ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա ողբերգություն է, աղետ է, որ երկրի քաղաքական էլիտան կազմված է այսպիսի մարդկանցից. Զոհրաբյանը՝ Լենա Նազարյանի հայտարարությունների մասին 01/16/2021 15:32 | ԼՐԱՀՈՍ
«Այս մակարդակի դիլետանտիզմը, ամեն ինչից անտեղյակությունն ու այս մակարդակի ցինիզմը, ապաշնորհությունը վկայությունն է այն բանի, որ մենք այսօր ունենք կորսված Արցախ, որ մենք այսօր ունենք ՀՀ անվտանգությանը սպառնացող լրջագույն ռիսկեր։ Սա ողբերգություն է և բնավ ծիծաղելի չէ»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի երեկվա հայտարարություններին։ Վերջինս նշել էր, որ համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։
«Ես միշտ ձեռնպահ եմ մնացել կանանց մեկնաբանելուց։ Իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տվել, բայց սա էլ որերորդ անգամ մենք գործ ունենք իշխանության, խորհրդարանական ղեկավար կազմի ներկայացուցչի մակարդակով արված անիրազեկ, դիլետանտ, հայտարարությունների հետ։ Այնպիսի հայտարարություններ է արվում, որ համացանցը զվարճանում է, բայց այստեղ զվարճանալու բան չկա։ Սա ողբերգություն է, աղետ է, որ երկրի քաղաքական էլիտան կազմված է այսպիսի մարդկանցից։ Եթե մենք այսօր ունենք լրջագույն ճգնաժամ, դրա հավաքական կերպարներից մեկն էլ սույն տիկինն է»,- ասաց Զոհրաբյանը։
ԱԺ փոխնախագահը հետադիմական և վնասակար էր համարել տարբեր փորձագետների հայտարարությունները, թե մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Զոհրաբյանն էլ նշեց, որ Նազարյանը ներկայացնում է քաղաքական թիմի հավաքական կարծիքը,ըստ որի ՝ Արցախն ամենամեծ «Ճիտին պարտքն էր» և իրենք ազատվեցին Արցախից։
«Իրենք ազատվեցին իրենց համար իրական ու իրենց տերերի կարծիքով մեծագույն խնդրից՝ Արցախից։ Դա ներկայացնում է քաղաքական թիմի հավաքական տեսակետը։ Իրենք լուծեցին Արցախի խնդիրը 5000 և ավելի զինվորների կյանքի գնով, տասնյակ հազարավոր վիրավորների, կորսված Արցախի ու տեղահանվածների գնով։
Զոհրաբյանը մեկ անգամ էլ շեշտեց, որ ներկա իշխանությունները քանի դեռ երկրի ղեկին են, ամեն գնով պետք է դիմադրեն կորցրած տարածքների վերադարձի գաղափարին անգամ։ Իշխանությունն այլևս ոչինչ չի կարողանում անել։ Լենա Նազարյանը նշել էր, որ ինքը պատերազմով չի ուզում հետ բերել կորցրած տարածքները։
«Իրենց խոսքը ունի մինուս անսահմանություն արժեք։ Այն, որ իրենք կարող էին փորձ անել դիվանագիտական հարթությունում լուծել օրինակ ռազմագերիների հարցը, ինչպես ակնկալում էին շատերը, մենք պիտի լինենք օբյեկտիվ, այլևս դա էլ չեն կարողանում անել։ Ինքը երկիրը ներքաշել է լրջագույն ճգնաժամի, ատելության, միմյանց հանդեպ անհանդուրժողականության մի վակումի միջև և աշխատում է ևս մեկ օր իր իշխանությունը ձգելու համար»։
Նաիրա Զոհրաբյանը համամիտ չէ Լենա Նազարյանի այն պնդմանը, թե պետք է փորձենք մեր բոլոր հարևանների հետ երկարատև խաղաղություն պահպանել, քանի որ նրանք անգամ ներքաղաքական խաղաղություն չեն կարողանում ապահովել ։
«Եթե իրենք կարծում են, որ չլուծված ռազմագերիների ու դեռևս անթաղ դիակների խնդրով, զոհերի և վիրավորների իրական թիվը թաքցնելով, ֆեյք զինվորական ու ֆեյք զոհված ծնող հորինելով, իրենք կարողանալու են ներհայաստանյան հանդուրժողականության հասնել, ապա դա իրենց հերթական մոլորությունն է»,-եզրափակեց Զոհրաբյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ