ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին զեկուցել է պատերազմի դաշտում տիրող վիճակը ու չեն հասկացել, թե ինչու այն չէր կասեցվում. Միքայել Համբարձումյան 01/12/2021 13:26 | ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ նախկին տնօրեն, գնդապետ Միքայել Համբարձումյանը կարծում է, որ Հայաստանն ապրում է մի ժամանակահատվածում, երբ վտանգված է հայրենիքի անվտանգությունը ու այս պարագայում լռելը, մտքեր չփոխանակելն ու փաստեր չներկայացնելը սխալ է համարում։ Այս մասին նա խոսել «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում՝ անդրադառնալով իր հրաժարականի պատճառների և պատերազմն ավելի շուտ չկասեցնելու հարցերին:
Համբարձումյանը նախ հայտարարել է, որ ԱԱԾ տնօրենների հաճախակի փոփոխությունը բացասական են անդրադառնում կառույցի ներսում աշխատանքների կազմակերպման հարցում, չեն նպաստում աշխատանքի որակի բարձրացմանը ու անվտանգության մասով այդ քայլերը ռիսկեր են պարունակում։ ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի պաշտոնավարման մասին խոսելով, Համբարձումյանը նշեց, որ անկախ նրանից, թե որքան երիտասարդ է Քյարամյանը, տարիքը չէ, որ եղել է հիմնական խնդիրը.
«Քյարամյանին համարել եմ քաղաքական թիմի մարդ ու ենթադրում եմ, որ վարչապետը նրան հենց այդ սկզբունքով էլ նշանակել էր»,- ասել է Համբարձումյանը։
Պատերազմի ընթացքում գրեթե մեկ ամիս ԱԱԾ-ն ղեկավարած Համբարձումյանը նշեց, որ ժամանակն է խոսելու իր հրաժարականի մասին։
Նա հայտարարել է, որ հրաժարականի պատճառները երեքն էին։ Նախ՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի և ղեկավարի նկատմամբ վստահություն չկար, վարչապետի հետ աշխատելուց հետո համոզվել է դրանում։
Երկրորդը պատճառն այն է, որ անհասկանալի էր, թե ինչու պատերազմի ընթացքը չկասեցվեց։
«Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կանգնեցվում, երբ մենք, Պաշտպանության նախարարությունը, ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցում ենք մեր կորուստների մասին, մեր խնդիրների, հեռանկարների մասին, ինչու պատերազմի հետ կապված վարչապետը որոշում չի կայացնում, ինչո՞ւ ընթացքը չի կասեցվում ու սկսում բանակցային պրոցես»։
Համբարձումյանը հրաժարականի մյուս պատճառի մասին նշեց, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում իշխանությունը պատերազմի ընթացքը չկասեցնելով։
«Ո՞ւր ենք մենք գնում, ո՞ւր ենք հասնելու։ Ստեփանակե՞րտն ենք կորցնելու, թե՞ արդեն հյուսիսային շրջաններն ենք կորցնելու, այդ ամբողջի համակցությունն է, որ իմ մեջ նման որոշում կայացնելու ցանկություն առաջացրեց»։
Համբարձումյանը նշեց, որ ինքն ամենժամյա ռեժիմով վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ներքաղաքական իրավիճակի մասին, կորուստների մասին ու տիրող տրամադրությունների մասին։
«Նաև գրավոր փաստաթղթերով ենք մենք զեկուցել, թե ի՞նչ իրավիճակ է տիրում ու ի՞նչ հեռանկար կարող է լինել», - ասաց Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ