ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավաճան վիժվածքի հաշվարկով՝ այդ մարդիկ պետք է վախենան և լռեն. Միքայել Մինասյան 01/13/2021 19:29 | ԼՐԱՀՈՍ
Սկզբում Նիկոլը նրանից վերցրեց լավ ապրելու հավատը, ապա գողացավ ազատ ապրելու հույսը։ Հետո խլեց հայրենիքի մի մասը, վերջում՝ որդուն։ Իսկ հիմա զրկում է ազատությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Սկզբում Նիկոլը նրանից վերցրեց լավ ապրելու հավատը, ապա գողացավ ազատ ապրելու հույսը։ Հետո խլեց հայրենիքի մի մասը, վերջում՝ որդուն։ Իսկ հիմա զրկում է ազատությունից։
Ես գրում եմ Գուրգեն Վարդանյանի մասին, որովհետև նա հավաքական կերպար է ու այն, ինչ կատարվում է նրա հետ, կարելի է պրոյեկտել ամբողջ ժողովրդի վրա։
Գուրգենին սկզբում ասացին, որ կառավարությանը դուռը ժողովրդինն է, հետևաբար՝ կուզի կջարդի, կուզի՝ ոչ։ Իսկ հիմա, երբ սեփական որդու կորստի ցավից ու չդադարող ստից հուսահատված, նա վնասեց ՊՆ դարպասը նրան նետեցին բանտ և սպառնում են 5-10 տարի զրկել ազատությունից:
Պատկերացնո՞ւմ եք հայրենիքին սեփական զավակին նվիրած, նրան խելագարի պես փնտրող մարդուն… ինչ-որ դարպաս վնասելու համար:
Իսկ թե ինչու են սա անում, շատ պարզ է։ Դավաճան վիժվածքի հաշվարկով՝ այդ մարդիկ պետք է վախենան և լռեն։ Նոյեմբերին 10-ից հետո այդ մարդիկ ընկան նիկոլական թակարդը և որոշեցին, որ իրենց պայքարը Նիկոլի դեմ չէ, ավելին՝ այն ապաքաղաքական է։
Իհարկե, Գուրգենին կարելի է հարցել, օրինակ, ինչո՞ւ ընտրեց հենց ՊՆ դարպասը, որովհետև կոնկրետ այդ դարպասից ոչինչ կախված չէր և եթե պետք էր դուռ կոտրել, ապա դա Նիկոլի և Աննայի շքամուտքն է, որի հետևում է խեղվել Գուրգենի որդու ճակատագիրը:
Բայց այս գրառման հասցեատերը ոչ թե Գուրգեն Վարդանյանն է, այլ ՔԿ Երևանի քննչական վարչության պետը, որը Նիկոլի ուղիղ հրահանգով քրեական գործ է կարում ցավից կուրացած ու հայրենիքին իր ամենաթանկը տված մարդու դեմ: Այս քրեական գործի նպատակը Գուրգենին և մնացած ծնողներին լռեցնելն է: Զավակներին սպանեցին, հողերը տվեցին, հիմա էլ փորձում են զրկել ձայնի իրավունքից։
Վարչության պետը երևի լավ չի հասկանում, թե իրեն ինչ է սպասվում այդ սրբապղծությունը անելու դեպքում: Իսկ եթե հասկանալով է անում, թող չփոշմանի:
Նա և իր մեծ ընտանիքը կունեզրկվեն, ինքն անձամբ կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ և կհայտնվի այն բանտախցում, որում կլինեն Սասուն Խաչատրյանն ու Նիկոլի մյուս «դահիճները»։ Նա դեռ շանս ունի չասոցացվելու հոգեվարքի մեջ գտնվող դավաճանների հետ և դեռ ունի հնարավորություն մարդկային ողբերգությունը մահակ ու քաղաքական գործիք չդարձնելու:
Ես դիմում եմ նաև իմ իրավաբան ու իրավապաշտպան ընկերներին: Խնդրում և հորդորում եմ զբաղվել այդ մարդու իրավունքների պաշտպանությամբ։
Որդեկորույս հոր տառապանքների վրա ինքնահաստատվելը չի ներվելու: Սերունդներով պատասխան եք տալու»,- գրել է Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ