ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ մեկը չի կարող գալ և ԲԴԽ֊ում թելադրել իր կամքը.Բեքմեզյան 01/15/2021 13:53 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։ Բացի այն, որ Ջհանգիրյանը բավականին հակասական է և վերջինս համարվում է նախորդ իշխանության վատագույն ներկայացուցիչներից մեկը, մասնագիտական հանրության շրջանում վերջինիս թեկնածության հարցը միանշանակ չի ընդունվել։ Խնդիրն այն է, որ Ջհանգիրյանը 66 տարեկան է, մինչդեռ ԲԴԽ անդամ կարող է նշանակվել մինչեւ 65 տարեկան անձը. Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, հաստատում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում:
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ այդ առումով խնդիր չի տեսնում, մասնավորապես, Դատական օրենսգրքի 80֊րդ հոդվածի 9֊րդ մասի համաձայն՝ ԱԺ֊ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար որևէ սահմանափակում, իսկ օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանափակումները սահմանված են 112֊րդ հոդվածով, որի թվարկման մեջ ոչինչ չի ասվում տարիքային սահմանափակման մասին, իսկ 56֊րդ հոդվածով սահմանվում է դատավորների պաշտոնավարման տարիքային շեմը, համաձայն որի՝ դատավորը պաշտոնավարում է մինչև 65 տարեկանը։ Կա նաև Դատական օրենսգրքի 83֊րդ հոդվածի 5֊րդ մասի համաձայն՝ ԱԺ կողմից ԲԴԽ անդամի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ, 53-55-րդ, 57-60-րդ, 62-64-րդ հոդվածները և 21-րդ գլխի կանոնները՝ այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով: Բեքմեզյանն արձանագրեց, որ նշված հոդվածները վերաբերում են դատավորներին, այսինքն, ԲԴԽ գիտնական անդամների վրա կիրառվում են թվարկված հոդվածները, սակայն վերոգրյալ հոդվածների թվում չի նշվում տարիքային սահմանափակում նախատեսող դրույթը։ Այլ խոսքով, նրա դիտարկմամբ, ԲԴԽ գիտնական անդամների վերաբերյալ չի գործում տարիքային սահմանափակումը։ Բեքմեզյանը պարզաբանեց, որ ըստ Դատական օրենսգրքի՝ ԲԴԽ դատավոր անդամների լիազորությունները դադարում են դատավորի՝ լիազորությունների դադարեցման դեպքում, երբ լրանում է նրա 65 տարեկանը, իսկ գիտնական անդամների դեպքում դա սահմանված չէ։
Հարցին՝ արդյոք պետք է քննարկման առարկա դառնա ԲԴԽ գիտնական անդամի՝ գիտական աշխատանքով զբաղվելու ժամանակաշրջանը՝ հաշվի առնելով, որ, օրինակ Գագիկ Ջհանգիրյանը գիտական գործունեությամբ զբաղվել է շուրջ 25֊30 տարի առաջ, Բեքմեզյանն արձագանքեց՝ նշելով, որ օրենսդրության համաձայն՝ ԱԺ֊ի կողմից ԲԴԽ անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն ՀՀ քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառություն։
«Հիմա կորոշեն՝ հեղինակավոր է, թե ոչ, ունի փորձառություն, թե ոչ՝ ԱԺ խնդիրն է արդեն»,֊նշեց նա։
Ինչ վերաբերվում է Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, որով վերջինս կոչ էր արել ԲԴԽ անդամներին հավաքվել և քննարկման առարկա դարձնել այդ հարցը, Բեքմեզյանը նշեց, որ ԲԴԽ֊ն ընդհանրապես այս հարցում անելիք չունի, որովհետև Ջհանգիրյանի ընտրության հարցը վերապահված է ԱԺ֊ին, այդ հարցն ԱԺ դաշտում է, ԲԴԽ֊ն ոչ միայն նման լիազորություն չունի, այլև՝ նպատակահարմար էլ չէ դա քննարկելը։
«Եթե պարոն Ջհանգիրյանը կընտրվի, կգա Խորհուրդ և նման հարց կառաջանա, մենք ԲԴԽ անդամներով ընկերական կարող ենք քննարկել, բայց որ առանձին հավաքվենք և քննարկենք, ինձ համար դա նպատակահարմար չէ։ Հատկապես՝ ԲԴԽ֊ն այդ մասով դիրքորոշում չի հայտնել և չի էլ արտահայտի, որովհետև դա ԲԴԽ խնդիրը չէ։ Խորհրդի առանձին անդամներ իրավունք ունեն իրենց անձնական կարծիքն արտահայտելու, որովհետև բոլորն իրավաբաններ են և ակնհայտորեն մարդիկ ունեն իրենց մեկնաբանությունը՝ տվյալ օրենքի վերաբերյալ»,֊նշեց Բեքմեզյանը։
Անդրադառնալով Ջհանգիրյանի հայտարարությանը, թե, եթե իր նշանակումը այդ պաշտոնում տարիքային շեմի պատճառով հակասահմանադրական է, ապա հակասահամանադրական էր նաև Գագիկ Հարությունյանի նշանակումը ԲԴԽ նախագահի պաշտոնում՝ Բեքմեզյանը նշեց, որ գտնում է, որ Գագիկ Հարությունյանը որևէ Սահմանադրություն չի խախտել՝ տարիքային առումով, իրավունք ունեցել է և ընտրվել է։
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարել էր, թե Ջհանգիրյանի առաջադրումը ԲԴԽ֊ում հակակշիռ ստեղծելու նպատակ է հետապնդում։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս հայտարարությունը չի նշանակում, որ փորձ է արվում համակարգը բաժանել յուրայինների և ոչ յուրայինների, և արդյոք համակարգը պառակտելու վտանգ առկա չէ, ինչին ի պատասխան Բեքմեզյանը նշեց, որ այդ հայտարարությանը ծանոթ չէ, սակայն արձանագրեց, որ ԲԴԽ֊ն սահմանադրական մարմին է և պետք է գործի օրենքի պահանջների համատեքստում։
«Օրենքով նախատեսված է, որ ԲԴԽ բոլոր անդամներն անկախ են, նրանք պարտավոր են ենթարկվել միայն օրենքին և պետք է գործեն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում, ոչինչ ավելին»,֊նշեց նա՝ հավելելով, որ հակակշիռների վերաբերյալ կարող ենք ենթադրել դատավորների և գիտնական անդամների հավասարությունը և տվյալ դեպքում ԲԴԽ դատավոր և գիտնական անդամների համամասնությունը՝ 5×5 նախատեսված է օրենքով հակակշիռների համար։
Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող գալ և ԲԴԽ֊ում թելադրել իր կամքը, քանի որ ԲԴԽ֊ն անկախ մարմին է, ԲԴԽ բոլոր անդամները պրոֆեսիոնալներ են և ունեն անկախություն։
Ինչ վերաբերում է շրջանառվող այն տեղեկություններին, որ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ է գնում՝ վեթթինգ իրականացնելու, Բեքմեզյանն ընդգծեց, որ մեկ մարդը ԲԴԽ֊ում վեթթինգ իրականացնել չի կարող, բացի այդ, «վեթթինգ» ՀՀ֊ում իրականացնել հնարավոր է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության արդյունքում՝ ԲԴԽ֊ում քվեարկությամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ