ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջին մեկ տարվա ընթացքում Արայիկ Հարությունյանը վաճառել էր Ջաբրայիլում, Ֆիզուլիում եւ Հադրութում գտնվող իր բիզնեսները 01/09/2021 23:33 | Քաղաքական
1,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ասել է, թե ինչի տակ նրանք պետք է մտնեն, եւ ինչ է իր պատկերացումով լինելու Արցախի ճակատագիրը։ Այս մասին նշել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` «Քաղաքականության մահը. ցավը իմաստավորելու համար պետք է երազանք» վերտառությամբ ուղիղ միացման ժամանակ:
Նա հայտարարել է, որ «խայտառակ շանտաժային գործընթացների մարմնավորումն է Ղարաբաղի նախագահ, իսկ այսօր Ֆեյսբուքի կլոուն Արայիկ Հարությունյանը»։ Արայիկ Հարությունյանը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Արարատ Միրզոյանի միջոցով առաջարկեց իր ծառայությունները Նիկոլ Փաշինյանին։ Արարատ Միրզոյանը բանակցեց Արայիկ Հարությունյանի հետ ինֆորմացիայի դիմաց, հավատարմության երաշխիքների դիմաց եւ երաշխավորեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ գտել եմ նոր ստրուկ, նա պատրաստ է հոգին ծախել սատանային ինչ-ինչ բաների համար։ Իսկ ինչի՞ց էր վախենում Արայիկ Հարությունյանը, նա վախենում էր, որ Նիկոլ Փաշինյանը ջրի երես կհանի իր թալանի ամբողջ գործընթացները, որոնցում մինչեւ կոկորդը թաթախված է Արայիկ Հարությունյանը։ Նրանք պայմանավորվեցին, եւ պայմանավորվածության առաջին փուլոը տեղի ունեցավ Հռոմ քաղաքում, ուր գնացել էին գաղտնի բանակեցելու Արարատ Միրզոյանը եւ Արայիկ Հարությունյանը։ Գործարքի երաշխավորը շատ հայտնի սփյուռքահայ բարերար գործարար է, որը նաեւ ներկա է եղել այդ խոսակցությանը՝ Արայիկի խնդրանքով։
Այնուհետեւ տեղի ունեցավ մի հետաքրքիր բան․ Նիկոլ Փաշինյանը քրեական գործերը առկախեց Արայիկի վրա եւ ցույց տալով, որ դու պետք է այսպես անես՝ նրան առաջարկեց համագործակցություն։ Համագործակցության հիմքում Արցախն էր, որովհետեւ 1,5 տարի առաջ եղել է հանդիպում, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը եւ այն ժամանակվա ԱԱԾ ղեկավար Կամո Աղաջանյանը։ Այդ չորս անձինք խոսել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի շուրջ, որովհետեւ 1,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պատմել է Արայիկին, թե ինչի տակ նրանք պետք է մտնեն, եւ ինչ է իր պատկերացումով լինելու Արցախի ճակատագիրը, պատմել է այն, ինչ տեղի է ունենում այսօր»,-ասաց նա։
Ըստ Մինասյանի` վերջին մեկ տարվա ընթացքում Արայիկ Հարությունյանը եւ Կամո Աղաջանյանը վաճառել են բոլոր բիզնեսները, որոնք պատկանում էին իրենց կամ իրենց առնչվող անձանց, որոնք գտնվում էին Ջաբրայիլում, Ֆիզուլիում, եւ ամենակարեւորը՝ Հադրութում։
«Հադրութի շրջանի այգիները, որոնք պատկանում էին այդ երկուսին կամ առնչվող անձանց, կես գնով վաճառվել են երրորդ անձանց։ Արայիկ Հարությունյանը նույնիսկ օգնել է, որ մարդիկ ֆինանսավորում գտնեն բանկերի եւ հիմնադրամների միջոցով։ Զուգադիպությո՞ւն է, հնարավոր է։ Ես զուգադիպություններին չեմ հավատում, ես հավատում եմ դավաճանական ծրագրերին, որոնք իրականացվեցին բոլորիս աչքի առջեւ։ Արայիկ Հարությունյանը փրկեց իր սեփականությունը, բայց չի փրկելու իր հոգին։ Հադրութցի մի մարդ օրեր առաջ վառեց Արայիկ Հարությունյանի խանութը Ստեփանակերտի կենտրոնում։ Նա եկավ Հադրութից՝ գոռալով, որ «դու վառեցիր իմ տունը, իսկ ես կվառեմ քո բիզնեսը»։ Վառեց այն բիզնեսը, որը կորցնելու վախով Արայիկ Հարությունյանը հանձնեց հայրենիքը այն վախից ելնելով, որի պատճառով նա լռում է մինչեւ հիմա, այն վախով, որ նույնիսկ իմանալով, թե ինչ է կատարվում՝ պատերազմի օրերին, որովհետեւ կա ձայնագրությունը, որտեղ նա ասում է, որ Նիկոլ Փաշինյանը զորք չի ուղարկում, զենք չի ուղարկում, Արայիկը լռեց, իսկ առաջին լայվը, որ արեց Ֆեյսբուքում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի էր։ Արայիկ Հարությունյանը կորցնելու է ամեն ինչ, նա արդեն չունի ապագա, չ ունենալու նաեւ բիզնեսներ, որովհետեւ մարդիկ վառելու են, ինչպես վառելու են բոլոր նրանց բիզնեսները, որոնք փողը փոխեցին հայրենիքի հետ»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ