Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Օնիկ Գասպարյանը ծառայում է Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան 01/10/2021   21:15  |  ԼՐԱՀՈՍ

Հունվարի 11-ին Մոսկվայում արձանագրվելու է հերթական «նոյեմբերի 9», այսինքն՝ լինելու է հերթական խայտառակությունն ու մեր կապիտուլյացիան: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը.

«Նիկոլը Մոսկվա է մեկնում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար՝ այն հաշվարկով, որ դա կօգնի իրեն պահել վարչապետի աթոռը: Դա նշանակում է, որ Մոսկվան մենակ է մնալու հայկական շահերի պաշտպանության հարցում ու դա անելու է այնքանով, որքանով իր շահերը կպաշտպանվեն: Մնացածը Ադրբեջանի շահն է:

Հայաստանը Մոսկվայում հունվարի 11-ին ներկայացուցիչ չի ունենալու:

Աշխարհը զարմացած է, իսկ թուրքերն ու ադրբեջանիցները՝ ուրախացած, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը դեռ ղեկավարում է ՀՀ-ն:

Մեզ մոտ բոլորը բոլորին մեղադրում են այն բանի համար, որ բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող, այն է՝ Նիկոլին վարչապետի աթոռից հեռացնող (քաղաքական կամ այլ ճանապարհով) չկա: Բոլորը մեղադրում են, բայց սխալ հասցեով:

Հիմա բացատրեմ, թե ինչն ինչոց է:

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատերազմի ու պարտության համար ինքը թիվ մեկ մեղավորը չէ, սակայն իրականում հենց նա՛ է թիվ մեկ մեղավորը: Բայց նա միակ մեղավորը չէ:

Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ համանման իրավիճակներում եթե կապիտուլյացիայի տարած պետության ղեկավարը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնում են: Որպես կանոն՝ ռազմական հեղաշրջման միջոցով: Օրինակ՝ եթե Սևրի պայմանագրից հետո թուրք զինվորականներն իրենց ձեռքը չվերցնեին պետությունը և Աթաթուրքը պետականամետություն չցուցաբերեր, ապա այսօրվա Թուրքիան չէր լինի:

Ասածս այն է, որ եթե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը սեպտեմբերի 27-ից առաջ, պատերազմն սկսելուց մի քանի օր անց զեկուցագրեր է ներկայացրել, որ մենք խնդիրներ ունենք և պետք է կանգնեցնել պատերազմը, բայց ՀՀ վարչապետը չի արել դա ու դեռ մի բան էլ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հայ զինվորներին գիտակցաբար տարել է մսաղացի մեջ՝ անտեսելով նաև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հորդորներն ու Պուտինի առաջարկները, ապա Օնիկ Գասպարյանը լեգիտիմ իրավունք ուներ և պարտավոր էր քայլերի դիմել:

Գասպարյանը կա՛մ պետք է հրապարակավ խոսեր խնդիրների մասին, ճշմարտությունը ներկայացներ մեր ժողովրդին ու հրաժարական տար՝ կոչ անելով քաղաքական ուժերին, իշխող խմբակցությանն ու ժողովրդին հեռացնել Նիկոլին, կա՛մ պետք է իր ղեկավարած կառույցով հեռացներ Նիկոլին՝ փրկելով Արցախի պետականությունը, մեր զինվորների կյանքն ու Հայաստանի սահմանները: Օնիկա Գասպարյանը չի արել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ քայլը:

Փաստորեն, Օնիկ Գասպարյանը շատ լավ իմանալով, որ մեր զինվորները թուրքական «Բայրաքթարների» զոհ են դառնում, քայլ չի արել:

Ավելին՝ նոյեմբերի 9-ից հետո Գասպարյանը շարունակել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի աթոռային շահը և նպաստել ՀՀ-ի փակուղու առաջ հայտնվելուն ու մեր շարունակական պարտություններին:

Սա պետք է հստակ արձանագրվի, որպեսզի մեր ժողովուրդն իմանա, որ միայն Նիկոլով չի դավաճանվում մեր երկրի շահը: Նիկոլն ունի համախոհներ կամ հնազանդ կամակատարներ, որոնք հավասար պատասխանատվություն են կրում ու ոչ պակաս մեղավոր են:

«Ես ի՞նչ կարող եմ անել» ձևակերպումը չի ընդունվում: Օնիկ Գասպարյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը ծառայում է Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին:
«Տակից» ընդդիմության հետ կապ պահելն ու խաղեր տալը զինվորականին վայել պահվածք չէ: Կողմնորոշվե՛ք, պարո՛ն գեներալ»,-գրել է քաղաքագետը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:50 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխող խմբակցությունը վերածվել է պետության տակ դրված ականի, ու հայտնի որակներով լիդերը դա անպայման պայթեցնելու է. Վահե Հովհաննիսյան
18:55 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍՇահեն էլ Չարենցի պես հասարակ մարդկանց աչքերում որոնում է Երկիր Նաիրին, չի գտնում. Էդգար Էլբակյան
18:36 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍՊետական քարոզչամեքենան էլի համոզում է, որ ոչ մի խնդիր չկա. Անժելա Էլիբեգովա
18:26 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍՄեր մեջ կան տղերք, ովքեր պատերազմի փաստացի ավարտից հետո շարունակել են պայքարել Հայրենիքի համար. Հրանտ Մելիք Շահնազարյան
18:18 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի խոսնակը խմբագրել է գրառումը
18:15 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլին» ընտրած հպարտ քաղաքացիներ, չմոռանաք, որ քվեարկելով իմքայլական այս կամ այն թեկնածուի օգտին, դուք պարզապես քվեարկել եք Նիկոլի րյուկզակի օգտին. Նաիրա Զոհրաբյան
18:03 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍՎաղը առավոտյան 08.00֊ից լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա. Արսեն Բաբայան
17:58 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍՌԴ-ն նվազագույնը հաղորդագրությունների մակարդակով ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը. Տիգրան Աբրահամյան
17:53 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը
17:51 10/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱվելի քան 48200 փախստականներ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են Լեռնային Ղարաբաղի իրենց տները

Արխիվ

[]