ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասյացոտնի թեմը 01/11/2021 17:38 | Մեկնաբանություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայրապետական սրբատառ կոնդակով հունվարի 11-ին Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվեց Մասյացոտնի թեմը. տեղեկացնում են Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է. «ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Արարատի մարզի հաւատաւոր Մեր սիրելի զաւակներիդ։
Գոհութիւն ենք մատուցում Ամենակալն Աստծուն, որ մարզում բարօր ու կազմակերպուած ընթացք ունեն գործող ծուխերը, եկեղեցական հաստատութիւնները, անկախութեան տարիներին կառուցուել են նոր եկեղեցիներ, վերանորոգուել հին աղօթավայրեր՝ ապահովելով հոգևոր-եկեղեցական կեանքի առաջընթացը։ Մեր գնահատանքն ենք բերում Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանին՝ իր առաջնորդական փոխանորդութեան ընթացքում մարզի հաւատաւոր հայորդիների հոգևոր խնամքի, եկեղեցականների ծառայութեան արդիւնաւէտ կազմակերպման, այս տարածքում հոգևոր-եկեղեցական կեանքի բարեզարդման գործում ներդրած ջանքերի համար։
Հաւատաւոր հայորդիների հոգևոր կարիքների բաւարարման և հոգևոր-եկեղեցական կեանքի զօրացման համար եկեղեցական մեր անդաստանում միշտ վերակազմակերպուել են թեմերը և հիմնադրուել նոր թեմեր։ Այսօր Հայրապետական այսու կոնդակով Արարատեան Հայրապետական թեմից առանձնացնելով Արարատի մարզը և մարզի ծուխերը միաւորելով՝ հաստատում ենք Մասսեացոտնի թեմը՝ Արտաշատ առաջնորդանիստ քաղաքով ու կենտրոնով։
Թեմի առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Մասսեացոտն նորաստեղծ թեմի հոգևոր դասին, եկեղեցական վարչութեանց պատուարժան անդամներին, մաղթում եկեղեցաշէն ու ազգաշահ գործոց ձեռքբերումներ: Վստահ ենք, որ Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակները նոր քաջալերութեամբ ու կորովով պիտի զօրակից դառնան թեմակալ առաջնորդին, շարունակեն սատար լինել հոգևորականաց ծառայութեանը՝ ի խնդիր թեմի շինութեան, հոգևոր-եկեղեցական կեանքի բարեզարդման։ Աղoթում ենք, որ Բարերարն Աստուած միշտ շէն ու բարգաւաճ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին իր թեմական կառոյցներով` յարանորոգ յաջողութիւններ շնորհելով մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներին։ Թող Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջի ներքոյ միշտ պայծառ ու անսասան մնայ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: «Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Յովհ. 3):
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ