ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական դավաճանության վերաբերյալ հաղորդումը քննարկելու համար վարույթն իրականացնող մարմինը բավարար ջանասիրություն չի ցուցաբերում. Հայրապետյան 01/09/2021 13:51 | ԼՐԱՀՈՍ
Արցախի իրավապահ մարմինները ծածկադմփոց են պետական դավաճանության և Արցախում սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումը։ Շուրջ մեկ ամիս առաջ ներկայացված հաղորդման քննարկման արդյունքների մասին անգամ դիմումատուները որեւէ տեղեկություն չունեն։ «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում որոշման մասին պետք է հայտնվի հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, սակայն հաղորդում ներկայացնելուց հետո առ այսօր որևէ տեղեկություն չի տրամադրվել հաղորդման քննարկման արդյունքում քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու որոշման վերաբերյալ։
«Նշվածից կարելի է եզրահանգել, որ ներկա դրությամբ քրեական գործ հարուցված չէ, իսկ քրեական դատավարության շրջանակում կարգավիճակի մասին կարելի է խոսել որպես կանոն քրեական գործ հարուցելուց հետո»,- նշեց Հայրապետյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի քաղհասարակության ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել՝ դավաճանության, Արցախում սահմանադրական կարգը տապալելու եւ ԱՀ շրջանները Ադրբեջանին հանձնելու հետեւանքով, Արցախին գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ ԱՀ դատախազությունից հայտնել էին, որ հաղորդումը ստացվել է և այն գտնվում է ստուգման փուլում։
Արթուր Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հաղորդում ներկայացնելուց հետո ընդամենը բացատրություն են տվել, սակայն հետագա ընթացքի մասին որևէ տեղեկություն իրենց չեն հաղորդել։
«Կարող ենք արձանագրել, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար ջանասիրություն չի ցուցաբերում հաղորդումը պատշաճ քննարկելու ուղղությամբ»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում կվերադառնա Ստեփանակերտ և կդիմի դատախազություն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/17/2024 15:42 Սյունիքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
- 11/17/2024 14:55 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի մոտ, բախվել են 5 ավտոմեքենաներ
- 11/17/2024 13:08 Ստեփանավանում այրվել է փայտե ոչ բնակելի շինություն
- 11/17/2024 12:53 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները