ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա լավագույն ժամանակը չէ՝ որպես առաջնահերթություն սահմանել Արցախի կարգավիճակի հարցը, այն պետք է թողնել ապագային.Լավրով 01/18/2021 18:41 | ԼՐԱՀՈՍ
«Ըստ իս, հիմա լավագույն ժամանակը չէ՝ որպես առաջնահերթություն սահմանել Արցախի կարգավիճակի հարցը, այն պետք է թողնել ապագային», հրավիրված հեռավար ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելացնելով, որ երաշխավորում է, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին այն ձևաչափն է, որը կապահովի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմի շահերը:
«Գլխավորն այն է, որ դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավիճակի վերաբերյալ անցկացվեն կոնկրետ, հանգիստ, իրավական քննարկումներ` այն հիմքով, որն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարիդրացիության համար»,-նշել է Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանելով լրագրողի հարցին հայտարարել է, որ որևէ հիմք չի տեսնում խոչընդոտելու Հայաստանի և Արցախի պաշտոնյաների շփումներին: Ըստ նրա, Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև կնքված բոլոր համաձայնագրերում, առաջին հերթին `անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համաձայնագրում, կողմերը պայմանավորվել են ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապը Լաչինի միջանցքով, ինչը վերահսկելու են ռուս խաղաղապահները:
«Ոչ ոք երբեք չի ժխտել Հայաստանի և Արցախի կապը: Տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի եղել Հայաստանն ու Արցախը տարանջատելու հարց, այդ պատճառով էլ Լաչինի միջանցքը, որպես հայեցակարգ, ոչ ոք չի մերժել: Այն դեռ շարունակում է մնալ համաձայնության ենթակա թեմա», - ասել է Լավրովը, հավելով, որ՝ «Եթե բոլորը համամիտ են, որ պետք է կապ գոյություն ունենա Արցախի և Հայաստանի հայերի միջև, ապա որևէ հիմք չկա կանխելու այս մակարդակի շփումները»։
Այս առումով նա նաև նշել է, որ Հայաստանի պաշտոնյաները ԼՂ-ում ընդգրված են հումանիտար հարցերի լուծման մեջ, ինչը որևէ բացասական վերաբերմունք չի առաջացնում Բաքվում:
Լավրովի խոսքերով՝ հավանաբար լարվածություն է առաջացնում այն փաստը, որ Հայաստանի պաշտոնյաները բավականին քաղաքականացված հայտարարություններ են անում Արցախում.
«Ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի խուսափել դրանից: Մենք տեսանք թե 44-օրյա պատերազմից առաջ քաղաքական գործիչների զգացմունքային հայտարարությունները Ղարաբաղից կամ Ղարաբաղի թեմայով ինչ հետևանքներ ունեցան, ինչպես օրինակ՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը: Խոսքերը նյութականանալու հատկություն ունեն, իսկ այս դեպքում դրանք նյութականացան բացասական ուժով: Այս պարագայում երկու կողմերի արտահայտությունները դարձել են շատ բացասական նյութական ուժ: Ուստի, մենք այժմ այդքան մեծ ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև կապեր հաստատելուն՝ վստահության մթնոլորտ ստեղծելով: Սա նաև ՌԴ նախագահ Պուտինի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման կարևոր նպատակներից էր», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ