ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ուսապարկները» գտել են` ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ». Մեսրոպ Մանուկյան 01/15/2021 12:39 | Մեկնաբանություն
Հիմնադրամը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի , իսկ այս «ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» և հաջորդիվ ամեն տարի շուրջ 130 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Ուշագրավ փոփոխություններ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքում լրացումներ և փոփոխություննեև կատարելիս՝ ընդունված 29.12.2020 թվականին։
Այսպիսով.
1. Փոփոխության 8 -րդ Հոդվածով « Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «0.5» թիվը փոխարինել «2» թվով», այսինքն այսուհետ հիմնադրամը կունենա վարչական ծախսերը, քանի որ հիմնադրամում առկա է շուրջ 30 մլրդ դրամ, համաձայան «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի՝ «Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը չեն կարող գերազանցել Հիմնադրամի՝ նախորդ տարվա ընդհանուր ակտիվների գումարի 0.5 տոկոսը», այս տարի դա կկազմի շուրջ 600 մլն դրամ, հաջորդիվ ամեն տարի շուրջ 130 մլն դրամ:
2. Համաձայն փոփոխության 11-րդ հոդվածի Հիմնադրամի հոգաբարձուների կազմից «կհեռացվեն» ոչ ցանկալի անդամները, նրանք ովքեր ԱՆՎՃԱՐ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ հիմքով շուրջ 3 տարի գործնեություն է իրականացրել հիմնադրամում։
3. Այս փոփոխությանը հատուկ կարծիք են տվել ՀՀ ԱԺ փորձագիտական երկու բաժիները։ Մասնավորապես եզրահանգել են. «Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների, մասնավորապես՝ վերը նշված նկատառումների եւ առաջարկությունների տեսանկյունից լրամշակման ու հստակեցման կարիք է զգում» http://www.parliament.am/draft_history.php?do=showdiveval&Div=5&ID=12155
Հ.Գ. Հիմնադրամը ֆինանսական լուրջ խնդիրները ունի , իսկ այս «ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» և հաջորդիվ ամեն տարի շուրջ 130 մլն դրամ
Հ.Գ. Հիմնադրամն երբեք վարչական ծախսեր չի ունեցել . . .
Հ.Գ. Հիմնադրամից հեռացվում են այն անդամները, ովքեր վստահ եմ, որ դեմ կքվեարկեին ցանկացած Զոհվածների ընտանքիներին հասանելիք գումարի «ՅՈՒՐԱՑՄԱՆԸ»
Հ.Գ. ՄԻնչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողը պետք է 5 անգամ ավել գումար վճարի հիմնադրամ, որպեսզի անհասկանալի 600 մլն դրամ վարչական ծախսերը կատարվի
Հ.Գ. Վարչական ծախսերից, որ «կոնյակ» կգնեք կամ ձեզ «պարգևավճար» կտաք, հիշե՛ք, որ դա զոհված զինծառայողների ընտանիքներին հասանելիք գումարից է»,-գրել է Մեսրոպ Մանուկյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ