ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա Ադրբեջանի հերթական լեգենդն է, որը փաստերով պետք է կոտրել․ Արա Ղազարյանը՝ 62 ռազմագերիների մասին 01/11/2021 18:34 | ԼՐԱՀՈՍ
62 հայ զինծառայողներին որպես ահաբեկիչներ ներկայացնելու Ադրբեջանի նպատակը հայատյաց քաղաքականությունն առաջ տանելը և դրա հիման վրա քաղաքական ինչ-ինչ դիվիդենտներ շահելն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարարը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ներկայացրել մի փաստաթուղթ, որտեղ մեր 62 ռազմագերիները ներկայացված են որպես ահաբեկիչներ։
Փորձագետը նկատեց՝ պետք է իրավաբանորեն հիմնավորել, որ զինծառայողները կատարել են ահաբեկչական գործողություններ․
«62 զինծառայողները եղել են Հայաստանի կամ Արցախի կանոնավոր բանակի զինծառայողներ, որոնք պատերազմական հանցագործություններ չեն կատարել։ Նման պայմաններում նրանց չեն կարող ահաբեկիչներ համարել։ Նույն կերպ էլ Կարեն Ղազարյանին էին ներկայացնում որպես ահաբեկիչ, սակայն վերջինս վերադարձավ Հայաստան, իսկ Ադրբեջանն այդպես էլ որևէ ապացույց չներկայացրեց»,-ասաց Արա Ղազարյանը՝ նշելով, որ քիչ է միայն վերացական ասել, որ նրանք ահաբեկիչ են։
Նախ` պետք է ապացուցեն, որ անօրինական զինված խմբավորման անդամ են և նրանց գործողություններն ուղղված էին խաղաղ բնակիչների դեմ, իսկ նման փաստեր չկան։ Փորձագետն ընդգծեց՝ զինված հակամարտության ժամանակ կանոնավոր զորքի, զինված ստորաբաժանման գործողությունները չեն կարող համարվել ահաբեկչություն։
«Ադրբեջանական կողմը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել զինծառայողներին, չունի դրա օրինական հիմքերը և փորձում են լեգենդներ հորինել։ Սա էլ հերթական լեգենդն է, որը փաստերով պետք է կոտրել, ապացուցել, որ դա նշանակում է՝ նրանց հետապնդում են հայ լինելու պատճառով։ Այսինքն` խտրական վերաբերմունք է հայ զինվորների նկատմամբ»,-նշեց Արա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը կարող է իրավական գործընթաց սկսել անհատական կամ միջպետական գանգատի շրջանակներում։ Արա Ղազարյանը նկատեց՝ եթե ՄԱԿ-ում է բարձրացվել հարցը, դա արդեն դիվանագիտական, քաղաքական շրջանակ է և պետք է այնտեղի մոնիտորինգային խմբերի ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա։
Անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հայտարարությանը, որ հնարավոր է ադրբեջանական կողմը փորձում է վարչապետի մոսկովյան այցին ընդառաջ ռազմագերիների փոխանակման հարցն ավելի թանկ վաճառել հայկական կողմին, Արա Ղազարյանն ասաց․
«Հնարավոր է։ Դա արդեն քաղաքական գնահատական է։ Հնարավոր է ամեն կերպ փորձեն օգտվել իրենց ընձեռված հնարավորությունից։ Միջազգային իրավունքի համաձայն՝ նրանց կողմում հայտնվածներն ուղղակի պետք է անհապաղ հայրենադարձվեն, բայց ադրբեջանցիները փորձում են ձգձգել և ինչ-ինչ առավելություններ ստանալ, ինչն անօրինական է և չի բխում ո՛չ միջազգային իրավունքի նորմերից, ո՛չ էլ Ադրբեջանի ներպետական իրավունքի նորմերից»,-ասաց փորձագետը։
Վերջինս նշեց, որ ադրբեջանցիները սիրում են հայելանման իրավիճակներ ստեղծել։ Քանի որ հոկտեմբերի սկզբին հայկական կողմը շրջանառության մեջ դրեց այն թեզը, որ ադրբեջանցիները ներառում են ահաբեկիչներ և վարձկաններ, ապացույցներ ներկայացրեց և՛ Ադրբեջանին, և՛ աշխարհին, այժմ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել դրա հակակշիռը․
«Ժամանակին Կարեն Ղազարյանի կեղծ գործով փորձում էին հակակշիռ ստեղծել Քելբաջարի դիվերսանտների գործով։ Նման հայելանման իրավիճակներ ստեղծելով՝ փորձում են ստեղծել թեմայի պարիտետ, որին միջազգային հանրությունը մոտենա որպես տարածաշրջանի խնդիր, այլ ոչ թե մեկ պետության կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտում։
Հիմա փորձում են ներկայացնել, որ եթե մենք պնդում ենք՝ իրենց զինված ուժերում ներգրավված են ահաբեկիչներ, ապա իրենք էլ ներկայացնում են ապացույցներ, որ մենք էլ ենք մեր զինված ուժերում ներգրավում ահաբեկիչներ, որոնք անօրինական գործողություններ են կատարում իրենց տարածքում։ Մոտավորապես այս թեման են զարգացնում»,-ամփոփեց Արա Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ