ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությունները նվազել են. Դեռ որեւէ ծրագրի ֆինանսավորում չի արվել, քննարկվում է 260 տների վերականգման ծրագիրը 01/14/2021 20:22 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 10-ից հետո կտրուկ նվազել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարվող հանգանակությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են հիմնադրամից։
«Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Ամերիկայի և Եվրոպայի շատ երկրների հայ համայնքներում կազմակերպվել են լոկալ դրամահավաքներ, որի արդյունքում հավաքագրվել է 26 մլն դոլար»,- նշել են հիմնադրամից։
Մինչդեռ մինչեւ նոյեմբերի 10-ը հավաքագրվել էր մի քանի անգամ ավելի շատ գումար՝ 170 .688 601.25 ԱՄՆ դոլար, որի մեծ մասը՝ 100 մլն 386 882 դոլարը «Հայաստան» համահայկական հիմնադրամը փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ պետական բյուջեին օժանդակելու համար
Հիմնադրամից նշում են, որ փոխանցված գումարներն ուղղվելու են Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներին, ինչպես նաև առողջապահական, սոցիալական, ենթակառուցվածքների և այլ ոլորտների ֆինանսավորմանը։ Հիմնադրամը վկայակոչում է նաև ՀՀ կառավարության երկու որոշումները, որոնցով նախատեսված է Արցախի մի շարք շրջաններից տեղահանված բնակիչներին 300 հազար դրամ և 68 հազար դրամ միանվագ աջակցություն։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի ընթացքում հանգանակված գումարով դեռևս որևէ ծրագրի ֆինանսավորում չի սկսել։ Այս պահին քննարկման փուլում է գտնվում հրետակոծություններից տուժած 260 տների ու բազմաբնակարանային շենքերի վերականգնման ծրագիրը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Լոս Անջելեսում բնակվող հայազգի լրագրող Արթուր Սահակյանը նշել էր, որ Սփյուռքում բնակվող հայերի շրջանում նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո տոտալ անվստահություն կա հիմնադրամի նկատմամբ։ Լրագրողի խոսքով ԱՄՆ-ում շատերն անգամ շարժում էին սկսել, որպեսզի հնարավորության դեպքում կարողանան հետ վերադարձնել այդ օրերին հիմնադրամին փոխանցած գումարը և ուղիղ օգնություն ցուցաբերեն դրանց կարիքն ունեցող մարդկանց․ «Շատերը եթե կրեդիտ քարտից են մուծել այդ գումարները, բողոքարկում են։ Բանկերին են դիմում, վիճարկում փոխանցումները և հետ ստանում»,-նշել էր լրագրողը։
Հիմնադրամից հետաքրքրվել էինք՝ արդյոք նոյեմբերի 10-ից հետո եղել են դեպքեր, երբ քաղաքացիները բանկային համակարգի միջոցով վիճարկել են իրենց փոխանցումներն ու հետ ստացել գումարը, որին ի պատասխան հիմնադրամից ըստ էության չհերքեցին՝ նշելով, որ այդ պրոցեսը միշտ որոշակիորեն առկա է․ «Երբեմն պատահում է, որ մարդիկ անզգուշությամբ կամ համակարգի թերացման, ինտերնետի արագության պատճառներով սխալ, կրկնակի կամ բազմակի փոխանցումներ են կատարել։ Սխալմունքով փոխանցումները ճշտվում են»,-հայտնում են հիմնադրամից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ