ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանապահ զորքերի տեղակայումը բանակցվում է ԶՈՒ ներկայացուցիչների միջև՝ զինված ուժերի կողմից օգտագործվող տեղագրական քարտեզների վրա. կառավարություն 01/15/2021 16:04 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքում նոր սահմանների գծումն իրականացվում է զինված ուժերի կողմից օգտագործվող տեղագրական քարտեզների վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից, առանց հստակեցնելու, թե ո՞ր թվականի քարտեզն է հիմք ընդունվել եւ ինչու։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 23-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ՝ պարզելու իրականացվող սահմանազատման աշխատանքների իրավական հենքը, սակայն նշված գերատեսչությունները փորձել էին խուսափել հարցերին պատասխանելուց, թաքցնել տեղեկությունը, թե նոր սահմանազատումը քանի՞ մարզի, համայնքի վրա է ազդելու, ո՞ր թվականի քարտեզի հիման վրա են այդ աշխատանքները կատարվում։ Խնդրել էինք հերքել կամ հաստատել, որ սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա, սակայն պատասխան չէինք ստացել։
Ավելին՝ սլաքներն ուղղում էին միմյանց ու ՀՀ կառավարության վրա։ ՊՆ-ից հայտնել էին, որ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ոլորտում աշխատանքները կազմակերպում է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ։ ՀՀ ԱԳՆ-ից եւս խուսափել էին հարցերին պատասխանել՝ ստելով, թե վարչապետը այդ հարցերին անդրադարձել է հարցազրույցներից մեկում։ ՏԿԵ-Ն եւս սլաքներն ուղղել էր դեպի կառավարություն, իսկ կառավարությունից էլ սլաքները վերադարձրել են ՊՆ-ին։
Այսպես, հաշվի առնելով գերատեսչությունների խուսափոխական վարքագիծն ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատումն իրականացվում է «բանավոր ըմբռնման» հիման վրա՝ այս տարվա հունվարի 7-ին գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ ՀՀ կառավարություն՝ խնդրելով տեղեկացնել թե՝ ե՞րբ եւ ու՞մ միջեւ է ձեռք բերվել պայմանավորվածությունը, ո՞ր երկրի քարտեզի հիման վրա է իրականացվում սահմանազատումը։ «Այս պահին պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև՝ զինված ուժերի կողմից օգտագործվող տեղագրական քարտեզների վրա»,- «Փաստինֆո»-ին պաշտոնապես հայտնել են ՀՀ կառավարությունից։
Հետաքրքիրն այն է, որ ՊՆ-ն առաջարկել էր սահմանազատման հարցերով դիմել ԱԳՆ ու կարծես տեղյակ չէր, որ իրականում ինքն է գծում սահմանները ու ինքն է պայմանավորվել Ադրբեջանի զինված ուժերի հետ, թե ինչ քարտեզի հիման վրա պետք է գծվեն նոր սահմանները։
Ինչեւէ, կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին իրականացվող միջոցառումները պետական սահմանների սահամանագծում կամ սահմանազատում չեն համարում։ Նշում են, որ դրանք չեն առնչվում կարգավիճակային հարցերին և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն, կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխան ևս չէինք ստացել թե քանի՞ մարզի, բնակավայրի են նախազգուշացրել հնարավոր սահմանազատումների վերաբերյալ։ Կամ թե քանի՞ ԿՄ ճանապարհահատված է անցել ադրբեջանական հսկողության տակ, քանի՞ հեկտար արոտավայր է կորցրել ՀՀ-ն, որքա՞ն է կազմում վնասի գումարը, երբ է նախատեսվում նոր ճանապարհների կառուցումը՝ նախարարությունն անգամ այս հարցերի պատասխանը չուներ՝ նշել էին, թե դրանք միջգերատեսչական կարգավորման տիրույթում են ու առաջարկել էին դիմել ՀՀ կառավարություն։
Հետևելով ՏԿԵ նախարարության խորհրդին, դիմել ենք Կառավարություն՝ այս հարցերի պատասխանը ստանալու համար։
«Համապատասխան գերատեսչությունների կողմից գնահատվել են քաղաքացիների կրած վնասները, որոնք ՀՀ կառավարության կողմից փոխհատուցվում են։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,-պատասխանել են վարչապետի աշխատակազմից ու չեն պատասխանել վերոնշյալ հարցերին։ Կառավարությունը չէր մասնավորեցրել, թե որոնք են համապատասխան գերատեսչությունները, երբ օրինակ՝ ոլորտի պատասխանատու Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն անտեղյակ է պատճառված վնասների մասին։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ