ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլի կնիկը մտել է շտաբ՝ հասկացանք, բայց Քյարամյանի՞ն որպես ում են թողել մտնել շտաբ. Իսագուլյան 01/14/2021 19:11 | Քաղաքական
Ես ամենևին չեմ խոսել օրինական քաղաքացիություն ստանալու մասին, Արգիշտի Քյարամյանը բացատրում է քաղաքացիություն ստանալու գործընթացը՝ ՀՀ-ում։ Երբ ես խոսում եմ ապօրինի անձնագրերի մասին, դա նշանակում է, որ անձնագիր է տրվել՝ առանց քաղաքացիություն ստանալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Քյարամյանը հայտարարել էր, թե նշված գործընթացն առնվազն կարող է տևել 6 ամիս, իսկ ինքն ավելի կարճ ժամանակահատվածում է ղեկավարել ԱԱԾ-ն, ինչի կապակցությամբ էլ Իսագուլյանը նշեց, որ խոսքը գնում է ոչ թե մի քանի ամսվա, այլ՝ 2.5 տարվա մասին։
«Նա մոռանում է, որ մինչ այդ շատ լուրջ պաշտոն էր զբաղեցնում՝ ՊՎԾ պետի տեղակալ էր, որը պաշտոնավարում էր ՊՎԾ ղեկավարի պաշտոնում, մոռանում է, որ Մարտունու անձնագրային վարչության պետն իրեն շատ մտերիմ մարդ է, այսինքն, մտերիմ մարդկանց նշանակել է տվել տարբեր պաշտոններում։ Խոսքը չի գնում ընդամենը 3 ամսվա մասին։ Հեղափոխությունից անմիջապես հետո նա եղել է ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և իր մարդկանց տեղավորել է տարբեր տեղերում աշխատելու, այդ թվում՝ անձնագրային վարչություններում»,- նշեց Իսագուլյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ նախ պետք է պարզել, թե քանի անձնագիր է տպվել 2.5 տարում, ինչքան է եղել պատրաստի, դրանից քանիսն է տրվել օրինական ճանապարհով և ինչքան անձնագիր է հիմա պակասում այդ տրցակից։
Նրա խոսքով՝ համեմատելու դեպքում կպարզվի, որ ինքը քիչ թիվ է ասել, խոսքը գնում է 10 հազարավոր անձնագրերի մասին։
«Կարող եմ ասել՝ շատերը որտեղ են օգտագործել։ Շատերին որպես կացության վկայական անձնագիր էին տալիս, որ այդ մարդիկ կարողանային ավտոմեքենաներն առանց մաքրազերծելու տանեին Ղազախստան և այլ երկրներ։ Դրա մասին Անդրանիկ Հովհաննիսյանը հեռուստաեթերում Ղազախստանից ութ հոգու անուն է տալիս, որոնք ադրբեջանցիներ են և շատ լավ գիտեն հայերեն։ Օրինակ՝ ինչու են Անդրանիկին արտաքսել Հայաստանից, Քյարամյանը փորձե՞լ է պարզել»,- նշեց Իսագուլյանը։
Ըստ նրա՝ միայն երեկվա հարցազրույցը բավարար է, որ Քյարամյանի դեմ առնվազն 10-15 քրեական գործ հարուցվի։
Անդրադառնալով Քյարամյանի պնդումներին, թե ինքը սկսել է քննադատել Քյարամյանին՝ որդու աշխատանքից ազատումից հետո՝ Իսագուլյանը նշեց, որ ի սկզբանե հայտարարել է, որ չի կարելի ԱԱԾ համակարգից դուրս անձին, որը «վառոդի» հոտ չի զգացել երբևէ, նշանակել ԱԱԾ տնօրեն, իսկ իր որդուն աշխատանքից ազատել են երկու ամիս անց։
«Այո, իմ տղան իր դիմումի համաձայն է ազատվել, վերջիններս ստոր մեթոդներով էին գործում։ Նախ՝ իրեն արտաքսել են Երևանից սահման, որտեղ իր ծառայությունը եղել է գերազանց, իսկ հետո սկսվել են ծառայողական քննություններ, ամեն օր Վարդենիսից հրավիրում էին Երևան։ Կպատմեմ, թե ինչպես են ստիպել, երբ իր կուրսեցիներին ատեստացիայով հեռացնելու մեղավորությունը փորձում էին բարդել որդուս վրա, իրեն չէին կարող հեռացնել ատեստացիայով, քանի որ ինքն արդեն անցել էր այդ գործընթացները։ Ասել են՝ իր կուրսընկերներին հերթով կկանչեն ատեստացիայի, աշխատանքից կհեռացնեն և մեղքն իրենն է լինելու։ Տղաս էլ զանգեց և ասաց, որ իր պատճառով ուզում են բոլորին աշխատանքից ազատել »,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ դա եղել է Քյարամյանի ուղղակի հրահանգը, վերջինս էլ այդ հրահանգը ստացել է Նիկոլ Փաշինյանից։ Իսագուլյան էլ որդուն խորհուրդ է տվել՝ ազատվել աշխատանքից սեփական դիմումի համաձայն։
«Ասեցի՝ տղա ջան, որ ուրիշների հացին վայս չլինելու համար, միևնույն է, ընկել են հետևիցդ, մի բան սարքելու են, լավ է՝ տղաս չի խմում, չի ծխում, ճանապարհին կարող էր նաև վթար լինել, ավելի լավ է սեփական դիմումի համաձայն դուրս արի, մեկ է՝ ինչ- որ բան են սարքելու»,- նշեց Իսագուլյանը։
Այս ամենից զատ Իսագուլյանը հետաքրքրվեց, թե պատերազմի ընթացքում Քյարամյանը որպես ով է մտել շտաբ, եթե ինքն արդեն ԱԱԾ տնօրեն չէր։
«Լավ, Նիկոլի կնիկը մտել է, հասկացանք, բայց քեզ որպես ում են թողել, որ մտնես շտաբ։ Մի քանի անգամ ասում է՝ գնացել է շտաբ, բայց որպես ով է ինքն իրավունք ունեցել մարդկանց տեղաբաշխելու, ինչ իրավունք ուներ իմանալու, թե ինչ օպերացիա պետք է լինի Շուշիում։ Ասում է՝ որպես քաղաքացի, բայց ամեն քաղաքացի իրավունք ունի՞ մտնելու շտաբ, իրավունք ուներ մարդկանց տեղաբաշխելու տարբեր վայրերում։ ՝ Շուշիում որտե՞ղ է խրամատ փորել, կարո՞ղ է տանել այդ տեղը ցույց տալ։ Ես պատրաստ եմ, կարող եմ տանել իրեն, իր հետ մտնել Շուշի, եթե ինքը ոչինչ չի հասկանում, ես կհասկացնեմ իրեն։ Թող տանի ցույց տա, թե Շուշիի մեջ որ ասֆալտն է քանդել ու խրամատ փորել»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ սուտն այնքան հանգիստ են ասում, ինքը զարմանում է, թե ինչպես կարող է ամենամեծ դավաճանն այդքան հանգիստ ստեր պատմել։
Ինչ վերաբերում է Քյարամյանի պնդմանը, թե ԱԱԾ տնօրեններն իրենց գործընկերների հետ խոսում են միջնորդավորված, Իսագուլյանը նշեց, որ վերջինս անգամ հասարակ բաներ չգիտի, հակառակը, երկու հատուկ ծառայության պաշտոնատար անձանց միջև չի կարող լինել միջնորդավորված կապ։
«Ինքը մի բառ լսել է, չի հասկացել իմաստը։ Ոչինչ, ինքն այդ համակարգում միանգամից որպես տնօրեն է եղել, ինքը չգիտի, թե ինչ է համակարգը։ Մյուս տնօրենները գոնե համակարգում աշխատել են երկար ժամանակ»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ Քյարամյանը գնացել էր մեր տվյալները հակառակորդին հաղորդելու համար։
Նրա խոսքով՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին թույլ չեն տվել մտնել շտաբ, Քյարամյանին՝ թույլ են տվել, պետք է հասկանալ՝ ով է նա, որ թույլ են տվել, որտեղից նրան այդ տեղեկությունները։
Ըստ Իսագուլյանի՝ Քյարամյանն ինքն իր դեմ ցուցմունք է տվել իր հարցազրույցով և, եթե իր դեմ քրեական գործ չհարուցվի, չդատեն նրան, պետք է պարզաբանումներ տա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ