգնաժամը հանգեցրեց նրան, որ մարդիկ վախենալով դրամի արժեզրկումից, իրենց ունեցած խնայողությունները դրամից դոլարի վերածեցին: Սովորաբար, երկրի համար ճգնաժամային իրավիճակներում, այս պրոցեսն ավելի մասսայական բնույթ է կրում: Հետևաբար, մարդիկ հասկանում են, որ, նույնիսկ, ավանդով վճարվող տոկոսները չեն կարող փոխհատուցել դրամի անկնման տարբերությունը և արտարժույթ են առնում: Դրամի անկնման վերջին ցուցանիշները զգալիորեն պայմանավորված են նաև երկրից  մեծ չափերի հասնող կապիտալի փախուստով: Վախենալով կամ զգուշանալով պետության  ներսում ստեղծված այս կամ այն իրավիճակից, տվյալ պարագայում, առավել շատ՝ պատերազմի թողած հետևանքներից,  մարդիկ իրենց գումարներն ուղղակի դուրս են հանում երկրից: Մյուս պարագայում, մարդիկ պարզապես հասկանում են, որ Հայաստանում այս պահին ներդրումներ անելն ուղղակի անիմաստ ֆինանսական կորուստների կհանգեցնի և հանելով կապիտալը, ներդրումներ են կատարում այլ երկրներում:  

- Ի՞նչ վիճակ է այսօր Հայաստանում ներդրումային առումով:

- Արդեն տևական ժամանակ է ներդրումային դաշտը Հայաստանում խայտառակ վատ վիճակում է հայտնվել: Անցյալ տարվա առաջին 9 ամիսների տվյալներով,  Հայաստանում  արտասահմանյան մաքուր ներդրումային գումարը կազմել է ընդամենը 600 հազար դոլար, ինչը, մեծ հաշվով մի աշխատող  ռեստորանի գումար է:

- Ի՞նչ վնասներ կարող է կրել տնտեսությունը՝ դոլարի շարունակ բարձրացող կուրսի  ֆոնին:

- Սա, իր հերթին, բազմաթիվ բացասական հետևանքներ է թողնելու տնտեսական համակարգի վրա՝ ամբողջությամբ: Դոլարի կուրսի բարձրացման ֆոնին, առաջին հերթին, թանկանալու է ամեն ինչ, բացառապես՝ այն ամենն,  ինչ ներմուծում է Հայաստանը և, նույնիսկ այն, ինչ արտադրվում է այստեղ՝ Հայաստանում, ինչի մասին արդեն խոսեցինք: Դոլարի կուրսի բարձրացումը էականորեն  հարվածելու է նաև վարկային խնդիրներին: Մեր բանկերում արտարժույթով արտահայտված վարկային պորտֆեյլը շատ մեծ է:  Նախկինում, երբ արտարժույթի կուրսն ավելի ստաբիլ էր, մարդիկ նախընտրում էին դոլարով, քան եվրոյով վարկեր վերցնել, ինչը, համեմատաբար, ավելի ցածր տոկոսադրույք էր ենթադրում: Այդ բոլոր վարկատերերը  հիմա շատ  լուրջ խնդիրների առաջ են հայտնվելու, որովհետև, եթե նրանց եկամուտները չեն ավելանում, ապա նրանք ուղղակի չեն կարողանալու կոմպենսացնեն արտարժույթի կուրսի բարձրացման արդյունքում առաջացած տարբերությունը՝ ստիպված լինելով ավելի մեծ գումար վճարել բանկին, քան նախկինում էին վճարում: Ընդ որում, դա կարող է լինել շատ ավելի մեծ չափերի հասնող գումար, քան նրանք պատկերացնում էին, որ կարող են վճարել:

- Պարոն Ապիկյան, ի՞նչ է սպասվում հայաստանյան բիզնես ոլորտին, առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

- Մոտակա մի քանի տարիների ընթացքում Հայաստանում գործող բիզնեսները միանշանակ չեն ունենալու ավելի մեծ եկամուտ, քան սրանից երկու կամ երեք տարի առաջ էր, եթե չասենք, որ չափազանց մեծ թվով փոքր ու միջին բիզնեսներ արդեն իսկ սնանկացել կամ փակվել են, շատերն էլ  ուղղակիորեն այդ ճանապարհի վրա են:

- Արդյո՞ք այս տարի արձանագրված գնաճը մոտ է անցյալ տարիների՝ նույն ժամանակահատվածի գնաճի տեմպերին:

- Միանշանակ ոչ, որովհետև այս չափերի հասնող դրամի կտրուկ անկում մենք վերջին տարիների ընթացքում ուղղակի չենք ունեցել, ինչն, իմ կարծիքով, դեռ շարունակական բնույթ է կրելու: Այս ողջ իրավիճակում ամենավատ իրողությունն այն է, որ  արտաքին աշխարհում բարենպաստ միջավայր նույնպես չկա: Այսինքն, եթե նախկինում, մեր երկրում տնտեսական վիճակը այս կամ այն չափով անկում էր ապրում, ապա դրսից դեպի  Հայաստան ուղարկվող տրանսֆերտները գոնե օգնում էին, որպեսզի այստեղ՝  ներսում տնտեսությունը զգալի վնասներ չկրի: Հիմա դրսից ուղարկվող տրանսֆերտների վրա հույս դնել այնքան էլ չի ստացվի, որովհետև համավարակի  թողած հետևանքները տնտեսական լուրջ և խորը ճգնաժամ են առաջացրել նաև ամբողջ աշխարհում: Այլ կերպ ասած, տնտեսական առումով հիմա ողջ աշխարհն ուղղակի աղետի առաջ է հայտնվել: Այսպիսի իրավիճակը քիչ թե շատ բարենպաստ կերպով կհաղթահարեն միայն ամուր տնտեսական համակարգ ունեցող երկրները, իսկ թույլերի համար լավ հեռանակար չի սպասվում: Գերմանիան, օրինակ, անցյալ տարվա տվյալներով, համավարակի հետևանքով 10 տոկոս տնտեսական անկում է գրանցել, ինչն այդ երկրի համար՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, աննախադեպ երևույթ է համարվել: Հաշվի առնենք, սակայն, որ Գերմանիայում գրանցված տնտեսական անկումը միայն համավարակի հետևանք է: Հայաստանի պարագայում մեր տնտեսությունը՝ բացի համավարակից, կրում է նաև պարտված պատերազմի հետևանքները:

- Պարոն Ապիկյան, տնտեսական ի՞նչ կանխատեսումներ կարող եք կատարել, այսինքն, այսպիսի իրավիճակում ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը ՝ մոտ ապագայում:

- Առաջիկա երկու - երեք տարիների ընթացքում մենք ոչ միայն տնտեսական աճ չենք գրանցելու, այլև ընդհակառակն՝ անկում ենք ունենալու: Եթե անցյալ տարի մեր տնտեսությունը երկնիշ տնտեսական անկում գրանցեց,  ապա այս տարի, ամենաշատը կարող ենք հույս ունենալ, որ այդ անկումը չի գերազանցի 10 տոկոսը:  Այսինքն, քաջածանոթ լինելով ոլորտի բոլոր խնդիրներին, ես չունեմ այն լավատեսությունը, որ մեր տնտեսությունը  առաջիկա տարիների ընթացքում, գոնե մեկ տոկոսի հասնող աճ կգրանցի: Տնտեսական աճ, առաջիկա մի քանի տարիների ընթացքում մեզ չի սպասվում:

- Վերադառնալով գնաճի թեմային, որովհետև մեր հասարակության ճնշող մեծամասնության գերխնդիրը հիմա հենց  գնաճի ահագնացող տեմպերն են, ի՞նչ սպասենք այս առումով:

- Ցավում եմ, բայց ընդհանուր վերլուծության արդյունքում, որևէ լավ լուր, այս առումով ասել, նույնպես չեմ կարող: Գնաճի տեմպերը հանգեցնելու է նրան, որ մարդիկ սկսելու են ավելի վատ ապրել: Ցավալի իրողությունն այն է, որ առաջիկայում մարդիկ կսկսեն խնայել նաև ուտելիքի վրա ծախսվող գումարի չափը: Իրավիճակը շատ  է հիշեցնում 90-ականների տխուր կյանքը: Չեմ կարծում, որ բանը կհասնի չեկերով տրամադրվող սննդի համակարգին, որովհետև, ի տարբերություն այսօրվա իրողությանը, 90-ականներին մենք պարենի դեֆիցիտ ունեինք, օրինակ` երկիրը չուներ բավարար չափով ալյուրի պաշար և ստիպված էր լինում հացը կամ առաջին անհրաժեշտության այլ մթերքներ տրամադրել հստակ չափաբաժիններով: Հիմա, իհարկե նմանօրինակ իրավիճակ չկա, բայց գնաճի տեմպերը և գործազրկության աճող մակարդակը կարող են հանգեցնել նրան, որ մարդիկ բառացիորեն ստիպված կլինեն կտրուկ կրճատել նաև առաջին անհրաժեշտության մթերքների ձեռքբերումը՝ բառացիորեն հանելով իրենց սննդակարգից քիչ թե շատ թանկ մթերքները՝ միսը, կաթնամթերքը և այլն: Գնաճի այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ, օրինակ, ստիպված կլինեն գոյատևել ամենահասանելի և էժան սննդով՝ բառացիորեն հաց ու ջրով: Մնացած անհրաժեշտ և բնական կարիքները բավարարելու համար, կլինի դա՝ դեղորայք, կոմունալ ծախսեր, մինիմում հագուստ և այլն, այս ամենը ձեռք բերելու համար, մարդիկ ստիպված են լինելու գնալ այդ սահմանափակումներին, ինչը, բնականաբար, ցավալի և ոչ մի տեղ չտանող  հեռանկար է, որ ոչ մի լավ բան չի խոստանում մեր երկրի ու ապագայի համար:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:51 19/01/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազներին վարույթից հեռացնելու միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին
19:42 19/01/2021  |  ՀարցազրույցԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
23:54 18/01/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը խնդիր է դրել իր առջև՝ հնարավոր բոլոր միջոցներով անլրջացնեն քաղաքական օրակարգի կարևոր հիմնահարցերը. Տիգրան Աբրահամյան
22:58 18/01/2021  |  ՄեկնաբանությունԿասկած չունեմ, որ պետք է ունենանք ազգային պետություն. Հովհաննես Ավետիսյան
20:50 18/01/2021  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը
20:00 18/01/2021  |  ՎերլուծություններԱշխարհը երկակի ստանդարտներով է առաջնորդվում, դերակատաարը՝ շահերն են, ոչ թե՝ օրենքները
19:56 18/01/2021  |  ԼՐԱՀՈՍ21-րդ դարում ստիպված ենք տվյալներ աղերսել սեփական պետությունից վերջին պատերազմի ընթացքում զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների եւ գերիների մասին. Մինասյան
22:53 17/01/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք է հարուցվի քրեական գործ, ու մինչեւ քննության ավարտը կասեցվի Արարատ Միրզոյանի լիազորությունները. փաստաբան
22:28 17/01/2021  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Բաղդասարյանն ազատ է արձակվել
22:15 17/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի իշխանությունը ողջ հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ

Արխիվ

[]