ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր գերիները, ոչ միայն Ալիևի, այլև՝ Փաշինյանի ձեռքին են գերի․ նրանց հարցն ամեն առիթով իշխանությունը շահարկում է 01/16/2021 17:10 | Վերլուծություններ
Հայաստանում ցանկացած ոլորտի վերաբերող ցանկացած հարց առանց Փաշինյանի «դաբրոյի» տեղի չի ունենում։ Տեղերում պաշտոնավորող կամակատարները ամեն բան համաձայնեցնում են նախօրոք, իրար մեջ էլ ասում՝ «գժի հետ գործ չունենանք»։
Եթե իշխանության մեջ է այսպես, բա ընդդիմության հանդե՞պ ոնց կլինի։ Խորհրդարանական լինի, թե՝ արտախորհրդարանական։ Վերջինս ուղղակի խոշորացույցի տակ է գործունեություն ծավալում։
Նախօրեին Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան նույնպես կազմակերպվել էր Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Արդեն տեղեկություններ կան, որ ակցիան կազմակերպել է «իմքայլական» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի միջոցով։
Ընդ որում, իշխանությունը զավթած այս անձինք բացարձակ ոչ մի սրբություն չունեն և ոչնչի առաջ կանգ չեն առնում։
Պարզվում է՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող գյումրեցիների գործոնն են նույնիսկ շահարկել, նրանց հարազատներին համոզելով, թե՝ պետք է ակցիա անեք, որ Փաշինյանը բանակցի ու ձեր երեխեքին վերադարձնի։
Ընդհուպ՝ նույնիսկ սպառնացել են՝ եթե Վազգենի հավաքին մասնակցեք, ձեր գերյալներով չենք զբաղվելու։
Ի՞նչ է ստացվում՝ Ադրբեջանի կողմից գերեվարված և մոտ 3-4 ամիս արդեն անմարդկային պայմաններում որպես գերի պահվող մեր հայրենակիցները կրկնակի գերիներ են։ Նրանց ոչ միայն Ադրբեջանն է որպես գերի պահում, այլ նաև՝ Հայաստանը՝ ի դեմս Փաշինյանի։ Վերջինս, ըստ էության, գերիների հարազատներին շարունակ օգտագործում է՝ իր կեղտոտ նպատակներն իրագործելու համար։ Ընդ որում, դա անում է և՛ արտաքին, և՛ ներքին հարաբերություններում։
Վկա՝ հունվարի 11 -ի մոսկովյան հանդիպումը, որը գերիների ծնողներին ներկայացվել էր որպես իրենց որդիների հարցի լուծմանն ուղղված կարևոր հանդիպում՝ շեղելով նրանց այդ հարցի լուծման համար մատը մատին չտվող իշխանության դեմ պայքարից։ Արդյունքում, վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այս թեմայով մի խղճուկ նախադասություն ընդամենը արտաբերեց․ «մեզ չհաջողվեց լուծել գերիների հարցը», որը պարզորոշ ցուցանում էր՝ նման հարց չի էլ քննարկվել։
Հիմա, երեկ ընդդիմության միասնական լիդերի՝ Վազգեն Մանուկյանի հանդիպումը՝ Գյումրիում էր, գյումրեցիներին էին իրենց գերիների հարցը շահարկելով խաբել՝ իրենց գերիների հարցը շահարկելով, այսօր հանդիպումը Վանաձորում է, նույնը կանեն այնտեղ և այսպես շարունակ։
Ադրբեջանում ամիսներ պահվող մեր գերիների հարազատները պիտի հասկանան, որ եթե իրենց զավակները Փաշինյանին հետաքրքրեին, եթե նա չնչին իսկ սրտացավություն ունենար, այդ հարցը վաղուց լուծվել էր։ Ի սկզբանե էր ասված՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»։ Այս համատեքստում Փաշինյանը շտապեց բանտում պահվող մարդասպան 2 ադրբեջանցիներին հանձնել, իսկ մեր տղաներին թողեց թշնամու ձեռքում, որ ամեն անգամ, երբ իրեն պետք լինի, նրանց ծնողներին վախեցնի․․․
Ասել է՝ մեր գերիները Ալիև-Փաշինյան զույգի ձեռքին են գերի դարձել, ամիսներ շարունակ հարցն առկախ թողնելով՝ յուրաքանչյուրն այդպիսով իր խնդիրն է լուծում։
Քանի դեռ Փաշինյանն է այս համատեքստում «հարց լուծողը», այն տեղում դոփելու է։ Սա է, որ պիտի հասկանան գերիների հարազատները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ