ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այն իշխանությունը, որը չի կարողանում երաշխավորել այս ամենը, պետք է հեռանա օր առաջ. «Ժառանգություն» 01/09/2021 12:58 | ԼՐԱՀՈՍ
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում հունվարի 11-ին նախատեսված Ալիև-Փաշինյան-Պուտին հանդիպմանն ընդառաջ.
«2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը և Արցախը ամեն օր բախվում են նորանոր ծանր խնդիրների, ցայսօր Ադրբեջանը ոչ միայն չի կատարել եռակողմ համաձայնությամբ նախատեսված կետերը, այլև բացահայտ հակահայկական քաղաքականություն վարելով, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ ահաբեկմամբ միակողմանի նոր զիջումներ է կորզել Հայաստանի ներկա իշխանությունից՝ վտանգելով մեր պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը:
«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է՝ Հայաստանի համար նվաստացուցիչ պարտությամբ ավարտված պատերազմի 44 օրերի և հետպատերազմական ժամանակահատվածում ծագած բոլոր խնդիրները ի ցույց են դնում Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության անկարողությունը ճգնաժամային իրավիճակում պետությունը ղեկավարելու:
Ալիևը հայ ռազմագերիներին դարձել է քաղաքական պատանդ և նրանց կոչելով ահաբեկիչներ՝ փորձում է զրկել ռազմագերու կարգավիճակից և լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի վրա: Այս պայմաններում հունվարի 11-ին նախատեսված մոսկովյան այցի շրջանակներում Ալիև-Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման հեռանկարը անորոշ օրակարգով մեծ մտահոգություններ է առաջացնում:
Առկա վտանգավոր իրողությունների և դրանց վերաբերող հանրային, քաղաքական անհրաժեշտ խոսույթի բացակայության պայմաններում՝ Փաշինյանի բացատրությունները էլ ավելի են խորացնում այդ մտահոգությունները, որովհետև այս պայմաններում խոսել տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին նշանակում է դառնալ ադրբեջանաթուրքական նոր դավերի զոհ՝ կազմաքանդելով հայոց պետականությունը:
«Ժառանգություն» կուսակցությունը վարչապետից պահանջում է հրաժարվել Մոսկվա մեկնելուց Հայաստանի համար անընդունելի օրակարգով և պարտվողական կեցվածքով: Հայաստանը պետք է վճռականորեն պահանջի Ալիևից անվերապահ վերադարձնել մեր ռազմագերիներին և պատանդներին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության 8-րդ կետի համապատասխան:
Ոչ մի նոր պայմանավորվածություն չի կարող քննարկվել, առավել ևս ստորագրվել, քանի Ադրբեջանի կողմից չեն կատարվել նախորդները: Հայաստանը պետք է դուրս գա միակողմանի զիջումների կործանարար շղթայից, օտար ազդեցություններից, Արցախի հարցը պետք է վերադառնա Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափ: Հայաստանում և Արցախում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես ազգային շահերի գերակայության թելադրանքով, հանրությունն այլևս չի կարող խաբված լինել, ամեն ինչ պետք է լինի բաց և հրապարակային՝ ՀՀ Սահմանադրության, օրենքների պահպանմամբ: Այն իշխանությունը, որը չի կարողանում երաշխավորել այս ամենը, պետք է հեռանա օր առաջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ