ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիոն ստատուսից հասկացանք, որ ինչ-որ վատ բան է լինելու և ինքը ստիպված փորձում է դա քողարկել. Վարոսյան 01/09/2021 14:47 | ԼՐԱՀՈՍ
Հասարակությանը տեղեկատվություն չի տրամադրվում, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը մտադիր ստորագրել Մոսկվայում՝ հունվարի 11-ին, Հայաստանի ու ԱԱԾ-ի տնօրենները այս օրերին հանդիպել են, թե ոչ եւ ինչ նպատակով։ Եւ այս գաղտնիությունն ինքնին վտանգավոր է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավաբան Երվանդ Վարոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեց առ այն, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները Նախիջևանի տարածքում հանդիպում են ունեցել։ Արձանագրենք, որ ըստ մամուլի, սա արդեն ԱԱԾ տնօրենների երկրորդ հանդիպումն է։ Հանրության շրջանում մտավախություն կա, որ այս գաղտնի հանդիպումների միջոցով նոր «բանավոր պայմանավորվածություններ» են ձեռքբերվում՝ հունվարի 11-ի Մոսկվա այցից առաջ, որոնք, ամենայն հավանականությամբ, կամրագրվեն արդեն փաստաթղթային տարբերակով՝ հունվարի 11-ին։ Ավելին՝ տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ զիջումների փաթեթում մտնելու է նաև հակաթուրքական արտաքին քաղաքականություն չվարելու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բարձրացնելու հրաժարվելու Հայաստանի պարտավորությունը։
Փաստաբան Վարոսյանի արձանագրմամբ՝ խնդիրը նրանում է, որ մենք գրեթե առհասարակ տեղեկություն չունենք, ինչն ինքին վտանգավոր է։ Չգիտենք՝ հունվարի 11-ին ինչ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, ընդհանուր տեղեկություններ կան, տարբեր աղբյուրներից, որ փաստաթուղթը կարող է ունենալ հետևյալ տեսքը կամ բովանդակությունը։
«Ունենք՝ հերթական մանիպուլացիոն, էժանագին ստատուս՝ գրված Նիկոլ Փաշինյանի կողմից, որից հասկացանք, որ ինչ-որ վատ բան է լինելու և ինքը ստիպված փորձում է դա քողարկել՝ խաղալով գերիների, անհետ կորածների ծնողների զգացմունքների վրա։ Երբ կարդում ես, հասկանում ես, որ այս մարդը կրկին փորձում է խաբել, ուրեմն ինչ-որ վտանգավոր բան կա, բայց ինչ կա՝ հասարակությունը կրկին որևէ բան չգիտի»,- նշեց Վարոսյանը։
Ինչ վերաբերում է զիջումներին, Վարոսյանն ընդգծեց, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը նստած է վարչապետի աթոռին, ՀՀ-ն ամեն ինչ զիջելու է։
«Եթե անգամ ինքը չունենար այդ դիտավորությունը՝ ամեն ինչ զիջելու, լինելով պարտված ղեկավար, դիմադրողականություն չունի ասելու՝ ոչ։ Ինքը չի կարող ասել՝ «ոչ», ինքը բոլորին «այո» է ասելու՝ հատկապես Իլհամ Ալիևին »,- նշեց Վարոսյանը՝ հավելելով, որ այս ամենի լուծումը մեկն է՝ այդ անձը պետք է ՀՀ վարչապետ չլինի, իսկ մնացյալ հարցերը՝ չորրորդական նշանակություն ունի, խնդիրն այդ մարդու մեջ է։
Ըստ Վարոսյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, վերջինս շրջելու է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը։
«Նա դա նոր չէ սկսել։ Այո, Թուրքիայի հետ մերձեցումը՝ իր որոշ մանկլավիկների շուրթերով հասկանում ենք, որ նպատակը Հայաստանը թուրքական արբանյակի վերածելն է։ Քանի դեռ Փաշինյանը վարչապետ է, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն այնքան չորրորդական է լինելու՝ սպասվող աղետի համեմատ։ Համոզված եմ՝ եթե այս խմբակը պահպանեց իշխանությունը, աշխարհի քարտեզի վրա Հայաստան պետություն չի լինելու, ուր մնաց Ցեղասպանության միջազգային ճանաչում»,- նշեց Վարոսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից