ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմքայլականները խոստովանում են` Դավաճան Փաշինյանի կողքին են, քանզի ոչինչ են առանց նրա 01/10/2021 15:14 | ԼՐԱՀՈՍ
Այն, որ իմքայլական 88 պատգամավորներից շատերը ոչինչ են առանց Նիկոլ Փաշինյանի և պատգամավորական կենսագրության վրա ուղղակիորեն դաջված է Նիկոլ Փաշինյան անունը, հանրությունը նոր չէ, որ գիտի։
Պարզապես նրանք արդեն սկսել են հատ-հատ այդ մասին բարձրաձայնել և դա անում են մեկը մյուսին մեղադրելու և անվանարկելու համատեքստում։
Իրենց կոտորակված նիկոլության մասին, բնականաբար յուրաքանչյուրն էլ գիտեր և գիտեր ի սկզբանե։ Հո պատահական չէ՞, որ հանրային ընկալման մեջ այդ 88-ը հիմնականում սեփական անուն-ազգանունով չեն էլ հիշվում, քանի որ իրենք ուղղակի Նիկոլի ստվերներն են, Նիկոլի ֆեյքերը, Նիկոլի վկաները։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այդ փաստից բնավ չեն էլ վիրավորվում։
Օրինաչափ է, որ Նիկոլի բերած դատարկ թղթի տակ նրանք պատրաստ են փակ աչքերով ստորագրել։ Օրինաչափ է, որ նրանք կարող են մանդատից հրաժարվել, հետո՝ Նիկոլի հրամանով հայտարարել, թե աֆեկտի տակ են այդ քայլն արել։ Նրանք բոլորը փոքրիկ ռոբոտիկներ են, որոնց հեռակառավարման վահանակը Նիկոլի ձեռքում է։
Այս մասին իմքայլականների մամլո խոսնակը, որի անունն էլ առանձնապես նշանակություն չունի, այսօր անդրադարձել է իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշման շրջանակում: Նկատենք, որ սույն պատգամավորն իր այսօրինակ մտադրության մասին դեռ կապիտուլյացիայի համաձայնագրից հետո էր բարձրաձայնել։ Այսինքն, որոշումը խմորման ընթացքում էր և հիմա հասունացավ։
Եվ ահա խոսնակը գրել է՝ «եթե քվեաթերթիկի դարձերեսին չլիներ Իմ քայլը, 1. Նիկոլ Փաշինյան, չէր լինի աշխարհում Սոֆյա Հովսեփյան-պատգամավոր երևույթը»։ Կամ՝ «եթե իր հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»։
Այսինքն, իմքայլականները ոչ միայն հատ-հատ են տառապում թերարժեքության բարդույթով, վկա՝ նրանց բրոունյան շարժում հիշեցնող քայլերը, այլև այս ուժի ընդհանրական գիտակցության մեջ 88-ից յուրաքանչյուրը և նրանց ամբողջությունը առանց Նիկոլ ոչինչ են համարում իրենց։ Կամ, ինչպես խոսնակն է ասում, որի բերանով, անշուշտ իր առաջնորդի տեսակետն է հնչում, «Նիկոլի ուսապարկ»-ն ավելի շնչավոր նիկոլ է, քան՝ պատգամավորներից յուրաքանչյուրը։
Փաստ է, որ նրանց իշխանության է բերել, իշխանություն է տվել Նիկոլը և ավելի մեծ շաման, քան Նիկոլն է, նրանց համար գոյություն չունի։ Առնվազն՝ իմքայլականների զանգվածային մտածողությունն այդպիսին է։
Իսկ հոտից կամ ոհմակից առանձնացող հատուկենտներին, բնականաբար, մյուսները տոտալ հարձակման են ենթարկելու։ Վերևից եկած հրամանով, կամ ուղղակի «Նիկոլի ուսապարկ»-ի սինդրոմով։ Ահա սրանց արժեքային համակարգը։
Եվ այնուհանդերձ, էլի կլինեն իմքայլականներից առանձնացողներ։ Անշուշտ, նաև նրանց աջ ու ձախ խարազանող ոհմակը կլինի։
Դավաճանի հանցակիցը լինելու և մնալու քայլը և հետքայլը իմքայլականներից յուրաքանչյուրն ինքը պիտի անի։ Թեպետ այսքան ուշացած հետքայլը նրանց պատասխանատվությունից չի ազատելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից