ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլն արժանացել է Ադրբեջանի քառակի հերոսի կոչմանը. Միքայել Մինասյան 01/11/2021 12:31 | ԼՐԱՀՈՍ
2,5 տարի Նիկոլը պատրաստում էր մեր պարտությունը։ Բոլոր ուղղություններով՝ ռազմական, քաղաքական-դիվանագիտական, տեղեկատվական. հետևողականորեն, մանրակրկիտ, ջանասիրաբար և հատուկ ցինիզմով էր պատրաստում մեր ձախողումը։
Եթե հետադարձ հայացք նետենք դիվանագիտական և տեղեկատվական բաղադրիչներին, ապա կբախվենք սարսափելի իրականության հետ։ Նիկոլը, ով հայտարարում էր «նոր Հայաստանի» մասին, իրականում դարձավ նոր Ադրբեջանի «շինարարը»։ Մինչև Ստեփանակերտի հանրահավաքում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալը, մինչև 2020-ի հուլիսին Տավուշի սրացումը աշխարհը Ադրբեջանին ընկալում էր որպես հավերժական ագրեսոր։ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, նրա կանոնավոր սպառնալիքները և մկանները չդադարող խաղը կասկած չեն թողել ոչ միջնորդների, ոչ էլ միջազգային դերակատարների մոտ այն բանում, որ հենց Ադրբեջանն է ագրեսոր երկիր ղարաբաղյան գործընթացում և ապակառուցողական կողմ՝ բանակցություններում։
Նիկոլը պետք է փոխեր դա։ Միտումնավոր նվաստացնելով Մինսկի խմբին՝ ուժի չկիրառման երաշխավորին, նվազեցնելով նրա դերը կարգավորման գործում, նա հայտարարել է նոր դիրքերից բանակցություններ սկսելու մասին և սկսել է Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցել ուղղակիորեն՝ շրջանցելով միջնորդներին։ Տավուշում տեղական նշանակության մարտեր սանձազերծելով՝ նա լեգիտիմացրել է հակահայկական ադրբեջանա-թուրքական տանդեմի ստեղծումը։ Տեսնելով պատերազմի ակնհայտ նախապատրաստությունները, ոչ երկիմաստ զգուշացումներ ստանալով ՀԱՊԿ-ից՝ զբաղվել է 2050-ին Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակների պլանավորմամբ։
Պատմական դաշնակիցների հետ վիճելով, նորերին ձեռք չբերելով, բանակը թուլացնելով և հասարակության մեջ ատելություն սերմանելով՝ Նիկոլը 2,5 տարում Հայաստանը վերածեց Ադրբեջանի համար ամենահարմար հակառակորդի՝ կանխորոշված պարտությամբ երկրի։
Պատերազմի ժամանակ խայտառակ սուտը, Աննա Հակոբյանի միջամտությունը զորքերի կառավարման գործընթացին, ձախողված մոբիլիզացիան, ոչ կոռեկտ ռազմական որոշումների շարքը, որի գագաթնակետը Շուշիի հանձնումն էր, զոհվածների, վիրավորների, անհետ կորածների ու գերիների թաքցրած թիվը.Ահա մեր հերոսի գործողությունների արդյունքը գերագույն գլխավոր հրամանատարի դերում:
Արդեն 2 ամիս է, ինչ մենք կապիտուլացվել ենք, բայց մեր նահանջը չի դադարում։ Մենք ամեն օր ինչ-որ բան կորցնում եւ ինչ-որ բան հանձնում ենք: Ադրբեջանի գռեհիկ հռետորաբանությանը գոնե որևէ հստակ արձագանքի բացակայությունը երաշխիք է, որ այդ գործընթացը կանգ չի առնի։
Դադարել է արդյո՞ք Ադրբեջանը ագրեսոր երկիր լինելուց: Իհարկե, ոչ։ Արդյո՞ք բարձրացվում է Թուրքիայի պատասխանատվության եւ միջազգային ահաբեկչության հարցը կատարվածի մեջ: Իհարկե, ոչ։ Կարելի՞ է արդյոք համարժեք համարել միջազգային գործընկերների արձագանքը տեղի ունեցածին՝ նույնիսկ հաշվի առնելով Նիկոլի անգործունակությունը։ Իհարկե, ոչ։ Կարելի՞ է համակերպվել նման դասավորության հետ։ Իհարկե, ոչ։
Իսկ Նիկոլը.. Նիկոլն արժանացել է Ադրբեջանի քառակի հերոսի կոչմանը՝ հայկական բանակի քայքայման, ադրբեջանական դիվանագիտության ձեռքբերումների, տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, երրորդ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին մատուցած նշանակալի ծառայությունների համար:
Ամենասարսափելին այն է, որ նա պատրաստ է և վճռական է դառնալ նաև Ադրբեջանի հնգակի հերոսը՝ այս անգամ ՀՀ տարածքները յուրացնելու և պանթուրքական միջանցք ստեղծելու համար։ Եվ միայն մեզնից է կախված՝ կկարողանա արդյոք նա իր կրծքին հերթական ադրբեջանական պարգևը կախել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից