ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ գերիների վերադարձի հարցը լուծողը Փաշինյանը չէ, սա հասկացա՞ն նրանց ծնողներն ու հարազատները 01/13/2021 00:03 | Մեկնաբանություն
Այն, որ պարտված, կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրած, ամեն օր թշնամու ծաղրուծանակին ենթարկվող անձը, որ սոսնձված է դեռ վարչապետի աթոռին և որը չի ներկայացնում հայ ազգը և չի կարող Հայաստան պետությունը ներկայացնել, կրկին անգամ փաստվեց հունվարի 11 մոսկովյան հանդիպմամբ, որի երեք կողմերը նույն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ստորագրող անձինք էին՝ Պուտին-Ալիև-Փաշինյան։
Ինչ խոսք, տեսախցիկը հետաքրքիր երևույթ է և վերը նշված անձանցից յուրաքանչյուրը կամերայի առջև իր հոգեվիճակից փախչել չի կարող։ Մեկը սեփական ուսապարկի պես ինքնիրեն գցում է աթոռին, իբրև թե՝ անբռնազբոս է, մյուսն՝ ինքնասիրահարված հնդուհավի կեցվածքով պարտություն կրածի կողմը չի ուզում նայել, թեպետ այս մեկի պարագայում էլ աշխարհը գիտի, որ Թուրքիան և Իսրայելը չլինեին, Ալիև կրտսերը նույն վիզը ծուռն էր լինելու։ Առևտուրը վաղօրոք կայացել էր և դարձյալ հայերի հաշվին, օգտվելով Հայաստանի տվյալ պահի ղեկավարության թրքահպատակ, փողամոլ կատարածու լինելու փաստից։
Օրերս ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլի անդրադարձը կողմերին հետաքրքիր էր։ Ըստ նրա՝ «Ադրբեջանն իրեն շատ կամակոր է պահում, զգում է Թուրքիայի աջակցությունը»: Ինչ վերաբերվում է հայկական կողմին, քաղաքական գործիչը նկատել է, որ «Փաշինյանը խորագույն դեպրեսիայի մեջ է: Որ ներքաղաքական ճգնաժամը լուծված չէ: Քաղաքական կուսակցությունների մեծ մասը, եկեղեցին, երկրի ողջ մտավոր վերնախավը պահանջում են գործող վարչապետի հրաժարականը: Ի հավելումն,Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցը և «Փաշինյանի հրաժարականի պահանջները դառնում են համազգային պահանջ»:
Սակայն, այս պահանջները չնկատելու տվող շրջանակներ էլ կան, ընդ որում, այնպիսիք, որոնց հիմնական մոտիվը եղել և մնում է պատեհապաշտությունը։ Այն աստիճան, որ երբեմնի թուրք ներողն ու սիրողը հանկարծ կարող է հայտարարել, թե՝ «Անհնար է ճանապարհային հաղորդակցություն ունենալ մի երկրի տարածքով, որտեղ մեր քաղաքացիները պահվում են որպես պատանդ»։
Փաստորեն, նոր-նոր աչքերը բացվում է որոշների և նոր-նոր հասկանում են, որ մեր հայրենակիցները գոյաբանական խնդրի առջև են կանգնած, քանի որ նրանց դիմաց թուրքն է։ Թշնամին։ Այն նույն թշնամին, որը մեկ հարյուրամյակ առաջ հայերի ցեղասպանությունն էր իրականացրել իրենց բնօրրանում, այն նույն, որը Սումգայիթում ու Բաքվում հայերի բնակարանների վրա նշան անելով արդեն 20-րդ դարավերջին էր նույնն արել, այն նույն թշնամին, որը քնած հայ սպային էր սպանել և որն իրականացնող բարբարոսին թուրքը հերոսի կոչում էր տվել։
Թուրքը մնում է թուրք, այ, սեփական երկրի շահը երբեք չկարևորող հայեր կան, որ շարունակական սիրախաղերի մեջ են։ Ընդ որում, հետաքրքիր է, որ այսպիսիք վերջին եռակողմ հանդիպման արդյունքում ակնկալում էին, թե՝ հայ գերիների վերադարձի հարցը Պուտինը պիտի լուծեր։
«Aliq Media»-ի գլխավոր խմբագիր, վարչապետի՝ արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ըստ էության երկրորդ անգամ է հայտարարում՝ «Պուտին կապուտ Կովկասում», ասելով՝ «Չկա գերիների վերադարձ, չկա ենթակառուցվածքների ապաշրջափակում Հունվարի 11-ի` Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հայտարարությունից ակնհայտ դարձավ, որ նոյեմբերի 9-ով նախատեսված գերիների վերադարձի հարցը չի լուծվում: Սա կարող է երկու բան նշանակել. կամ Պուտինը չի ցանկանում լուծել խնդիրը, կամ անկարող է դա անել»:
ՈՒշագրավ է նաև, որ նա իմքայլական գործընկերներին, ըստ ամենայնի՝ նաև Փաշինյանին, մեղադրում է ցանկալին իրականության հետ շփոթելու մեջ։ «Հիմա, որքան էլ գործող քաղաքական մեծամասնության գործընկերները պնդեն, թե ռուսներն այս հարցում մեզ հետ են, փաստերը հուշում են, որ սա ոչ այլ ինչ է, քան ցանկալին իրականության տեղ ներկայացնել»:
Ըստ նրա Պուտինը Փաշինյանի «պապա՞ն» է և ձեռքից բռնած պիտի հայերի հարցերը լուծի՞։ Իսկ միգուցե տվյալ անձը փորձի հասկանալ, որ լուծողը, բանակցողն է ի սկզբանե սխալ և անկարող /երկրի ղեկավար, որ նույնիսկ հայ գերիների վերադարձի, ժամկետների մասին չի էլ մտածել/՝ այլ ոչ թե՝ «Մոսկվան է անկարող»։
Այս համատեքստում իր պատկերացմամբ Հայաստանի ձեռքերն այլևս ազատ են և «ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս 2 մայրաքաղաքների եւ ուժային այլ կենտրոնների հետ գերիների վերադարձն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ տանելու տեսանկյունից»:
Մեկը հարցնող լինի՝ մինչ այդ Մոսկվան, Պուտինը ՀՀ-ի, Փաշինյանի ձեռքը բռնել էր ու արգելու՞մ էր օգտագործել հարցի լուծման հետ կապված բոլոր հնարավոր միջոցները՝ Հռոմի պապից մինչև աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ ու դեսպաններ, միջազգային տարբեր կառույցներ․․․
ՀՀ օմբուդսմենի կատարած աշխատանքը բոլորիս աչքի առաջ է․ մարդն իր պաշտոնի ընձեռած հնարավորությունների, դեռ մի բան էլ ավելի՝ ողջ ուժով աշխատում է։
Ի շահ սեփական պետության և ազգի բանակցություն վարելը մեծ պատիվ է և օտար գործակալներին ու կամակատարներին այն երբեք հասանելի լինել չի կարող և չպետք է լինի։
Այլապես՝ միշտ կունենանք այն, ինչ ունենք այսօր։
Հայ գերիների վերադարձի հարցը լուծողը Փաշինյանը չէ։ Հայաստանին այլ՝ սրտացավ, քաղաքականապես հասուն, ազգային, պետական գործիչ - բանակցող է պետք։ Սա հասկացա՞ն նրանց ծնողներն ու հարազատները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ