ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թորոսյանի կողմից պետբյուջեի միջոցների վատնում զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին. Էդուարդ Հովհաննիսյան. 01/16/2021 15:43 | Մեկնաբանություն
ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկ համաճարակաբան էդուարդ Հովհաննիսյանը գրում է.
«Երեկ՝ հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։ Արդեն մեկ անգամ գրել եմ, որ երկրորդ սեկվենատոր գնելն անիմաստ է։
Հիմա կփորձեմ հնարավորինս մատչելի բացատրել, թե ինչու ոչ միայն գնելն էր անիմաստ, այլև երկրորդ սարքի կարիքն անգամ չկար։
Եկեք պատկերացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում նույնականացման գործընթացը։
Առաջին փուլում հետազոտվող հյուսվածքից անջատվում է գենետիկ նյութ պարունակող զանգվածը։ Բավականին ժամանակատար գործ է, հիմնականում կատարվում է ձեռքով և օրական, տարբեր տվյալներով, կատարվում է 10-ից 20 նմուշի պատրաստում։
Երկրորդ փուլում այդ նմուշներից անջատվում է ԴՆԹ-ն և, ապա, վերլուծվում սեկվենավորման սարքի՝ սեկվենատորի միջոցով՝ ԴՆԹ-ի վերծանման նպատակով։ Այս փուլում սեկվենատորր հնարավորություն ունի մեկ օրվա ընթացքում երկու վերլուծություն կատարել, յուրաքանչյուրը մինչև 192 նմուշ։ Այսպիսով, մեկ օրվա ընթացքում մինչև 384 նմուշի վերծանում։
Երրորդ փուլում, ստացված վերծանված նմուշները համեմատվում են տվյալների բազայում գտնվող զոհվածների հարազատների վերծանված նմուշների հետ, հայտնաբերվում են համընկումներ և ապացուցվում է բարեկամական կապը։ Այս գործընթացը կատարվում է մասնագետների կողմից ձեռքով (ոչ ավտոմատիզացված), այդ իսկ պատճառով ֆիզիկապես հնարավոր չէ իրականացնել մեծ քանակով։ Բացի դրանից, մասնագետների հսկայական ծանրաբեռնվածության պատճառով մեծանում է ձեռքով կատարվող աշխատանքների սխալի հավանականությունը։
Չնայած այն հանգամանքին, որ հիմնական խնդիրներն առաջանում են առաջին և երրորդ փուլերում, Ա․Թորոսյանը որոշում է պետբյուջեից 250մլն դրամով գնել երկրորդ սեկվենատորը, որն իրականում, ոչ մի կերպ չի արագացնելու նույնականացման գործընթացը, իսկ դրա ավարտից հետո անիմաստ բեռ է դառնալու բուժհիմնարկի վրա, քանի որ մինչև պատերազմը սեկվենավորման մեկ սարքն էլ շատ փոքր ծանրաբեռնվածությամբ էր աշխատում։
Իսկ ի՞նչ կարելի էր անել։
Առաջին փուլի արտադրողականությունը մեծացնելու համար անհրաժեշտ էր.
1. գնել ավտոմատիզացված սարք (մոտ 22 մլն դրամ), որը 2,5 ժամում կպատրաստեր12 նմուշ, կարելի էր նույնիսկ երկու նման սարք գնել անհամեմատ ավելի փոքր գումարով,
2. դատաբժշկական մասնագետների համար պատրաստել մի քանի տասնյակ օգնականներ՝ հերթափոխով աշխատելու համար, բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։
Երրորդ փուլն անսխալ և մեծ քանակով իրականացնելու համար հարկավոր էր.
3. ձեռք բերել համապատասխան ծրագիր (soft):
Այս ամենը իրապես կարագացներ դիակների նույնականացումը, մի քանի անգամ ավելի քիչ կարժենար, քան վճարվել էր երկրորդ սեկվենատորի համար, որի կարիքը փաստացի չկար։ Անգամ, եթե լիներ, ապա այդ նույն սարքից կար ապօրինի լուծարված ՁԻԱՀ-ի կենտրոնում, որը կարելի էր ժամանակավոր ծառայեցնել նաև այս նպատակով։
Ինչու՞ չարվեց այսպես։ Միգուցե Ա․Թորոսյանը կրկին մեծամտաբար կարծեց, որ ամենագետ է և չխորհրդակցեց մասնագետների հետ, կամ նա ուներ այլ շարժառիթներ ու շահագրգռվածություն այս թանկարժեք գնումը կատարելու համար։ Համենայնդեպս, պետական բյուջեից մսխված գումարների հաշվին ականատես եղանք Թորոսյանի կողմից բեմադրված ևս մեկ՝ գերթանկարժեք «PR ակցիայի», որն ըստ էության, ներգործություն չի ունենա դատագենետիկական նույնականացման գործընթացի վրա։
P.S. Հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը Թորոսյանի կողմից պետբյուջեի վատնման հերթական փաստի վրա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ