ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը. ԱԱԾ պահեստազորի սպա 01/15/2021 14:58 | ԼՐԱՀՈՍ
Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԱԾ պահեստազորի սպա Զոհրաբ Ավետիսյանը։
«Ես այնտեղ դիրքավորված պառկած էի, դասակին դիրքավորել էի, մեկ էլ տեսնեմ՝ Քյարամյանը Շուշիի Քարին տակից բարձրացավ»,- նշեց Ավետիսյանը՝ պատմելով, որ Քյարամյանն ասել է, թե պատրաստվում է փոխել դասակի նռնականետի դիրքը, ինչը վրդովմունք է առաջացրել Ավետիսյանի մոտ։ Վերջինս էլ, ըստ իր պատմածի, հայտարարել է՝ թե ով է Քյարամյանը, որ առանց դասակի հրամանատարին հարցնելու գնա և զինվորի դիրք փոխի.«Ասում եմ՝ դու ով ես, որպես ինչ ես դու, ով է քեզ թույլ տվել, որ դու դիրք փոխես։ Ինքն էլ շատ արագ ճողոպրեց։ Դա էր նրա դերակատարությունը։ Տպավորություն էր ստեղծվել, որը հետո դարձավ համոզմունք, որ Աննա Հակոբյանը գտնվում էր բունկերում, հսկում էր գործողությունները՝ բունկերից, իսկ Քյարամյանն այդ գործողությունները՝ Շուշիի հանձնման գործողությունները, հսկում էր դրսում։ Նա կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը և ամեն ջանք գործադրեց, որ մեր զորախումբը ոչնչացվի»,-հայտարարեց ԱԱԾ պահեստազորի սպա Զոհրաբ Ավետիսյանը։
«Հայրենիք» զորախմբի անդամ Հրահատ Մխեյանն էլ անդրադարձավ Քյարամյանի հայտարարությանը, թե վերջինս իջել է դիրքից և տեսել, որ Վանեցյանն այնտեղ չէ։ Մխեյանը ներկայացրեց հանգամանքները՝ նշելով, որ Արթուր Վանեցյանի հետ միասին գնացել են շտաբ՝ Ստեփանակերտ, մտել բունկեր, Վանեցյանը զեկուցել է, թե ինչ է կատարվում, իսկ հրետանին ոչնչացրել է ադրբեջանական զորախումբը։
Նա պատմեց, որ, երբ մոտեցել է ավտոմեքենային, իրեն է մոտեցել Արգիշտի Քյարամյանը, որոին ինքը նույնիսկ դեմքով չէր ճանաչում և չգիտեր, որ այդ «երեխան» կարող է ԱԱԾ պետ լինել։ Հարցրել է Քյարամյանից, թե ով է վերջինս, ինչին ի պատասխան էլ Քյարամյանն ասել է, թե զորամասի հրամանատար է, մինչդեռ՝ զորամաս չի ունեցել, իրեն ուղեկցել են երկու թիկնապահներ։
Քյարամյանն առաջարկել է բարձրանալ և պահել դիրքը, ինչին ի պատասխան Մխեյանն ասել է, որ ինքն ինչպես պետք է բարձրանա հատուկ նշանակության խմբով դիրք պահելու այն պարագայում, երբ ինքը պետք է տեղեկություն փոխանցի շտաբին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ