ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ձախողման մեղքը պետք է բարդել ինչ-որ մեկի վրա. Միքայել Մինասյան 01/14/2021 17:51 | Քաղաքական
Արցախից ազատվելու Նիկոլի ծրագիրը հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցություններից դրական արդյունքներ չի արձանագրել։ Այդ ձախողման մեղքը պետք է բարդել ինչ-որ մեկի վրա։ Ըստ պլանի՝ այժմ ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը։
Մոսկովյան հանդիպումից մեկ շաբաթ առաջ Վովաևիչը գրում է «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը, որը լի է ստերով, կեղծիքներով և մանիպուլյատիվ հնարքներով։ «2013-ին հայտնվում են և 2015-ին վերջնականապես ձևավորվում են այժմ արդեն հայտնի ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին 5+2 բանաձևը, փախստականների վերադարձ և ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկների փաթեթը ոչ մի կերպ չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, այն շրջանցում է այդ հարցը։ Այդ առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին։ Հայկական կողմը մերժում է դրանք»:
Բերված հատվածում Նիկոլը, փաստորեն, մեղադրում է Հայաստանի ռազմավարական դաշնակցին մեր երկրի ազգային շահերն անտեսելու մեջ։ Պնդելով, որ Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ-ի առաջարկություններում հայերի համար կարևոր Արցախի կարգավիճակի հարցը չկա, նա այն աստիճան է ստում, ասելով, որ այդ առաջարկություններն այնքան հակահայկական են, որ դրանք մերժել են անգամ «ծախու նախկինները»։ Նա թքած ունի, որ այդ ամենը սուտ է, որ միջազգային հարաբերություններում նման զրպարտությունը խիստ պատժվում է, և որ հերթական անգամ իր ստերից կտուժի ոչ միայն մեր երկիրը, այլև մեր կենսական շահերը։ Բանակցությունների ձախողման մեղավոր Ռուսաստանը շատ հարմար թիրախ է նրա կողմնակիցների՝ ֆեյսբուքյան վերլուծաբանների և սորոսովյան գործիչների համար։
Հիշում եք, թե ինչպես էր նա գրում ռազմագերիների ազատ արձակման հարցը Մոսկվայում քննարկելու առաջնահերթության մասին։ Հիշում եք, թե ինչպես արդեն Մոսկվայում՝ մամուլի առաջ, աքլորացավ՝ խոսելով Արցախի կարգավիճակի մասին։ Մոսկվայում այդ երկու հարցերի վերաբերյալ դրական արդյունքներ չստանալով՝ նա այդ ձախողումը բարդել է Ռուսաստանի վրա, որը «չի աջակցել եւ չի պնդել»։ Նետված ոսկորն անմիջապես բռնել են պրոնիկոլական լրատվամիջոցները, նրա ֆեյքերի բանակը և հայկական արևմտամետները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը պատասխանել է Փաշինյանին. «Ռուսական առաջարկների տակ, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրությունը կողմերին է փոխանցվել 2019թ-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այդ ծրագրի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են՝ Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձն առաջին փուլում, իսկ երկրորդում ՝ երկուսը, ընդ որում՝ ընդգծեմ, դա հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ կապելու մեջ։ Առաջին փուլում Երևանի շահերն արտացոլող մյուս տարրերի թվում են՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։ «Ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները»:..
Պաշտոնապես հերքված նիկոլաևական սուտը հերթական անգամ հարվածեց Հայաստանի միջազգային իմիջին։ Նիկոլը, անձամբ համակարգելով ռուսատյաց տրամադրությունները, իր առջև 2 նպատակ է դնում։ Նախ՝ նա ձգտում է ռուսատյացությամբ փոխարինել «հականիկոլիզմը»՝ Ռուսաստանին գլխավոր մեղավոր նշանակելով։ Երկրորդ՝ հող է նախապատրաստում աշխարհաքաղաքական մանեւրների համար, որոնք սպառնում են վերջնական աղետ դառնալ հայերի եւ Հայաստանի համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ