ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը. Նրա մասնակցությամբ այլ քննչական գործողություններ չեն եղել 01/14/2021 13:44 | Դատական ռեպորտաժներ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քննիչը որպես խափանման միջոց է ընտրել գրավը։ Գրավի չափ է սահմանվել 2 մլն դրամը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նշենք, որ Առուշ Առուշանյանը գտնվում է ազատության մեջ, ուստի գրավի գումարը վճարվել է։
Պաշտպանը նշեց, որ այս ընթացքում Առուշանյանի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն եղել, միայն խափանման միջոց է ընտրվել։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2020թ դեկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՔԿ ՀԿԳ պետի տեղակալ Արսեն Գեղամյանի միջնորդությունը՝ կալանավորման հիմքերի բացակայության պատճառով։ Դատախազությունը չի բողոքարկել դատական ակտը եւ քննիչի որոշմամբ գորիսի համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումն սկսել է Սյունիքի անվտանգության վերաբերյալ հարցադրումները բարձրացնելուց հետո։
Առուշ Առուշանյանը որպես կամավորական մասնակցել է հայրենիքի սահմանների պաշտպանությանը ու դեմ է եղել Սյունիքի բարձունքները թշնամուն հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը, քանի որ այն վտանգում է սյունեցիների անվտանգությունը: Օրեր շարունակ Սյունիքում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, բայց դիրքերն այդուհանդերձ հանձնվեցին ու արդեն իսկ ապահով չէ Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ավտոճանապարհներով երթեւեկությունը: Ի նշան բողոքի սյունեցիները հայտարարել էին, որ Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի ոտք դնելու Սյունիք։
«Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին», -դեկտեմբերի 20-ի գիշերը ֆեյսբուքում գրել էր քաղաքապետը, սակայն հենց գիշերը ոստիկանական մեծ խմբեր են ուղարկվել Սյունիք, իսկ քաղաքապետն էլ բերման ենթարկվեց, ապա ձերբակալվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու փորձի կասկածանքով։
Այդուհանդերձ, սյունեցիները փակել էին դեպի Սյունիք տանող ճանապարհը ու Փաշինյանը ստիպված եղավ ուղղաթիռով գնալ Սիսիան, հանդիպել մի քանի տասնյակ մարդու հետ ու վերադառնալ Երեւան։ Նրան թույլ չտվեցին այցելել Գորիս, Կապան, Մեղրի։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 22-ին ոչ իրավաչափ է համարել Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ու երեկ երեկոյան նա ազատ է արձակվել ու մինչ ՁՊՎ-ում ձեւակերպում էին Առուշանյանին ազատ արձակելու փաստաթղթերը՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, թե որոշում է կայացվել Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Ըստ այդմ՝ ՔԿ-ն նրան մեղադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ինքնիրավչության փորձի, որը կատարվել է բռնություն գործադրելով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և 34-225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի հատկանիշներով։
Բացառությամբ հավաքներ կազմակերպելու փորձի վերաբերյալ քրեական գործի՝ մյուս դրվագներով քննություն արդեն տևական ժամանակ է, կատարվում է։ Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: ՔԿ-ում քննվող քրեական գործերով Առուշանյանը վերջին անգամ հարցաքննվել է շուրջ յոթ ամիս առաջ՝ վկայի կարգավիճակով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով