ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք այսօր չունենք դատապարտված, պատասխանատվության ենթարկված կոռուպցիոներներ․ հակակոռուպցիոն քաղաքականությունը տապալված է․ փաստաբան 01/13/2021 20:01 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում հակակոռուպցիոն գործունեությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա և որևէ շոշափելի քայլ այս ուղղությամբ չկա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին։
Նշենք, որ 2019թ․-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ մյուս բոլոր մարմիններում կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները կկրճատվեն և կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին։
Նորայր Նորիկյանը նշեց, որ ծանոթ չէ, թե հակակոռուպցիոն ինչպիսի ռազմավարության կամ քաղաքականության մասին է խոսքը գնում, սակայն արձանագրեց, որ անկախ նրանից, թե ինչ գործիքակազմ կամ ինչ միջոցներով են փորձում հակակոռուպցիոն գործունեություն ծավալել, դա առավել քան երկրորդական է։
Փաստաբանը գտնում է, որ ամենակարևորն այն միջավայրի, մթնոլորտի ձևավորումը և քաղաքական կամքի դրսևորումն է, որը պետք է հիմք հանդիսանա երկրում հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնելու համար․ «Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին տարիներին ՀՀ-ում միայն խոսակցության մակարդակով է շոշափվում, քննարկվում հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնելու մասին։ Այս ուղղությամբ շոշափելի արդյունքներ չկան։ Ավելին, գործող օրենսդրությունը բավարար է կոռուպցիայի դեմ լիարժեք և համարժեք պայքար մղելու համար»,-ասաց Նորայր Նորիկյանը՝ ընդգծելով, որ իր համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ մարմնի կամ մարմինների միջոցով են իրականացնում հակակոռուպցիոն գործունեություն, այլ կարևոր է բուն գործունեության իրականացումը։
Հարցին՝ արդյոք ԱԱԾ, ՔԿ, ՀՔԾ, ՊԵԿ համապատասխան բաժինները չե՞ն կարողանում հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնել, որ ներկա իրավիճակում պետբյուջեից պատրաստվում են գումար հատկացնել և ստեղծել առանձին կոմիտե, Նորայր Նորիկյանը նկատեց՝ այդ կառույցները ոչ միայն չեն կարողացել իրականացնել նման քաղաքականություն, այլև տապալել են կոռուպցիայի դեմ պայքարը․ «Մենք այսօր չունենք որևէ շոշափելի կամ հասարակական հնչեղություն ձեռք բերած գործերի վերաբերյալ օրինական, ուժի մեջ մտած դատական ակտ, դատապարտված, պատասխանատվության ենթարկված կոռուպցիոներներ։ Ավելին, չունենք պետությանը հասցված վնասի շոշափելի վերականգնում։ Այս ամենը հիմք են տալիս եզրակացնելու, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ուղղակի տապալվել է։ Արդյունք ստանալու համար աշխատանք է պետք, իսկ այդ աշխատանքը տեսանելի չի եղել»,-նշեց փաստաբանը։
Նորայր Նորիկյանը նշեց, որ չգիտի՝ որն է այդ մարմնի ձևավորման հիմնավորումը և գուցե այն որակական փոփոխություն է տալու, բայց նրա վստահեցմամբ դա միայն միջոց է որոշակի խնդիր լուծելու համար․ «Եթե այս ամբողջ կորսված ժամանակահատվածում չեն կարողացել որևէ շոշափելի արդյունք գրանցել, հիմա ո՞րն է վստահությունը, որ այս նոր մարմնի միջոցով կհասնեն ինչ-որ շոշափելի արդյունքների։ Կոռուպցիայի դեմ պայքարի համար օրենքներն ունենք, բայց արդյոք ունեցե՞լ ենք մնացած բաղադրիչները, այդ թվում քաղաքական կամքը, մինչև վերջ գնալու համառությունը, համարձակությունը, որևէ ստվերային պայմանավորվածության բացակայությունը»,-նշեց Նորայր Նորիկյանը՝ ընդգծելով, որ իրականացվել է ոչ թե համակարգային հակակոռուպցիոն քաղաքականություն, այլ հակակոռուպցիոն քաղաքականության տապալում։
Անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, որ հնարավոր է հակակոռուպցիոն կենտրոնը ղեկավարի Արգիշտի Քյարամյանը, փաստաբանը նկատեց՝ այս ամենի մեջ անձերի դետալները մանրուքներ են․ «Չեմ կարևորում՝ ով կղեկավարի։ Կոնկրետ այդ անձի վերաբերյալ խորհրդավոր քննարկումներն էլ չեմ կարևորում։ Չի կարելի ֆետիշացնել մի բան, որը չկա»,-ամփոփեց Նորայր Նորիկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ