ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որդուց շուրջ 100 օր որևէ լուր չունեցող հայրը որպես կասկածյալ ցուցմունք է տվել. Նրա ձերբակալության ժամկետը լրանում է այսօր 01/13/2021 17:25 | ԼՐԱՀՈՍ
ՊՆ վարչական տարածք ավտոմեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հորը՝ Գ. Վարդանյանին, մեղադրանք դեռևս չի առաջադրվել, խափանման միջոցի հարցը չի լուծվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Կարեն Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից հետո անհետ կորած զինվորների հարազատները ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով տեղեկատվություն իրենց զավակների մասին։ Արդեն 100 օր է, ինչ շատերը լուր չունեն, թե որտեղ են իրենց որդիները՝ ողջ են, թե մեռած, գերի են, թե վիրավոր։ Դեպքի օրը՝ հունվարի 10-ին, անհետ կորած զինվորների ծնողները հերթական անգամ ակցիաներ են իրականացրել ՊՆ շենքի մոտ, որի ընթացքում նրանցից մեկը՝ Գ. Վարդանյանը, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մեքենայով կոտրել է նաեւ վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով՝ ռազմական դրության կամ պատերազմի պարագայում Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու և 258 հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով, որի շրջանակներում զինվորի հայրը ձերբակալվել է։
Արձանագրենք, որ հոդվածները բավականին ծանր են. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը որպես պատիժ սահմանում է ազատազրկումը՝ չորսից յոթ տարի ժամկետով, իսկ նույն օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը՝ ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Վարդանյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք չի ներկայացվել, իսկ ձերբակալման 72 ժամն արդեն լրանում է, հետեւապես կալանավորման որոշում չլինելու դեպքում նա այսօր պետք է ազատ արձակվի արգելանքից։
Ինչ վերաբերում է Վարդանյանի մասնակցությամբ իրականացվող քննչական գործողություններին, պաշտպանը տեղեկացրեց, որ Վարդանյանը կարճ ցուցմունք է տվել՝ որպես կասկածյալ և հայտնել իր հոգեվիճակը, ներկայացրել նախորդող ժամանակահատվածում իր հետ տեղի ունեցած դեպքերը։
Զինվորի հայրը օրեր շարունակ շրջել է դիահերձարաններով, նրան պարբերաբար ճանաչման են ներկայացրել տարբեր դիակներ, ոսկորներ, սակայն որդուն չի գտել, չի ճանաչել։ Ցուցմունքում հենց այս իրավիճակն է ներկայացրել այսօր կասկածյալի կարգավիճակում գտնվող զինվորի հայրը։
Հանցակազմի վերաբերյալ պաշտպանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալ՝ մինչև մեղադրանքի առաջադրումը, սակայն գտնում է, որ հոգեբանական իրավիճակը պետք էր հաշվի առնել։
«Կարծում եմ՝ քննչականն էլ, իրավապահ մյուս մարմիններն էլ իրենց մտահոգություններն ունեն։ Իրավական գործընթաց է, որն այս պահին դեռևս իր հունով է ընթանում։ Ճիշտ է՝ միայն ձերբակալվել է, պաշտպան է ներգրավվել և կարճ ցուցմունք է տվել՝ որպես կասկածյալ, բայց առջևում դեռևս կա նախաքննություն, ամեն բան իր տեղը կընկնի»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ չգիտի, թե ինչ մեղադրանք կառաջադրվի։
Ստեփանյանն արձանագրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների վերաբերմունքից վատ տպավորություն չի ստացել, այսինքն, նրան չեն նայում հանցագործի աչքերով, թեև ունենք օրենք, առկա են գործողություններ, որոնք կարող են ներառվել ՀՀ քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով։
«Նրան ոչ ոք հանցագործի աչքերով չի նայում, բայց կարեկցանք ասվածը քիչ է, նա ասելիք ունի և դա ոչ թե բանավոր, այլ՝ իրավական ձևակերպումներով կտրվի հաղորդում։ Այսինքն՝ այն մտավախություններն, ինչ որ ունի ինքը, ամբողջությամբ կտրվի թղթին և իրավական դաշտ կտեղափոխվի»,- նշեց պաշտպանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ