ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դավաճան Փաշինյանն այսօր Մոսկվայում կանաչ լույս վառեց թուրքական վաղեմի երազանքի՝ Պանթուրքիզմի իրականացման համար». Լիլիթ Գալստյան 01/11/2021 20:38 | ԼՐԱՀՈՍ
«Այսօր Մոսկվայում տեղի ունեցած Ալիև - Փաշինյան հանդիպումը համարում եմ Հայաստանում վարչապետի աթոռը զավթած անձի հերթական դավաճանական քայլը՝ հայ ժողովրդի նկատմամբ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ վերլուծելով քիչ առաջ Մոսկվայում ավարտված եռակողմ հանդիպման արդյունքները։
«Փաշինյանի ստյոպիկսաֆարյանական սազանդարներն օրեր շարունակ թմբկահարում էին, թե «Հայրենիքի փրկության շարժում»-ը հնարավորություններ չի տալիս, որպեսզի Նիկոլը հանգիստ խղճով գնա մոսկովյան հանդիպմանը, որտեղ նա, իբր, Հայաստանի համար կարևորագույն հարցեր պետք է լուծի, այնինչ, բառացիորեն րոպեներ առաջ մենք տեսանք, թե ինչով էր իրականում զբաղված եղել Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը: Ըստ եռակողմ ղեկավարների ամփոփիչ ելույթների, ակնհայտ էր, որ Փաշինյանն անկարող է եղել լուծելու մեր հասարակության համար հրադադարից հետո, թերևս, ամենակարևոր և զգայուն հարցը՝ գերիների փոխանակման խնդիրը: Նա ինքը դժգոհություն հայտնեց այդ առիթով, իր եզրափակիչ խոսքում հայտնելով, թե հանդիպման ընթացքում իրեն չի հաջողվել հարցի լուծման վերաբերյալ որևէ պայմանավորվածության գալ: Հետևաբար, ես ուզում եմ հասկանալ՝ իսկ ի՞նչ հարց լուծեց այնտեղ այսօր Նիկոլ Փաշինյանն՝ ի օգուտ հայկական կողմի…Թերևս ոչ մի, ինչն, իհարկե, սպասելի էր, որովհետև խայտառակ կերպով պարտված ստահակը, նմանօրինակ բանակցությանը մասնակցելու իրավունք ուղղակի չուներ: Ի դեմս Ալիևի քամահրական և հեգնական վերաբերմունքի, մենք ականատես եղանք Փաշինյանի հերթական անարժանապատիվ նվաստացման տեսարանին: Իհարկե, Փաշինյանը վաղուց արդեն քաղաքական դիակ է, պարզապես ցավալին այն է, որ նվաստացնելով Հայաստանի Հանրապետության դե յուրե ղեկավարին, Ալիևն, այսպիսով, նվաստացնում է նաև մեզ ու մեր երկիրը»,- նշել է Լիլիթ Գալստյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի եզրափակիչ խոսքում հիշատակված՝ տարածաշրջանային տրանսպորտային միջոցների վերաբերյալ այսօր ձեռք բերված բարենպաստ պայմանավորվածության մասին հայտարարությանը՝ Լիլիթ Գալստյանը նկատեց՝ Փաշինյանի այսօրվա մոսկովյան այցի գլխավոր նպատակը Մեղրիով թուրքի ոտքը Հայաստանի տարածքում բացելն էր. «Փաստորեն, Նիկոլին նվաստացնելով, Ադրբեջանն այսօրվա բանակցություններից կորզեց մեկ օրակարգ՝ Մեղրիով տրանսպորտային ճանապարհի բացում դեպի Նախիջևան, որի մասին խոսելիս, Ալիևը լկտիաբար հայտարարեց, թե դրանից օգտվելու են նաև տարածաշրջանի այլ երկրներ նույնպես…Իսկ ովքեր են մեր տարածաշրջանի այլ երկրները՝ պարզ չէ՞, որ Թուրքիան: Հանուն ինչի՞ է Թուրքիան ավելի քան մեկ հարյուրամյակ պայքարել Մեղրիի նվաճման համար՝ բացառապես Պանթուրքիզմի երազանք իրականություն դարձնելու նպատակի համար: Հետևաբար, փաստենք, որ դավաճան Փաշինյանն այսօր Մոսկվայում կանաչ լույս վառեց թուրքական վաղեմի երազանքի՝ Պանթուրքիզմի իրականացման համար»,- արձանագրել է Լիլիթ Գալստյանը:
Ամփոփելով հանդիպման իր տպավորությունները, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ցավով նկատել է՝ ակնհայտ էր, որ Ադրբեջանն իր համար փառահեղ հաղթանակի մի նոր էջ է բացում, թողնելով մեզ մեր 5000 անմեղ զոհերի, 10. 000-ից ավել վիրավորների և դեռ անհայտ թվով անհետ կորածների ու գերեվարվածների անորոշ ճակատագրի, կորցրած հայրենիքի ու պարտության զգացողության, պառակտված հասարակության և անհեռանկար պետականության հետ, ինչը Նիկոլ Փաշինյանի նվերն էր՝ հայ ժողովրդին: Ըստ վերջինիս, պակաս ցավալի և անպատվաբեր չէ նաև այն հանգամանքը, որ վերոհիշյալ պարտությունը մենք դեռևս շարունակում ենք կրել դավաճան և ստահակ, թրքահպատակ Նիկոլ Փաշինյանի հետ:
Լիլիթ Գալստյանը փաստել է նաև. «Երբ ստահակ և դավաճան Փաշինյանը հասկացավ, որ ինքն այսօրվա հանդիպմանը հաջողության չի հասնում՝ որևէ կերպ լուծելու այս պահին մեր ժողովրդի առաջ ծառացած ամենազգայուն խնդիրը՝ գերիների վերադարձի հարցը, նա պարտավոր էր այդ նվաստացուցիչ հանդիպման ավարտին ուղղակի թողնել ու դուրս գալ դահլիճից, ոչ թե կանգնել ու Ալիևի հեգնական ու արհամարհական վերաբերմունքի ներքո պարտվողական ելույթ ունենալ: Իրականում, Նիկոլ Փաշինյանը մեր ձախողումների և պետականության ոչնչացման խորհրդանիշն է, նա որևէ դրական ձեռքբերում մեր երկրի համար չի կարող բերել: Այս մարդը մեր համազգային ամոթն է, մեր կորուստների գլխավոր մեղավորն ու պատճառը: Նա հստակ հանձնառությամբ է իշխանության եկել՝ քանդելու Հայոց պետականությունը, իսկ այդ հանձնառությունը նա ստացել է մեր վաղեմի և ոխերիմ թշնամիներից, ինչն էլ մինչ այս պահը «պատվով» և անշեղորեն կատարում է: Հետևաբար, դավաճանին օր առաջ հեռացնելու և պատասխանատվության ենթարկելու օրակարգը շարունակում է մնալ «Հայրենիքի փրկության շարժման» գլխավոր ու առաջնային նպատակը»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ