ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ է ասել. Ուշադի՛ր կարդացեք՝ ի՛նչ է գրել վարչապետը, և ի՛նչ է ասել Պոպովը. Արա Այվազյան 01/14/2021 18:07 | ԼՐԱՀՈՍ
«Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևոր սկզբունք, ավելացնեմ՝ եղել և մնում է»,- այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին 7 շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով կարգավիճակի խնդիրը:
«Ժամանակին Հայաստանը համաձայնություն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա։ Ավելին՝ նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից համաձայնություն էր տրվել շարունակելու բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ:
Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևոր սկզբունք, ավելացնեմ՝ եղել և մնում է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա զինադադարի, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը։ Սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված համարված լինել, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ինքնորոշման, կարգավիճակի հարցը: Ուզում եմ ընդգծել համանախագահների կողմից դեկտեմբերի 3-ի հայտարարությունը, որում կարևորվում է հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորումը»,- նշել է նախարարը:
Վարչապետի կամ Պոպովի հայտարարություններին նախարարը մանրամասն մեկնաբանություն չտվեց, իսկ հարցին՝ արդյոք Պոպովի հայտարարությունը չի՞ հակասում վարչապետի հոդվածին, Այվազյանը պատասխանեց.
«Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է, Պոպովը մեկնաբանել է։ Վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ է ասել։ Ուշադի՛ր կարդացեք՝ ի՛նչ է գրել վարչապետը, և ի՛նչ է ասել Պոպովը: Եկեք չկենտրոնանաք մեկնաբանությունների վրա։ Մեզ համար կարգավիճակի հարցը եղել և մնում է հակամարտության կարգավորման հիմնարար տարրը»:
Նախարարը անդրադարձավ նաև ռազմագերիների հարցին՝ նշելով, որ այսօր էլ խնդիրն առաջնային է, որը հեշտ լուծում չի գտնում։
«Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք տանում։ ԱԳՆ-ն ևս առիթը բաց չի թողնում, որպեսզի հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում։ Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն և զարգացում, սակայն որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է վստահությոան մթնոլորտ ձևավորել։ Եվ եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունը կատարել հումանիտար խնդրի շուրջ՝ մենք դժվար ենք պատկերացնում, որ մնացած բոլոր խնդիրները կարող են կյանքի կոչվել»։
Նախարարը կոչ արեց վստահել իրենց ջանքերին ու վստահեցրեց, որ հարցը դրական լուծում կստանա։
«Բոլորս հասկանում ենք, որ եթե այդ հարցը մեկ օրվա մեջ լուծում ստացած լիներ, ապա վաղուց լուծված էր»,- ասաց Այվազյանն անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ նոյեմբերի 9-ին ռազմագերիների հարցը վերջնական չլուծվեց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ