Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան 01/19/2021   19:42  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։

- Հունվարի 11-ին տեղի ունեցավ երեք երկրների ղեկավարների հանդիպումը։ Պատերազմից հետո երկրորդ եռակողմ հանդիպման օրակարգը համապատասխանու՞մ էր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

- Հայաստանն այսօր հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում։ Ըստ էության կապիտուլյացիայի է մատնվել թե՛ քաղաքական, թե՛ պատերազմական հարթակներում և այս առումով ընթացող այդ եռակողմ հանդիպումները հիմնականում պետք է արտացոլեն Ռուսաստանի և Ադրբեջանի հետաքրքրությունները և բավարարեն նրանց պահանջմունքները։ Այդ տեսանկյունից եռակողմ այս հանդիպումներից հատուկ սպասելիքներ կարող ենք չունենալ և ակնկալել, որ մեր վիճակն ավելի չվատթարանա։ Կարծես հունվարի 11-ի հանդիպումն այդ վատթարացումը չարձանագրեց, բայց բոլոր դեպքերում մեր արմատական շահերի հետ կապված առաջընթաց ևս առայժմ չի գրանցվել։ Հայաստանն առայժմ չունի այն քաղաքական պլատֆորմը, որ պետք է ձևավորվեր և թույլ տար մեր պետությանը հաղորդակցվել իր միջազգային գործընկերների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի, Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ։ Իմ կարծիքով այդ պլատֆորմը դեռ ձևավորված չէ։ Կարծում եմ՝ մեր իշխանությունները դեռևս հստակ պատկերացումներ չունեն այն մասին, թե աշխարհաքաղաքական գործընթացները ո՞ր ուղղությամբ են գնում և ո՞ւր են տանում նաև մեզ։

- Կարծում եք՝ հետագայում էլ եռակողմ հանդիպումների ժամանակ հայկական կողմը չի՞ կարողանա օրակարգում ներառել իր համար կարևոր հարցերը։

- Քանի դեռ չկա այդ պլատֆորմը, մենք կրավորական վիճակում ենք լինելու։ Գուցե դժգոհություններ արտահայտենք, մեղմորեն ինչ-որ մեղադրանքներ հնչեցնենք, բայց ռեալ գործընթացների վրա ներազդելու լծակներից զրկված կմնանք։

- Ինչպե՞ս պետք է ձևավորվի քաղաքական այդ նոր պլատֆորմը։

- Դա մի քանի տարրերի համակցման արդյունքում հնարավոր կլինի մշակել։ Առաջին հերթին գործող իշխանությունը պետք է գիտակցի դրա անհրաժեշտությունը, պետք է ռեսուրս չխնայի այդ խնդիրը լուծելու համար և այդ առումով գործը պետք է հանձնի մասնագետներին։ Մասնագետները պետք է կատարեն իրավիճակի գնահատում, ապագա զարգացումների կանխատեսում ներկայացնեն։

- Այսինքն` պարտադիր չէ՞, որ ներկայիս իշխանությունները հրաժարական տան և նոր բանակցող գա։

- Իշխանությունների հրաժարականը խնդիր չէ։ Խնդիրը որակապես նոր իշխանության ձևավորումն է։ Այդ առումով գտնում եմ, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, բայց մինչ այդ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան նոր ձևով և բովանդակությամբ ԱԺ ունենալ։ Առաջին կարևոր գործնական քայլը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և միգուցե ամբողջ կազմի հեռացումն է և նոր ԿԸՀ-ի ձևավորումը։ Այն չեզոք, անբասիր անցյալ ունեցող հասարակական-քաղաքական դեմքերով պետք է համալրել, որպեսզի նրանց անցկացրած ընտրություններն արժանահավատ լինեն։  

- Վերադառնալով Արցախի հարցին՝ Լավրովը հայտարարեց, որ հիմա լավագույն ժամանակը չէ Արցախի կարգավիճակի հարցը որպես առաջնահերթություն սահմանելու համար։  Ստացվում է՝ Արցախի կարգավիճակի հարցը կրկին առկախված է մնում, մինչդեռ տարածաշրջանում պատերազմի վտանգը վերացած չէ։

- Գտնում եմ, որ Ռուսաստանի խաղը հիմնականում հենց այն թեզի վրա էր հենված, որ Ադրբեջանին թեկուզ պատերազմով ինչ-ինչ տարածքներ կհանձնվեն, Արցախի տարածքի մի մասն էլ կմնա ռուս զինվորականների անմիջական վերահսկողության տակ առանց դրա կարգավիճակի ճշգրտման։ Հենց կարգավիճակը ճշգրտվեց ռուս զինվորականները ստիպված պետք է հեռանան այդ տարածքից։ Այսինքն` քանի կարգավիճակ չկա, ռուս խաղաղապահները կամ ռուսական զորախումբն այնտեղ մնալու հիմքեր կունենան։ Մոսկվայի վարվող քաղաքականության համատեքստում դա է։ Կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնան։

- Բայց մեզ համար վտանգավոր չէ՞ այդ առկախումը։

- Մեզ համար հիմա ամեն ինչն է վտանգավոր։ Քանի դեռ մենք չենք տեսնում՝ ինչ է կատարվում և ինչ է կատարվելու ապագայում, չենք կարող ճշգրիտ քայլեր կատարել։ Այդ դեպքում իսկապես մեզ համար ամեն ինչ վտանգավոր է։ Այսինքն` այդ դեպքում մնում ենք ուրիշների քմահաճույքների խաղալիքը։

- Չենք տեսնում շատ բաներ, թե՞ չենք ուզում տեսնել։ Թուրքիայում զորավարժություններ են սկսվել, բայց իշխանական պատգամավորներից ոմանք նշում են, որ պետք չէ շատ վախենալ։ Չմոռանանք, որ օգոստոսին նույնպես զորավարժություններ էին ընթանում, որից հետո պատերազմ սկսվեց։

- Կարծում եմ՝ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ հին փուլի խնդիրը լուծել են և՛ Արցախի, և՛ Հայաստանի մասով։ Այժմ նրանք շատ ավելի ընդգրկուն խնդիրներ լուծելու անհրաժեշտության առջև են կանգնելու, հատկապես Անկարան։ Այս իրավիճակում ռուսների հետ բախումն անիմաստ է, որովհետև Թուրքիան Հարավային Կովկասում իր զինված ներկայությունը հաստատելու քայլը հաջողությամբ պսակեց, իսկ շարունակությունը կարող է որոշ ժամանակ սպասել։

- Ամեն դեպքում լինելո՞ւ է շարունակություն

- Շարունակությունը լինելու է, բայց ոչ, անպայման, Հայաստանում և Հայաստանի հետ կապված։ Կարող է թիրախավորվել և՛ Վրաստանը, և հիմնական թիրախներից մեկը կլինի նաև Իրանը։ Ընդ որում` այնտեղ Անկարան միայնակ չի գործելու։ Առաջնային թիրախներից մեկը կլինի նաև Կենտրոնական Ասիան, որտեղ արդեն Թուրքիան հսկայական ուժ է կուտակել։ Այսինքն` Անկարան մեծ ծրագրեր ունի։

- Պարոն Մելիքյան նշել եք, որ տարածաշրջանի ճակատագրի հետ կապված Երևանը և Բաքուն այդքան էլ անելիքներ չունեն։ Ամեն դեպքում Հայաստանն ինչպե՞ս կարող է այս իրավիճակում պահել իր անվտանգությունն ու անկախությունը։

- Կապ չունի Հայաստանն այսօր որքանով է տկար։ Եթե կա նպատակադրում և ըստ դրա նաև կենտրոնացվեն ռեսուրսներ, անլուծելի խնդիրներ չունենք։ Ընդ որում` խնդիրները պարտադիր չէ, որ լուծվեն մեր հարևանների հետ անմիջական ռազմական հակադրության միջոցով։ Պետք է հստակ պատկերացնենք՝ աշխարհն ինչպիսին է լինելու և պետք է  ապահովենք մեր տեղը վաղվա աշխարհում։ Սա է մեր խնդիրը։ Այսօր Եվրասիան և ողջ աշխարհն անցումային փուլում են գտնվում, որտեղ հաճախ չենք էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբի գործընթացներ են տեղի ունենում, ինչ սուր մրցակցություն կա այսօր գերտերությունների միջև և, ցավոք սրտի, այդ մրցակցությունը խաղաղ միջոցներով լուծելի չէ։ Հետևաբար` քաղաքակրթական, տնտեսական, ռազմական կոնֆլիկտն այսպես, թե այնպես տեղի է ունենալու և դրա էպիկենտրոնում է լինելու հատկապես Կենտրոնական Ասիան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պակիստանը։ Պայթյունի ալիքները մեզ ևս պետք է հասնեն և մենք պետք է այդ ալիքներին դիմագրավելու համար անհրաժեշտ պաշտպանությունը կառուցենք։ Դրա համար ունենք մի քանի տարի։

- Անդրադառնանք Ալիևի կոշտ հռետորաբանությանը։  Շուշիում Ալիևն ուղիղ սպառնալիք հնչեցրեց։ Համարժե՞ք էր ՀՀ կառավարության արձագանքը։

- Ի՞նչ պետք է ասի մեր կառավարությունը նրան։ Ի՞նչ ասի, ասի՝ ոչ մենք ինքներս քեզ կոչնչացնենք քո բնում, քո ծուխը կմարենք։ Ի՞նչ պետք է ասեն մերոնք։ Ասելու բան չունեն։ Ամեն ինչ ասվեց պատերազմի դաշտում։ Պատերազմից հետո քայլերի նոր ծրագիր չկա, որ դրա շրջանակում հակադարձումներ լինեն։ Այսինքն` առայժմ մեր իշխանությունները պարզապես ծեծվածի կարգավիճակով իրենց գոյությունն են պահպանում, ուրիշներն էլ այդ հարցում իրենց աջակցում են, որովհետև կոտրված, պարտված իշխանությունը թեթև թիրախ է, որի վրա կարելի է անընդհատ մատ թափ տալ և պատասխան չստանալ։ Իշխանությունը երկրի և ժողովրդի հետ նույնականացնելն այս իրավիճակում սխալ է։ Այդ իշխանությունն իր սխալներն է գործել և դրա համար իր հատուցումն է ստանում որպես պետության համար պատասխանատու ուժ, բայց այլևս ժողովրդի, քաղաքացիների կապն այս իշխանության հետ կարելի է խզված համարել։

Հարցազրույցը՝ Հասմիկ Կոշկարյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:15 19/01/2021  |  Միջազգային լրահոսՍոբչակը ֆիքսել է՝ Մարտիրոսյանի НТВ-ի եթերում «Ազերչայ» - ի գովազդից խուսափելը
23:54 18/01/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը խնդիր է դրել իր առջև՝ հնարավոր բոլոր միջոցներով անլրջացնեն քաղաքական օրակարգի կարևոր հիմնահարցերը. Տիգրան Աբրահամյան
22:58 18/01/2021  |  ՄեկնաբանությունԿասկած չունեմ, որ պետք է ունենանք ազգային պետություն. Հովհաննես Ավետիսյան
22:51 18/01/2021  |  ՎերլուծություններԴադիվանքի կյանքը՝ կապիտուլացիայից հետո
21:59 18/01/2021  |  ԼՐԱՀՈՍԸնդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 49 827 քաղաքացի
20:50 18/01/2021  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը
20:00 18/01/2021  |  ՎերլուծություններԱշխարհը երկակի ստանդարտներով է առաջնորդվում, դերակատաարը՝ շահերն են, ոչ թե՝ օրենքները
19:56 18/01/2021  |  ԼՐԱՀՈՍ21-րդ դարում ստիպված ենք տվյալներ աղերսել սեփական պետությունից վերջին պատերազմի ընթացքում զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների եւ գերիների մասին. Մինասյան
14:28 18/01/2021  |  Ղարաբաղյան հակամարտությունԼավրովը պատմել է Ղարաբաղում գերիների փոխանակման մասին
22:53 17/01/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք է հարուցվի քրեական գործ, ու մինչեւ քննության ավարտը կասեցվի Արարատ Միրզոյանի լիազորությունները. փաստաբան

Արխիվ

[]