ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավետիք Չալաբյան. Մեզ պետք է նախ մաքրել պետական համակարգը գործակալներից 01/15/2021 12:07 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոր տարուց ի վեր, ես ժամանակավոր դադար էի վերցրել քաղաքական թեմաներով գրելուց, փորձելով կենտրոնանալ անվտանգային ոլորտի խնդիրների վրա, որոնցից շատերը հանրայնացում չեն ենթադրում։ Սակայն հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, դեռևս գործող իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր, խաբուսիկ և վտանգավոր թեմա, փորձելով հիմա էլ դրանով համախմբել իր կողմնակիցներին, և երկարաձգել իր գոյությունը։
Դա տարածաշրջանում հիմնական մայրուղիների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության վերականգման խնդիրն է, որը այսօր ներկայացվում է որպես Հայաստանի շահերից բխող գործընթաց, և որի շուրջ սկսում են կերտվել նոր հանրային միֆեր։
Իրականում, այս խնդիրը խիստ տարողունակ է, և բազմաթիվ շահագրգիռ կողմեր ունի։ Այս խնդրի ամենամեծ շահառուն Թուրքիան է, որը նախկինում արդեն Վրաստանի տարածքով ելք էր ստացել Ադրբեջան, և դարձել էր այնտեղից արտահանվող նավթա-գազային ռեսուրսների հիմնական տրանզիտ իրականացնողը։ Ստանալով նոր հաղորդակցման միջանցքներ, և նվազեցնելով նաև ռազմական վտանգը եղածների նկատմամբ, Թուրքիան հնարավորություն է ստանում Կասպից ծովի վրայով ներթափանցել Կենտրոնական Ասիա, և օգտվել այդ տարածաշրջանի տնտեսական և մարդկային վիթխարի ռեսուրսներից, հընթացս այն փաթեթավորելով իր Պան-թուրանիստական գաղափարախոսությամբ։
Մյուս շահառուն Ռուսաստանն է, որը հնարավորություն է ստանում օգտագործել ադրբեջանական երկաթուղին, և դրանով մատակարարել իր ռազմական բազաները Հայաստանում և հիմա նաև Արցախում։ Ադրբեջանը, իր հերթին, հնարավորություն է ստանում ուղիղ կապ իրականացնել Նախիջևանի, և նրա միջոցով էլ Թուրքիայի հետ։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այն տեսականորեն կարող է օգտվել Նախիջևանի տարածքով Իրան գնացող երկաթուղուց, ինչ վերաբերվում է Բաքվով Ռուսաստան գնացող միջանցքից, ապա դրա օգտագործման հավանականությունը չնչին է, քանի որ այն ոչ տնտեսապես է շահավետ, ոչ էլ իրապես անվտանգ է լինելու մեզ համար։ Բոլոր դեպքերում, հաշվի առնելով տարբեր կողմերի շահագրգռվածությունը՝ վերագործարկել այս երկաթուղին, Հայաստանին, իր առկա վիճակում, դժվար է լինելու արգելափակել դա, և հիմա ավելի շուտ պետք է կենտրոնանալ՝ այս համատեքստում խելամիտ գործողություններով սեփական շահերը առավելագույնս առաջ մղելու վրա։
Շատ ավելի բարդ խնդիր է առաջանում, եթե այս երկաթուղու ապաշրջափակումից հետո, ի հայտ է բերվում թուրքական հարևանների հետ տնտեսական համագործակցության սերտացման ավելի ընդարձակ օրակարգ, ներառյալ փոխադարձ առևտուր, ներդրումներ, տուրիզմ, աշխատուժի շարժ, և այլն։ Գաղտնիք չէ, որ այդ հարևանները դիտարկում են հայկական պետականությունը որպես սեփական աշխարհաքաղաքական տարածքում պատահականորեն ձևավորված սեպ, և լավագույն դեպքում պատրաստ են համակերպվել նրա գոյությանը՝ իրենց վասալի կարգավիճակում, իսկ վատթարագույն դեպքում՝ կուզեին այդ սեպը ընդհանրապես վերացնել։ Ուստի ցանկացած տնտեսական համագործակցություն նրանք դիտարկելու են այդ երկարաժամկետ աշխարհաքաղաքական գերակայության տեսակետից, փորձելով այն օգտագործել՝ ավելացնելու թուրքական բնակչությունը Հայաստանի տարածքում, ձեռք բերելու առանցքային ենթակառուցվածքային օբյեկտները, հեռանկարում ամբողջ տարածքներով իրականացնելու թուրքական տարրի վերաբնակեցում, և այլն։ Սրա փորձը մեր հարևան այլ երկրներում իրենք ունեն, և նկրտումներն էլ չեն թաքցնում։
Ցավալին այն է, որ այս ամենում նրանք ունեն դաշնակիցներ Հայաստանի ներսում՝ ի դեմս օլիգարխիկ կապիտալի մի մասի, որը իր կարճաժամկետ շահը տեսնում է նոր առևտրային հնարավորությունների մեջ, առանց իրեն հաշիվ տալու դրա երկարաժամկետ կործանարար հետևանքների մասին։ Սրանց վրա է այսօր հենվում դեռևս գործող իշխանությունը, փորձելով վարդագույն հեռանկարներ նկարել սպասվող համագործակցության վերաբերյալ և մոլորեցնել հասարակությանը։ Իրականում ակնհայտ է սակայն, որ առանց տարածաշրջանում առկա հակամարտությունները հանգուցալուծելու, աշխարհաքաղաքական իրավիճակը կայունացնելու, և դրա համատեքստում Հայաստանի անվտանգության երաշխիքները ամրապնդելու, ցանկացած տնտեսական համագործակցություն դառնալու է միակողմանի խաղ մեր դեմ, և միայն նպաստելու է Հայաստանի հետագա թուլացմանը և ի վերջո կլանմանը՝ իր ագրեսիվ հարևանների կողմից։
Ուստի այս պայմաններում, հայկական պետության առաջնությունը պետք է լինի ոչ թե տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, այլ սեփական անվտանգության համակարգի վերականգնումը և ամրապնդումը։ Մեզ պետք է վերագործարկել արտաքին հարաբերությունները ավանդական գործընկերների հետ, որոնք խարխլվել են դեռևս գործող իշխանության անհեռատես գործողությունների արդյունքում, արդիականացնել և վերազինել բանակը, զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը, մաքրել պետական համակարգը գործակալներից, ներդնել քաղաքացիական պաշտպանության արդիական համակարգ, և ի վերջո պատրաստ լինել մեր ազգային շահերի պաշտպանությանը՝ բոլոր հասու միջոցներով։
Այս ամենը հնարավոր է, եթե երկրում ձևավորվի իշխանություն, որի հիմնական առաջնությունը կդառնա ազգային անվտանգությունը, և տեղի ունենա բոլոր ազգային կազմակերպությունների և անհատների համախմբում՝ մեր պետության անվտանգության և կենսունակության բարձրացման իրատեսական օրակարգի շուրջ։ Իրական համագործակցությունը հնարավոր է միայն ուժեղների մեջ, և մեզ այսօր պետք է նորից ուժ դառնալ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից