ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմում պարտությունը և տարածքների հանձնումը Նիկոլ Փաշինյանը որոշ զանգվածներին փորձում է փոխհատուցել բիզնես շահերով. քաղտեխնոլոգ 01/11/2021 21:53 | ԼՐԱՀՈՍ
Հանդիպման արդյունքներից մեկ եզրակացության կարելի է անել, որ Փաշինյանը, ինչպես ենթադրվում էր, թե՛ երկրի ներսում, թե՛ առավել ևս երկրից դուրս չի կարող լինել լիիրավ բանակցող: Մոսկովյան բանակցությունների արդյունքները վերահաստատում են, որ բանակցողը պետք է փոխվի, պետք է լինի մարդ, որը պատերազմում կապիտուլյացիայի համար քաղաքական կամ անձնական որևէ պատասխանատվություն չունի և ավելի է ազատ է իր գործողություններում, կկարողանա նոր խնդիրներ դնել և նոր օրակարգ առաջարկել, բանակցելու ունակություն կունենա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով այսօրվա մոսկովյան բանակցությունների արդյունքներին:
Նշենք, որ Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը տևել էր մոտ չորսը ժամ: Հանդիպման արդյունքում հայկական կողմի համար ամենակարևոր հարցը՝ գերիների և անհետ կորած զինվորների վերադարձի հարցը չի լուծվել, չի քննարկվել նաեւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, փոխարենը քննարկվել է տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակման հարցը:
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ այս հանդիպումը վերջնականապես հաստատեց բոլոր այն պնդումները, որոնք կային քաղաքական օրակարգում և հասարակության մեջ՝ կապիտուլյացիա ստորագրած գործիչը չի կարող բանակցություններում ներկայացնել Հայաստանի շահերը և Հայաստանում շատ շտապ պետք է լուծել նոր բանակցողի հարցը.
«Պետք է այս կառավարությունը հեռանա, նոր կառավարություն ձևավորվի, որը և բանակցություններ կսկսի վարել բոլոր հարցերի շուրջ և հետագայում կնախապատրաստի նոր ընտրությունների: Նիկոլ Փաշինյանի խոսնակն էր ասում, որ Հայաստանի համար առաջինը գերիների և անհետ կորածների խնդրի լուծումն է, նաև նախապայման, որ դրվում է Ադրբեջանի և Ռուսաստանի առջև, այսինքն` Հայաստանը նախապայման է դնում, որ բոլոր հարցերը կլուծվեն միայն այն պայմաններում, երբ Հայաստանի համար գերիների և անհետ կորածների հարցը լուծում ստանա, սակայն ինչպես տեսանք, այդ հարցը չի լուծվել, դա ստիպված էր խոստովանել անգամ Նիկոլ Փաշինյանը։ Դատելով այն հայտարարությունից, որը ստորագրվել է ՝ կոմունիկացիաների բացումն ապահովված է, այսինքն՝ չի բավարարվել Հայաստանի հիմնական նախապայմանը, սակայն այն, ինչ հետաքրքրում էր Ադրբեջանին և Ռուսաստանին բավարարվեց»,-մեզ հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ չունենք նորմալ բանակցող՝ թե՛ քաղաքական, թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային առումով.
«Նիկոլ Փաշինյանի նույնիսկ շարժումներից է երևում, որ նա կոմպլեքսների փունջ է, ինչը բնական է, քանի որ իր համար դիսկոմֆորտ է Ալիևի հետ բանակցելը»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգն արձանագրել է՝ գերիների վերադարձը ձգձգվում է միտումնավոր նոր տարածքներ ստանալու ակնկալիքով, քանի որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է Նիկոլ Փաշինյանի համար այս խնդրի կարևորությունը՝ հաշվի առնելով ներքաղաքական վիճակը և իր վրա ճնշումները գերիների և անհետ կորածների կողմից, ուստի Ադրբեջանը փորձում է այս հարցը չլուծելով՝ հնարավորինս շատ զիջումներ կորզել.
«Ադրբեջանին հետաքրքրում է, որ Սյունիքով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան: Քանի դեռ երկրի ղեկավարը Փաշինյանն է, նա շարունակելու է գերիների և անհետ կորածների հարցը շանտաժի տեսքով սակարկության առարկա պահել և դրա դիմաց հնարավորինս շատ բան ստանալ Փաշինյանից, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը, ինչ-ինչ պատճառներով, որևէ կամք չի դրսևորում բանակցություններում Ալիևը ուզածը չտալու համար»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝Փաշինյանը կոմունիկացիաների ապաշրջափակումը փորձում է հայկական բիզնես համայնքներին ներկայացնել որպես կարևոր նվաճում, որը Հայաստանը կկապի Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ՝ խաղալով այդ զանգվածի՝ մեծ և փոքր բիզնես շահերի վրա. «Բիզնեսմեններին ուզում է հրամցնել այն գաղափարը, որ ադրբեջանական, թուրքական, ռուսական և իրանական շուկաները ձեր առջև կբացվեն, այսինքն` փորձում է պատերազմում պարտությունը և տարածքների հանձնումը որոշ զանգվածներին փոխհատուցել բիզնես շահերով և դրանով է պայմանավորված, որ որոշ խավեր լոյալ են ընդունել պատերազմում պարտությունը և հողերի հանձնումը»,-մեզ հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից