ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այն պատգամավորները, ովքեր մինչև վերջին պահը հավատարիմ կմնան Նիկոլ Փաշինյանին, բոլորն անխտիր, կանգնելու են ռազմական տրիբունալի առաջ». քաղաքագետ 01/10/2021 22:45 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր պետական և ուժային կառույցների ներկայացուցիչները, պաշտոնը ստանձնելուց առաջ երդում են տալիս, որով նրանք պատասխանատվություն են ստանձնում ծառայել ոչ թե ինչ - որ անձի, այլ՝ ազգային և պատական շահերին: Սովորաբար, ղեկավար անձը փորձում է աշխատել այնպես, որ իր գործունեությունը որևէ ձևով հակասության մեջ չմտնի պետական շահի հետ, սակայն, այսօր մեր երկրում այնպիսի եզակի մի իրավիճակ է, երբ պետության ղեկավարն, իր գործունեության արդյունքում, կազմաքանդել է երկրորդ պետականություն հանդիսացող Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև՝ անվտանգային լրջագույն սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ի համար»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Համադրելով փաստերը` քաղաքագետ Երվանդ Բոզոյանը արձանագրել է Նիկոլ Փաշինյանի վարած ապաշնորհ և կործանարար քաղաքականության նյութական և բարոյական հետևանքները. «Իշխանության ձախողած դիվանագիտության հետևանքով սանձազերծված պատերազմի արդյունքում, մենք կորցրել ենք մոտ 3 մլրդ. դոլարի հասնող զենք - զինամթերք, նույն չափերի հասնող ունեցվածք ենք կորցրել ազատագրված տարածքներում և Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք պարտության հետևանքով հայտնվել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Պաշտոնական տվյալներով մենք ունենք ավելի քան՝ 5000 նահատակված զինվոր, որոնց ընտանիքներն աջակցության և կարիքի մեջ են հայտնվել, ունենք 10.000-ից ավել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներ, էլ չեմ խոսում գերեվարվածների և անհետ կորածների մասին, որոնց վերաբերյալ վիճակագրական տվյալներ, մեզ, չգիտես ինչ տրամաբանությամբ, պետությունը չի տրամադրում: Եթե այս պահին մեր ձեռքի տակ եղած բոլոր տվյալները համադրենք, ապա կարող ենք փաստացի արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավար հանդիսացող Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ պաշտոնավարման ընթացքում, պարտված պատերազմի հետևանքով, մեր պետությանն ավելի քան 12 մլրդ. դոլարի վնաս է հասցրել: Եթե այս ամենին գումարենք նաև այն իրողությունը, որ մենք, փաստացի, կորցրել ենք նաև Արցախի պետականությունը, ապա այս ամենն իրար հետ վերցրած, պետք է փաստենք, որ երկրի ղեկավարի գլխավորությամբ և նրա անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել պետական դավաճանություն»:
Անդրադառնալով Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի` բուռն քննարկման արժանացած՝ խմբակցությունը լքելու թեմային, քաղաքագետը նկատել է՝ գուցե նա և այդ դաշինքից շատերը Ազգային Ժողով են հասել հենց Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին ունեցած հեղինակության շնորհիվ, սակայն, ըստ վերջինիս, արդեն այսօր, նրանցից յուրաքանչյուրն ինքն իրեն հարց պետք է տա. «Եթե այդ պատգամավորներից շատերն այսօր մեղադրանքներ են ներկայացնում նրանց հասցեին, ովքեր՝ հեռանալով խմբակցությունից, այսպես ասած, դավաճանում են Նիկոլ Փաշինյանին, նրանք արդյո՞ք գիտակցում են, որ հեռացող պատգամավորն ինքն իրեն հարց է տալիս՝ դավաճանել Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Հայաստանի Հանրապետությանը: Ստացվում է, որ խմբակցությունը լքող պատգամավորը, տվյալ դեպքում՝ Սոֆյա Հովսեփյանն, ինքն իր համար որոշում է կայացրել՝ չդավաճանել Հայաստանին, իսկ չդավաճանել Հայաստանին, ավտոմատ կերպով հանգեցնում է՝ դավաճանել Նիկոլ Փաշինյանին: Չեմ ուզում քննարկել, թե ինչո՞ւ նա դա արեց այսքան ուշացած, կամ արդյո՞ք հիմա նրա այս քայլը էական որևէ փոփոխություն կբերի մեր իրականության մեջ: Փաստը հետևյալն է՝ այն պատգամավորները, ովքեր որոշում կկայացնեն մինչև վերջին պահը հավատարիմ մնալ Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ փաստացի դավաճանել Հայաստանի Հանրապետությանը, բոլորն անխտիր կանգնելու են ռազմական տրիբունալի առաջ և պատասխան են տալու իրենց քայլերի և որոշումների համար: Ռազմական տրիբունալը քննարկելու է նրանց հարցը՝ որպես մարդկանց, ովքեր ընտրվելով ժողովրդի կողմից և լինելով Ազգային Ժողովի պատգամավոր, պետական դավաճանության մասնակից են դարձել», - ասում է քաղաքագետը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ