ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ջհանգիրյանի կերպարն ընդունելի չէ.իրավապաշտպան 01/13/2021 16:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասնագիտական ունակությունների, փորձառության վրա որևէ մեկը կասկածել չի կարող, նա իրավաբանի բացառիկ տեսակներից է, բայց միևնույն ժամանակ իր անցած ճանապարհը, մասնավորապես, իր զինվորական դատախազության հետ կապված գործառույթները շատ հիվանդագին են եղել։ Մի շարք գործերի՝ զինվորականների մահվան դեպքերի հետ կապված , հատկապես այդ տարիներին ունեցել ենք լրջագույն խնդիրներ։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ որոշել են ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։ Վերջինս համարվում է նախորդ իշխանության վատագույն ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀՇ-ի իշխանության տարիներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ԿԸՀ նախագահի տեղակալ եւ համարվում Հայաստանում ընտրակեղծարարության կնքահայրը, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել է ՀՀ զինվորական դատախազ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ 2008թ. նա հեռացվել է համակարգից քաղաքականությամբ զբաղվելու համար, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս դատախազներին պաշտոնավարմանը զուգահեռ զբաղվել նաեւ քաղաքականությամբ։
Բազմաթիվ զինվորական գործերով զոհված զինծառայողների ծնողները Գագիկ Ջհանգիրյանին մեղադրել ու մեղադրում են գործերը կոծկելու, զինվորների մահվան հանգամանքները խեղաթյուրելու մեջ։
Բացի այդ նշենք, որ Ջհանգիրյանը 66 տարեկան է, մինչդեռ ԲԴԽ անդամ կարող է նշանակվել մինչեւ 65 տարեկան անձը. Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, հաստատում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում:
Կարապետյանցն ընդգծեց, որ Ջհանգիրյանի կերպարն ընդունելի չէ, բացի դա, հասկանալի չէ, թե ինչ հակակշիռների մասին են խոսում իշխանությունները։
«Հասկանալի չէ, թե ինչ հակակշիռների մասին են խոսում իշխանությունները, ԲԴԽ֊ում հակակշիռ ստեղծելը ո՞րն է, այդ մարմնում որևէ մեկը չպետք է լինի որևէ մեկի յուրայինը, այնտեղ պետք է լինեն բացառապես իրենց գործառույթներն իրականացնող մարդիկ, ոչ թե՝ յուրայիններ։ Հատկապես հեղափոխությունից հետո ենթադրվում է, որ պետք է գաղափարական փոփոխություն լինի, ոչ թե՝ յուրայինների կամ ոչ յուրայինների։ Այդ մոտեցումն ինձ համար հասկանալի չէ, մտավախություն ունեմ, որ մենք վերադառնում ենք վատագույն ավանդույթներին, որոնք ունեցել ենք ՀՀԿ֊ի ժամանակ»,֊ նշեց Կարապետյանցը՝ հավելելով, որ եթե Գագիկ Ջհանգիրյանին փորձում են որպես հակակշիռ ներկայացնել Վարդազարյանին, ապա նշանակում է, որ փորձում են յուրայիններ և ոչ յուրայիններ գտնել համակարգում։ Ըստ Կարապետյանցի՝ դա պայմանավորված է դատական համակարգի բարեփոխումների բացարձակ տապալմամբ, որովհետև այն պրեսկոտը, որն առաջարկվեց և անվանվեց բարեփոխում, պարզվեց, որ այս բարեփոխումները չեն աշխատել, ինչպես և կանխատեսվում էր։
«Ասում էինք, որ հեղափոխության տապալումը կլինի դատաիրավական համակարգի ձեռամբ և հիմա դատաիրավական համակարգը տանում է այն դեպի տապալում, թեև իշխանություններն էլ պակաս ներդրում չունեն»,֊նշեց Կարապետյանցը։
Դիտարկմանը, որ այսօր գործադիր և օրենսդիր իշխանություններին դիմադրում է միայն դատական համակարգը, ըստ էության, միակ անկախ մարմինը դատական համակարգն է, Կարապետյանցն արձագանքեց՝ նշելով, որ չի կիսում այդ տեսակետը, դատարանների աշխատանքը բոլորիս համար տեսանելի է, որովհետև այն տալիս է վերջնական պրոդուկտ՝ որոշում, իսկ այն, ինչ կատարվում է դատախազությունում և քննչական մարմիններում, մենք չենք տեսնում, գիտեն միայն նրանք՝ ներսում, թե ինչպես են տապալում գործերը, ինչպես բավարար ապացույցներ չեն հավաքագրում, ինչպես են ձգձգում, այդ ամենը հստակ դրված, ձևավորված գործընթաց է, որն արվել է տարիներ շարունակ, ուստի՝ ամբողջ բեռը բարդել միայն դատարանների վրա պետք չէ։ Նրա խոսքով՝ դատական համակարգը չպետք է կախվածություն ունենա որևէ այլ իշխանության մարմնից, հարց է, թե որքանով է համապատասխանում արդարադատության իրականացման ֆունկցիային՝ այսօրվա դատական համակարգի գործունեությունը։
«Վստահ եմ, որ չի համապատասխանում և դա անկախության հետ որևէ կապ չունի։ Ուղղակի բառացիորեն սաբոտաժ է իրականացվում»,- նշեց Կարապետյանցը։
Ըստ նրա՝ պետք է լյուստրացիա լիներ, բացահայտվեին բոլոր մարդիկ, որոնք հակաիրավական գործողություններ են կատարել, հատկապես՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև նրանք, որոնք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, այլև՝ հավակնում են պաշտոններ զբաղեցնել նաև հետագայում։
«Նման մարդկանց վերաբերյալ պետք է ընթանար հստակ գործընթաց։ Հայաստանը ոչ առաջինն է լինելու, ոչ էլ՝ վերջինը։ Պետք է լիներ լյուստրացիա, վեթթինգ, որի արդյունքում պետք է հասկանայինք՝ այս կամ այն մարդիկ այլևս երբեք չեն կարող զբաղեցնել պաշտոններ, որովհետև եղել են հանցագործներ»,- նշեց նա՝ հավելելով, որ այժմ ամենը մնացել է անձնական վերաբերմունքի վրա։
Ինչ վերաբերում է Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նշանակելու վերաբերյալ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին, Կարապետյանցը նշեց, որ նախկինում ևս եղել են նման դեպքեր, երբ փոքրիկ օրենսդրական փոփոխություններով մարդիկ են նշանակվել, վերամշակման կառույցներ են կառուցվել, նման պրակտիկա եղել է և տրադիցիան վատ բան չէ, եթե դա չի բերում այլասերման և երկրի կործանման։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը