ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս նախագիծը ունի քաղաքական, իրավական ու բարոյական հարթություն. Արփինե Հովհաննիսյանը՝ Դատական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթի մասին 01/14/2021 21:06 | Քաղաքական
«նիկոլը, ռուստամը, դատարաններն ու Արմեն Սարգսյանը», - ֆեյսբուքյան իր էջում գրում է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Անհետաձգելի․․․ Փաստորեն դավաճանների կառավարությունն այսօր անհետաձգելի համարեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու փաթեթը։ Դրանով նախատեսված է մինչդատական վարույթի և հակակոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանների ներդրում։ Ընդ որում, հակակոռուպցիոն դատարանների ներդրման համար գումարը տալիս է օտարերկրյա դոնոր։ Այլ երկիր կվճարի, կպատվիրի՝ թե ով լինի դատավոր ու ինչ անի։
Դուք ճիշտ հասկացաք՝ դավաճանը ու իր վարձկան երիտհայը՝ բադասյան ռուստամը, անհետաձգելի չհամարեցին, ասենք, գերիների վերադարձը, անհայտ կորած երեխեքի ընտանիքների աջակցությունը կամ օրինակ, ՔԿԱԳ օրենքում փոփոխություն կատարելը, որ արցախցիները, իրենց տնից տեղից կտրված լինելով, այստեղ ստիպված չլինեն 15000 դրամ ավել գումար տալ ինչ որ տեղեկանքի համար։ Նրանք որոշեցին, որ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ է արյուն պարտակող դատարաններ ստեղծելը, որ ընդդիմադիրներին կալանք տան, անհետ կորածի հորը կալանք տան, որ հանկարծ ձայն չհանեն։
Կներեք, բայց այս անգամ քաղաքավարի չեմ լինելու ու իրերը կոչելու եմ իրենց անուններով։
Այս նախագիծը ունի քաղաքական, իրավական ու բարոյական հարթություն։
1. Սկսեմ բարոյական հարթությունից։ Դե հայրենիք վաճառածներից բարոյականություն ակնկալելը նվազագույնը տարօրինակ կլիներ։ Խիստ հասկանալի և կոռուպցիոն ռիսկի պատճառով բանակում չծառայած ու սառը դեմքով տգետ մտքեր հայտնող ջահելը դժվար հասկանար, թե ինչ է նշանակում 7000 երեխա զոհել, 10000-ին թողնել առանց ոտք ու ձեռք և դրա փոխարեն փող տալ ու ստեղծել գրպանի դատարաններ, որ փակեն նրանց, ովքեր փորձել են այդ հողը պահել։
2.Քաղաքական հարթության մեջ՝ ակնհայտ է, որ սա ամենաքաղաքական նախագիծն է, որ երբևէ այս դահիճները նախաձեռնել են։ Ընդ որում, այն ունի շատ հստակ քաղաքական ազդակ ու քաղաքական նպատակ։ Նպատակը հետևյալն է․ ստեղծել նախաքննության գործերը քննող առանձին դատավորներ, որպեսզի մարդկանց կալանք տան, դեգրադացնել այս դատավորներին, քանի որ եթե դատավորը քննում է միայն կալանքի գործեր, նա չի կարող մասնագիտորեն զարգանալ, իսկ ՀՀ շարքային քաղաքացին, ով տարիներով սպասում է իր գործերի լուծմանը, էլի շարունակի սպասել, քանի որ սրանց մասնագիտացնելու փոխարեն կարելի էր դատավորների քանակը ավելացնել ու նորմալ համակարգ ունենալ։
3. Իրավական տեսանկյունից նախագիծը ՀԱԿԱՍԱհՄԱՆԱԴՐԱԿԱՆ է, որովհետև երբ Սահմանադրությունը խոսում է «օրենքով մասնագիտացված դատարաններ ստեղծելու» մասին, նկատի ունի, որ ստեղծվող դատարանը պիտի տարբերվի ընդհանուր իրավասության դատարաններից։ Վարչական դատարանն օրինակ, մասնագիտացված դատարան է, քանի որ ապացույցների հետազոտումից մինչև վարույթի այլ առանձնահատկություններ, տարբերվում է ընդհանուր իրավասության դատարաններից։ Խնդրում եմ ինձ բացատրել, հասկանամ՝ ի՞նչ տարբերություն կա, օրինակ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ խարդախության կատարման ու կաշառք վերցնելու և նույն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ այլ հանցանքների կատարման դատական կարգով քննության միջև։
Այսինքն՝ մասնագիտացված դատարանը, բադասյանի գոյություն չունեցող տրամաբանությամբ, պիտի քննի նախաքննության հետ կապված հարցերը, իսկ ընդհանուր իրավասության «չմասնագիտացված» դատարանը՝ ընդհանուր գործը։ Լու՞րջ։ Այդ նույն տրամաբանությամբ ստեղծեք դատարան, որ կքննի ասենք քրօրով նախատեսված նոր կորոնավիրուսով վարակելու գործերը։ Հա ու գրեք, որ դատավորը բացի բադասյանի «մասնագիտացված» ստրուկը լինելուց պիտի բժիշկ էլ լինի։ Ինչ վատ մասնագիտացում է որ։ Գլուխս չտանեք միջազգարին փորձի մասին հեքիաթներով, նախ՝ յուրաքանչյուր երկիր իր Սահմանադրությանը համահունչ է անում ու հստակ առանձնահատկությունների դեպքում նոր ստեղծում, երկրորդ՝ ոչ մի երկրում դավաճանության ու ապուշության պատճառով պատերազմ չեն պարտվում, հետո էլ դրա մասին խոսողներին փորձում դատել «մասնագիտացված» դատարանների միջոցով։
Այլ կերպ ասած, այս կարգավորումներում ակնհայտորեն Սահմանադրության հետ կապված խնդիր կա, և Արմեն Սարգսյանը, եթե փաշինյանի հետ նույն խաղը չի խաղում, պիտի դիմի Սահմանադրական դատարան։ Նա, դավաճան վախկոտի բոլոր նշանակումները կատարելով, կարող է «արդարանալ», որ շատ լիազորություններ չունի, բայց այս դեպքում կարգավորումը ակնհայտ հակասահմանադրական է։
Հ.Գ. Ընդդիմության մասով։ Ընկերնե՜ր սա խրամատ է, որտեղ սկսվում կամ էլ գուցե ավարտվում է Հայաստանի վերջնական կործանումը։ Ջահելը պիտի չկարողանա զեկուցել ԱԺ-ում։ Սորոսական գործակալական ցանցի մասին շատ է խոսվում։ Սա իրենց նվիրական երազանքն է։ Թու՞յլ ենք տալու, որ շարունակեն քանդել պետությունից մնացած վերջին փշրանքները»,- գրում է Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից