ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոսկովյան հանդիպման օրակարգում գերիների հարցը չի եղել․ Ադրբեջանը հաջող կերպով օրակարգից հանել է այն․ փորձագետ 01/12/2021 19:47 | ԼՐԱՀՈՍ
Հետպատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար կարևոր խնդիրը ռազմագերիների, անհետ կորածների հարցն է և եթե երկրի ղեկավարը գնում է Մոսկվա ու այդ հարցը չի քննարկում, ապա ինչի՞ համար է ընդհանրապես գնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը։
Փորձագետը հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված փաստաթղթում հայկական կողմի համար շահեկան ոչինչ չի տեսնում, քանի որ տրանսպորտային հաղորդակցության բացումը Հայաստանի համար չաշխատող տարբերակ է․ «Ադրբեջանական և թուրքական կողմի համար սա կաշխատի, որովհետև նրանց պետք է Մեղրիով ինչ-որ ճանապարհ վերցնել և կապ հաստատել միմյանց հետ։ Հայկական կողմի համար այդ համակարգը երբեք չի աշխատի, որովհետև այն միշտ աշխատել է, երբ Հայաստանն ու Ադրբեջանը եղել են նույն համակարգում, լինի դա Ցարական Ռուսաստան կամ Սովետական միություն։ Այդ համակարգերից դուրս հաղորդակցության համակարգերը չեն աշխատելու, հետևաբար դրանց շուրջ ինչ-որ պայմանավորվածությունների գալն անիմաստ ժամանակի վատնում է եղել»,-նշեց փորձագետը։
Վերջինս ընդգծեց՝ ադրբեջանական կողմը ճանապարհ է ունենալու դեպի Նախիջևան, ինչը լրջագույն ռազմաքաղաքական և ռազմավարական հաղթանակ է նրանց համար։ Արմեն Մանվելյանի խոսքով մենք աստիճանաբար զրկվում ենք հարավից։
Անդրադառնալով իշխանական ներկայացուցիչների մեկնաբանություններին, Արմեն Մանվելյանը նկատեց՝ նրանք, ովքեր նշում են, թե իբր հայկական կողմի համար հաջողություն կա կա՛մ հիմարներ են, կա՛մ դավաճաններ․ «Ո՞նց ենք պատկերացնում՝ այդ համակարգերն աշխատեն հետպատերազմյան աղետալի վիճակում գտնվելով։ Ի՞նչ առևտրի մասին է խոսքը։ Դա ցինիկ հայտարարություն է, որ իբր թե հաջողություն է սա»,-ասաց փորձագետը։
Հարցին՝ ինչո՞ւ վարչապետը համաձայնեց ստորագրել փաստաթուղթը, եթե գերիների հարցն անգամ չի քննարկվել՝ Արմեն Մանվելյանը նշեց, որ վարչապետի աթոռին նստած անձը պարտված է, որին չեն ընդունում ո՛չ մեր թշնամիները՝ հանձինս Ադրբեջանի, ո՛չ էլ մեր ռազմավարական դաշնակիցները՝ հանձինս Ռուսաստանի․ «Այդ մարդուն լուրջ չեն ընկալում։ Տպավորություն է, որ նրան կանչել էին Մոսկվա միայն այդ թուղթը ստորագրելու համար և նրա կարծիքը հաշվի էլ չեն առել»,-ասաց փորձագետը։
Նա նկատեց՝ երբ Կրեմլում հրապարակվեց մոսկովյան հանդիպման օրակարգը, այնտեղ գերիների հարցը չկար․ «Պաշտոնական Երևանն ի սկզբանե գիտեր, որ օրակարգում գերիների հարցը չի եղել։ Ադրբեջանը հաջող կերպով օրակարգից հանել է դա։ Այդ դեպքում ինչու՞ էր գնում Մոսկվա, եթե գերիների հարցն օրակարգում չկա։ Այսինքն` գնում էր նախօրոք պատրաստված փաստաթուղթը ստորագրելո՞ւ»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Դիտարկմանը՝ արդյոք սա նշանակում է, որ վարչապետը կարող է բանակցություններին չմասնակցել և միայն իր ստորագրությունն ուղարկելով սահմանափակվել, փորձագետը նշեց, որ շատ բաներ չգիտենք, այդ թվում չգիտենք՝ կարող գնալ, թե ոչ․ «Կարող է չէր կարող չգնալ, որովհետև անձնական ինչ-որ կախվածություն ունի՝ սկսած լրատվամիջոցներում տարածված 5 մլրդի պատմությունից վերջացրած շատ այլ բաներով, ինչը նրան ստիպում է ամեն անգամ վազելով գնալ ու խայտառակ փաստաթղթի տակ ստորագրել»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Վերջինս ընդգծեց, որ տարածաշրջանում այսօր վտանգավոր գործընթացներ են ընթանում։ Նրա խոսքով Թուրքիան մեծ թվով ՝40-ից ավելի ռազմական ինքնաթիռ է իջեցրել Ադրբեջան ու մեծ զենք-զինամթերք տեղափոխել․ «Հնարավոր է ՝ իրավիճակը վաղը մյուս օրը պայթի, որում մենք էլ կներքաշվենք»,-ամփոփեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից