ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հապաղելու ժամանակ այլեւս չկա. «Վարչապետի աթոռը զբաղեցնող քաղաքացին անթաքույց և լկտի կերպով առաջ է տանում Թուրքիայի և Ադրբեջանի հայակործան քաղաքականությունը. Լարիսա Ալավերդյան 01/15/2021 17:48 | ԼՐԱՀՈՍ
«Մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ լավ մշակված ծրագրի հետ: Եթե ցանկանում եք լիարժեք կերպով պատկերացում կազմել Ադրբեջանի համար այս գործընթացի կարևորագույն նշանակության մասին, ապա պետք է իմանաք, որ այս ծրագիրն այդ երկրում մշակվել է դեռևս 90- ականներին, ընդ որում, դա գաղտնի ծրագիր չի եղել: Եթե ես այդ մասին գիտեի, ապա ՀՀ-ում բոլոր ժամանակների պատկան մարմիններն, ուղղակիորեն, պարտավոր էին քաջատեղյակ լինել այդ ծրագրին և դրա հետ առնչություն ունեցող բոլոր տեսակի մանրամասներին», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի Փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆուադ Հուսեյնովն օրերս հնչեցրած վտանգավոր հայտարարությանը։ Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել է, թե առաջիկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ կվերադարձվեն փախստականի ու ներքին տեղահանվածների կարգավիճակ ունեցողները, այնուհետև Ադրբեջանի կառավարությունը համապատասխան թույլտվություն կտրամադրի նաև այնտեղ հող գնելու և բնակություն հաստատելու ցանկություն հայտնողներին:
Իրավապաշտպանը նկատում է՝ երբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանը կապիտուլացիայի ակտ ստորագրելուց հետո, երկու ամիսների ընթացքում միայն բառերի մակարդակով հայտարարում է, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցն ապագայում քննարկման կդրվի, իսկ դրան միտված որևէ գործուն և էական քայլ, ըստ էության և բացահայտ կերպով չի կատարվում, վկան՝ մոսկովյան վերջին հանդիպումներն, ապա սա մեր հասարակությանը լուրջ հետևություններ անելու տեղիք պետք է տա. «Հասկանո՞ւմ եք՝ սա մեզ համար չափազանց վտանգավոր իրավիճակ է, որ ստեղծել է քաղաքացի Փաշինյանը՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթով, որով, փաստացիորեն, Հայաստանը հրաժարվել է Արցախից, իսկ Ադրբեջանն այն համարում է իրենը: Ավելին՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մակարդակով, ինչպես նաև Եվրոպական համապատասխան կառույցների տարածած հայտարարությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղն այլևս պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը: Հիմա, այսքանով հանդերձ, ի՞նչ ենք մենք ակնկալում Ադրբեջանից, եթե ոչ այնտեղ վերաբնակեցման վերաբերյալ՝ այդօրինակ ծրագրերի նախաձեռնություն»,- ասում է Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս նկատում է՝ Հայաստանը հասել է մի կետի, որից այն կողմ ոչ թե պետք է նստել և մեկնաբանել, թե ի՞նչ են խոսում Ադրբեջանի բարձրաստիճան այս կամ այն պետական պաշտոնյաները, առավել ևս, որ նմանօրինակ հայտարարություններով հանդես գալը բխում է նրանց պետական և ազգային շահերից, ինչպես նաև՝ զբաղեցրած պաշտոնական դիրքից, այլ գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու և թույլ չտալու համար վերահաս ազգային աղետը. «Այս ամենի վերաբերյալ, ես ինքս միայն երկու ասելիք ունեմ: Առաջին ասելիքս ուղղված է Ադրբեջանին, որպեսզի նրանք մեկ անգամ ևս լսեն և իմանան՝ Արցախն Ադրբեջան չէ, հետևաբար, Ադրբեջանն իրավունք չունի այսօրինակ կեցվածք ընդունելու՝ իբր ամբողջովին վերականգնել է Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի հանդեպ: Երկրորդ՝ իմ ողջ մեկնաբանությունը խարսխված է այն հանցագործ անգործության վրա, որ միտումնավոր և գիտակցված կերպով որդեգրել է Հայաստանի այսօրվա իշխանությունը, ինչն անպատիժ մնալ չի կարող»:
Լարիսա Ալավերդյանը նկատում է՝ մոսկովյան վերջին անպտուղ հանդիպումները ևս մեկ անգամ հաստատեցին՝ Հայաստանն անհապաղ կերպով պետք է փոխի իր ներկայացուցիչներին, իշխանությունները պետք է օր առաջ վայր դնեն իրենց լիազորությունները. «Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող քաղաքացին ակնհայտ և բացահայտ կերպով սպասարկում է թշնամական Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, էլ ի՞նչ պետք է նա անի՝ դա ապացուցելու համար: Հետևաբար, երբ ասում են, թե Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում, ես շատ վրդովվում եմ: Ոչ, նա շատ մեծ գործ է անում, նա ամբողջովին զբաղված է Թուրքիայի և Ադրբեջանի հայակործան քաղաքականությունն առաջ տանելով և դա անում է այլևս բացարձակ անթաքույց և լկտի կերպով: Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական հանցագործ ծրագրերը: Հետևաբար, այսօրվա դրությամբ, մեր առջև ծառացած խնդիրները կապված են ոչ միայն ադրբեջանական կողմի հանցագործ գործողությունները կանխելով, այլև այդ հանցագործ ծրագրերին ակտիվ, խիստ գործուն և վտանգավոր քայլերով աջակցող քաղաքացի Փաշինյանին վնասազերծելով»:
Եզրափակելով զրույցը, իրավապաշտպանն ընդգծում է՝ այլևս հապաղելու իրավունք և ժամանակ չկա, Հայաստանը մաս-մաս կորցնում է տարիների դժվարին ջանքերով ձեռք բերված պետականությունն ու տարածքները. «Համախոհ բոլոր քաղաքական ուժերի անհապաղ միավորումն այլևս օրախնդիր է: Բոլորն ընկալում են, որ իշխանությունը պետք է անհապաղ կերպով փոխվի, պետք է փոխվի նաև դրա որդեգրած կործանարար քաղաքականությունը: Սա նշանակում է, որ արագ կերպով քաղաքական տեսլական պետք է մշակվի, որի շուրջ պետք է միավորվեն բոլոր կարող ուժերը, որոնց նպատակն է՝ հանել երկիրն այս խորը փոսից: Ահա սրա բացակայությունից է օգտվում հանցագործ ակտիվությամբ աչքի ընկնող այս իշխանությունը՝ Հայաստանի ներսում բացահայտ կերպով սպասարկելով օտար և թշնամի երկրի շահերը»:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել