ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է. Արցախի ԱԳՆ 01/14/2021 00:08 | ԼՐԱՀՈՍ
1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք գագաթնակետը դարձան Ադրբեջանի իշխանությունների՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության ոչնչացմանը, սեփական պատմական տարածքներից և մշտական բնակության վայրերից նրա վտարմանն ուղղված քաղաքականության, որի սկիզբը դրվեց 1988թ. Սումգայիթում հայերի կոտորածով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետություն Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունից:
Բաքվի ջարդերը շարունակվել են ավելի քան մեկ շաբաթ, որի ընթացքում բազմահազարանոց ջարդարարների ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, ներխուժում էին հայերի տները՝ թալանելով, խեղելով և սպանելով մարդկանց։ Բացառիկ դաժանությամբ իրականացված վայրագությունների մասին բազմաթիվ փաստագրված վկայություններ կան։ Նրանք, ում հաջողվել է խուսափել մահից, ենթարկվել են բռնի տեղահանման, որը կազմակերպված և համակարգված բնույթ էր կրում։
Ադրբեջանում իրականացված ջարդերի, տեղահանությունների, էթնիկ զտումների և մարդկայնության դեմ կատարված այլ հանցագործությունների շարքում Բաքվի ջարդերը դարձան հայ բնակչության դեմ իրագործված ամենաարյունալի և զանգվածային հանցագործություններից մեկը: 1988-1991թթ. ընկած ժամանակահատվածում նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչությունն ամբողջությամբ տեղահանվեց. Հյուսիսային Արցախը, Գանձակը և մի շարք այլ տարածքներ զրկվեցին իրենց բնիկ բնակչությունից: Արդյունքում՝ շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական, հազարավորները զոհվեցին:
Հայ ժողովրդի նկատմամբ Բաքվի մարդատյաց և ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց նաև ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-1994 թթ., մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Շահումյանի և Մարտակերտի շրջանների օկուպացիայի ժամանակ և Մարաղա գյուղում, որի բնակիչների մեծ մասը դաժանաբար կոտորվեց։
Ադրբեջանի իշխանությունների՝ իրականացված ցեղասպան գործողությունների բազմամյա և հետևողական ժխտումը մի կողմից, և նման հանցագործությունների խրախուսումը դրանց իրագործողների հերոսացման միջոցով՝ մյուս կողմից, դարձել են Ադրբեջանի քաղաքականության հիմնական շարժիչ ուժը, որի նպատակն է ոչնչացնել հայերին իրենց պատմական հայրենիքում և հայ ժողովրդի ներկայության բոլոր հետքերը՝ իրենց բնիկ բնակության տարածքում: Այդ քաղաքականությունը, վերջին հաշվով, կանխորոշեց Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ 44-օրյա պատերազմը: Զինված ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ և համակարգված պատերազմական հանցագործություններով, ներառյալ՝ խաղաղ բնակիչների վրա կանխամտածված հարձակումները և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծումը՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ, դաժան հաշվեհարդարները, անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքը ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը դիտավորյալ կերպով նման վայրագություններ պարունակող տեսանյութեր է տեղադրում սոցիալական ցանցերում:
Դժվար է պատկերացնել դեպի խաղաղություն ճանապարհը, քանի դեռ ադրբեջանական հանրության շրջանում շարունակում են գերիշխել իշխանությունների կողմից տարիներ շարունակ սերմանվող մարդատյաց գաղափարախոսություններն ու արժեքները: Ադրբեջանի կողմից սանձազերծված արյունալի հակամարտության հասցրած վերքերը բուժելու գործընթացում կարևոր քայլ կդառնար Բաքվի իշխանությունների կողմից իրենց անմիջական պատասխանատվության ընդունումը հայ բնակչության դեմ իրագործված զանգվածային հանցագործությունների համար, ներառյալ՝ 1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերը, ինչը թույլ կտար արմատախիլ անել հայատյացության հետևանքով առաջացած բացասական երևույթները և նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից