ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դասալիքն իրենք են՝ իրենց կյանքով, իրենք փախել են ամեն ինչից.Վանեցյանը՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին 01/16/2021 17:04 | ԼՐԱՀՈՍ
Այն, ինչ մենք արել ենք ռազմի դաշտում, դրա գնահատականը տրվել է ՊԲ հրամանատարության կողմից, տեսել են պատերազմում մասնակցած մարդիկ։ Այն ստահոդ տեղեկությունները, որոնք մշտապես փորձում են տարածել իմ և կողմնակցիներիս մասին բանականություն ունեցող որևէ մարդ չի կարող այդ ստերին հավատալ: Այս մասին Հայրենիքի փրկության շարժման առաջնորդների վանաձորյան հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, թե «Հայրենիք» կուսակցության ջոկատը պատերազմի ժամանակ լքել է Շուշիի պաշտպանական դիրքերը։
«Դասալիքն իրենք են՝ իրենց կյանքով, իրենք փախել են ամեն ինչից, իրենք պարտվել են այս պատերազմը, իրենց պատճառով կորցրել ենք մեր հայրենիքի Արցախյան հատվածի 70 %-ը, ունենք 5 հազարից ավելի զոհված, 10 հազար վիրավոր, անհետ կորածներ, գերիներ, անվտանգային խարխլված համակարգ»,-ասաց Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, ինքը հայտարարել է, որ նրա նշանակումը սպառնալիք է ազգային անվտանգությանը.
«Ցավոք, այդ կանխատեսումս իրականություն դարձավ։ Բայց ես այդ մասին չէի խոսի, որովհետեւ մենք ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ եւ ես ասել եմ, որ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ, լծվել մեկ գործի եւ պաշտպանել հայրենիքը։ Եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունը, որը տղամարդուն վայել չէ, եթե պատվերներ է կատարում՝ դա առավել ևս հարիր չէ տղամարդուն»։
Արթուր Վանեցյանն ընգծեց, որ պատերազմի ընթացքում «Հայրենիք» զորախումբն ամբողջությամբ ներգրավված է եղել ռազմական գործողություններին։
«Մենք մարտնչել ենք ամենադժվար և ամենաթեժ տեղերում, չենք խուսափել, ու խնդրում եմ՝ փակենք այդ թեման», ասել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ պատերազմի ժամանակ իրենց գործողություններին արդեն գնահատական տվել է Շուշիի մատույցներում Շոշի հատվածի պաշտպանության պատասխանատու գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ԱԱԾ տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանը։
Արթուր Վանեցյանը նաև ընգծեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» մարզային հանդիպումները կրելու են մշտական բնույթ.
«Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ ազատվենք այս իշխանություններից։ Մենք ունենք մեր օրակարգը և դրա շուրջ իրականացնելու ենք մեր գործողությունները»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Վերջինիս գնահատմամբ՝ լոռեցիների հետ հանդիպումը շատ ջերմ մթնոլորտում է անցել և հետաքրքրիր հարցեր են հնչել:
Արթուր Վանեցյանը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ նրա համոզմամբ՝ նման լուրերի տարածումը նպատակ ունի շեղել կարևոր հարցերից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ