ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միգուցե ինչ-որ խնդիրներ լավ չեմ լուծել, ենթադրում եմ՝ կորոնավիրուսի հետ կապված. Արման Սարգսյանը՝ ոստիկանապետի պաշտոնից ազատվելու մասին 01/15/2021 14:23 | ԼՐԱՀՈՍ
Ես շուրջ 25 տարի ծառայել եմ ՀՀ ոստիկանությունում և նախկինում տված իմ հարցազրույցներից մեկում նշել եմ, որ ինչ կարգավիճակով էլ լինի, ես նորից կծառայեմ երկրին։ Ինձ համար որպես սկզբունք դրված չէր, որ եթե ես եղել եմ ոստիկանության պետ, հետևապես չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցում ասաց նախկին ոստիկանապետ, այժմ ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ հավելելով, որ հատկապես հետպատերազմյան շրջանում իր համար մեծ պատիվ է աշխատել ՊՆ-ում:
Խոսելով ոստիկանապետի պաշտոնից իր հեռացման մասին՝ Արման Սարգսյանն ասաց, որ ոստիկանապետի նշանակումը, թե այդ պաշտոնից ազատումը, պայմանավորված է վարչապետի որոշմամբ:
Հարցին՝ թե ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո, սպասելի՞ է եղել, որ նոր պաշտոն կստանա, Արման Սարգսյանը պատասխանեց, որ իրեն սպասելի է եղել յուրաքանչյուր կարգավիճակով ծառայել հայրենիքին.
«Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունում իմ ծառայության շրջանում մամուլը ոչ միշտ է օբյեկտիվ ներկայացրել տեղեկատվությունը, մեղմ եմ ասում՝ ոչ օբյեկտիվ, շատ հրապարակումներ են եղել, որոնց մեջ բացակայում է իրականության հիմքերը, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ մեծ ներդրում եմ ունեցել այդ ժամանակահատվածում ոստիկանության ծառայությունում և հույս ունեմ՝ ՊՆ-ում կարողանալու եմ և անելու եմ ամեն ինչ, գիշերուզօր աշխատելու եմ, որ օգուտ բերեմ պետությանը»,-ասաց Սարգսյանը:
Հարցին, թե նախկին ոստիկանապետը չի պարզել՝ ինչու՞ է ազատվել պաշտոնից, Արման Սարգսյանն ասաց.
«Միգուցե իրադարձությունների համընկնում էր: Հարսանիքը չէր հաստատ: Միգուցե ինչ-որ խնդիրներ լավ չեմ լուծել, ենթադրում եմ կորոնավիրուսի հետ կապված»,-ասաց նախկին ոստիկանապետն՝ ավելացնելով, որ ոստիկանությունն ամեն ինչ արել է, որ կորոնավիրուսի հետ կապված խնդիրները լավ լուծվեն:
Լրագրողի այն դիտարկմանը, թե հանրության շրջանում տեսակետներ են եղել, որ ոստիկանության առջև դրված պահանջ է եղել օրական հստակ քանակի տուգանքներ ապահովել, Արման Սարգսյանն ասաց.
«Հանրության շրջանում այդ հարցերը գոյանում եմ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունից։ Այնպիսի բաներ են գրվել, որ զավեշտից այն կողմ չեն կարող որոշակի լրջության արժանանալ»,-ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով Արցախում օրերս վիրավորված զինծառայողի դեպքին, Արման Սարգսյանն ասաց՝ «Այս պահին քննություն է իրականացվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով է տեղի ունեցել»։
ՊՆ նորանշանակ տեղակալը նաև նշեց, որ այս պահին դեռ հստակ տեղեկություն չունի՝ որ ոլորտներն է համակարգելու.
«Ընդհանուր ծանոթանում եմ ՊՆ-ի այն խնդիրներին, որոնք իմ ծառայության բերումով կարող եմ ճիշտ ընկալել եւ աշխատանքում ճիշտ կիրառել»,-ասաց Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ