ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհը երկակի ստանդարտներով է առաջնորդվում, դերակատաարը՝ շահերն են, ոչ թե՝ օրենքները 01/18/2021 20:00 | Վերլուծություններ
Այսպես կոչված՝ քաղաքակիրթ աշխարհի և միջազգային կազմակերպությունների երկակի ստանդարտների շքերթի հերթական ականատեսն ու վկան ենք թե՛ այս օրերին, թե՛ավելի վաղ նաև, ամբողջ պատերազմի ընթացքում, երբ փոքրիկ Արցախը և ողջ հայությունը միայնակ կռիվ էր տալիս Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի զինված ուժերի և բացառությամբ՝ Ռուսաստանի, մյուսների՝ քար լռության դեմ։ Դեռ այն օրերին էր շրջանառվում, որ Թուրքիան հսկայական գումարներով կաշառել է աշխարհի լրատվամիջոցներին, որ իրենց էջերում արցախյան երկրորդ պատերազմի մասին թուրքադրբեջանական տանդեմի դեմ հրապարակումներ չանեն, ավելին, Արցախի թեմային չանդրադառնան ընդհանրապես։ Որպես արդյունք՝ հատուկենտ էին անդրադարձները։
Հիմա, պատերազմի ավարտից և Հայաստանի համար Փաշինյանի ձեռամբ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո, նոր իրողությունների հետ ենք բախվում։
Մասնավորաբար, նախօրեին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն արձանագրում է՝ «Ադրբեջանի նախագահը, իշխանության այլ մարմիններ ևս ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով»:
Այսինքն, հայության նկատմամբ անցյալ դարասկզբին և դարավերջին ցեղասպանություն իրականացրած թուրք-ադրբեջանցին այսօր հոխորտում և սպառնում է հայությանը՝ նոր ցեղասպանությամբ։
ՈՒշագրավ է, որ թշնամի երկրի ղեկավարի այս հայտարարություններին մեր իրականության մեջ չի արձագանքում ո՛չ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը, և ո՛չ էլ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը։ Ո՞րն է այս տոտալ լռության պատճառը, այն դեպքում, երբ պատասխան տվողն իրենք պիտի լինեին։ Ո՞րն է լռության պատճառը, երբ, բան է, ընդդիմադիր շրջանակներից մեկը բավական է իրենց հասցեին մի հայտարարություն անի, ուսապարկերի ու ֆեյքերի մի ողջ վարձու բազմություն տարբեր կողմերից հարձակվում է։ Այսինքն, ՀՀ պահի իշխանությունն էլ երկակի ստանդարտներով է առաջնորդվում։ Ինչու՞։
«Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով»,-փաստում է ՀՀ ՄԻՊ-ը:
Սակայն՝ Հայաստանի պատասխանը զրոյական է։ Ավելին, ՀՀ իշխանությունը որպես երկնքից իջած մանանա ժողովրդին հրամցնում է հայերի ցեղասպանությունն իրագործած և այդ միտքն այսօր էր մտմտածող Թուրքիայի հետ առևտրատնտեսական, բաց սահմանների մասին մի հեքիաթ, որը վերջինս ժառանգել է 90-ականների ՀՀՇ-ական իշխանություններից՝ որպես «լավ ապրելու բանաձև»։ Բանաձևի առաջին կետը՝ «Արցախի հանձնենք, լավ կապրենք», հիմնական մասով իրականացվել է, հիմա՝ ապաշրջափակումը, սահմանների բացումն է մնում և թուրքերի հետ քիրվայություն անելու՝ տասնամյակների երազանքը ի կատար ածելը։ Սրան է լծված Արցախն ու Հայաստանը թուրքերին հանձնող, թրքահպատակ և արդեն իսկ բարձրաձայնված և Թուրքիայի կողմից չհերքված՝ այդ պետության գործակալ- պահի իշխանությունը՝ իր լիդերներով։
Բայց վերադառնանք կրկին երկակի ստանդարտներին։
Տեսեք, երեկ աշխարհի լրատվամիջոցները ձայնները մեկ արած՝ տարածում էին, թե՝ ՌԴ նկատմամբ պատժամիջոցները խստացնել է պետք, քանզի ՌԴ ընդդիմադիր գործիչ, հետախուզման մեջ գտնվող Նավալնին Գերմանիայից վայրէջք է կատարել Մոսկվայում և միանգամից՝ ձերբակալվել ՌԴ իշխանությունների կողմից։ Սակայն նույն այդ երկրները և միջազգային կառույցները Ադրբեջանում գերեվարված և անմարդկային պայմաններում 3-4 ամիս արդեն պահվող հայ գերիների թեմային բնավ իսկ չեն անդրադարձել, չեն դատապարտել Թուրքիային և Ադրբեջանին իրենց վարած քաղաքականության համար, թեպետ այս համատեքստում տվյալ պետությունները բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ են խախտել, խախտում ու ոտնահարում։ Ի՞նչ է, վախենու՞մ են Թուրքիայից և Ադրբեջանից, շահեր ու շահագրգռությու՞ններ ունեն։ Դրա՞ համար են երկակի ստանդարտներով առաջնորդվում։
Ի վերջո, այստեղ տեղին է հիշել նաև պարզունակ մի բանաձև՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։ Այսօր աշխարհը, թուրքադրբեջանական եղբայրությունից մինչև նրանց ՆԱՏՕ-յական գործընկերներ ի դեմս Փաշինյանի, գործ ունի թույլիկ, պարտված, կապիտուլյացված և բազմիցս նվաստացված իշխանության հետ, որին ստիպում է, որից պահանջում է, որին պարտադրում է։ Մանավանդ, ակնհայտ է, որ դիմացինը թույլ է տալիս, որ իրեն ստորացնեն ու նվաստացնեն։
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Բայց ելք միշտ կա։ Ելքը աշխարհի հետ արժանապատվության դիրքերից, անժխտելի փաստերով և փաստարկներով հարաբերվելն է, որը չի կարող անել մեկը, ով ստորացված ու նվաստացված է, և սեփական երկրում ունի դավաճանի կարգավիճակ։
Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ