ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակցությունների ընթացքում Փաշինյանին վերաբերվում են որպես հողատուի և անընդհատ զիջումներ կորզում. Սուրեն Սուրենյանց 01/08/2021 20:40 | Քաղաքական
Հասարակական դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից և գործող իշխանությունից ակնառու է, կարելի է ասել,իշխանությունը զրկվել է իր քաղաքական լեգիտիմությունից և այլևս չի արտահայտում հասարակության տրամադրությունները, հատկապես՝ նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն ակտից հետո: Այս մասին Փաստինֆո-ի հետ զրույցում ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձանագրելով, որ հասարակությունը, ամենայն հավանականությամբ, չի գտել ընդդիմադիր այն ձևաչափը, որի միջոցով պետք է արտահայտի իր դժգոհությունները .
«Նիկոլ Փաշինյանը 2018թ-ին իշխանության եկավ «մերժիր Սերժին» կարգախոսով և զրո քաղաքական ծրագրով, մենք հեղափոխության փոխարեն ունեցանք ազգային աղետ: Հիմա հասարակությունը ավելի զգուշավոր է մոտենում և շատ ավելի պահանջկոտ է դարձել քաղաքական ուժերի նկատմամբ, ինչպես նաև կարևորում է Նիկոլին մերժելուց բացի տեսնել՝ ինչ ծրագրով է շարժվելու երկիրը»-ասաց մեր զրուցակիցը:
Սուրեն Սուրենյանցի համոզմամբ՝ պարտության սիմվոլ վարչապետը քաղաքական, հոգեբանական և բանակցային սկզբունքից ելնելով չի կարող բարենպաստ որոշումներ կայացնել.
«Իրեն բանակցությունների շուրջ վերաբերվում են որպես հողատուի և, բնականաբար, թե՛ հոգեբանորեն, թե՛ պարտված պատերազմի տրամաբանությունից ելնելով, անընդհատ զիջումներ են իրենից կորզում, իսկ ինքն էլ այսօր լուծում է մեկ հարց՝ ամեն գնով պահպանել իշխանությունը»,-ասաց Սուրենյանցը:
Վերջինիս դիտարկմամբ՝ Փաշինյանը կարծում է, ինչքան զիջումներ անի, տարբեր ձևերով փորձի հաճոյանալ Մոսկվային, այնքան հնարավոր է երկարաձգի իր իշխանությունը.
«Փաշինյանի միակ դարդ ու ցավը այսօր սեփական իշխանության երկարաձգումն է, ինքը չի մտածում ո՛չ բանակցային գործընթացի որակի, ո՛չ Հայաստանի շահերի մասին, ցանկացած կապիտուլյանտ իշխանություն ունի նման խոտոր ու վտանգավոր հոգեբանություն»,-ասաց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ ինքը և իր քաղաքական թիմը կողմ են իշխանության փոփոխության բոլոր սահմանադրական ճանապարհներին.
«Եթե հնարավոր դառնա Նիկոլ Փաշինյանից օր առաջ ազատվել հանրահավաքային պայքարի կամ շարժման միջոցով՝ ավելի լավ, իսկ եթե դա հնարավոր չեղավ, պետք է ընտրել արտահերթ ընտրությունների ճանապարհը, քանի որ արտահերթ ընտրություններում էլ գործող իշխանության վերարտադրության որևէ հնարավորություն չեմ տեսնում: Փաշինյանի հրաժարականի պահանջն ու արտահերթ ընտրությունների օրակարգն իրար չեն հակադրում, փոխլրացնող գործիքներ կարող են լինել»,-ասաց Սուրեն Սուրենյանցը:
Վերջինս նշեց նաև, որ պետք է բոլոր հնարավոր քաղաքական հարթակներով խոսել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին.
«17 կուսակցություններից մի փոքր այլ է մեր կուսակցության դիրքորոշումը, մենք կարծում ենք, որ արտահերթ ընտրության պահանջը պետք է պահել օրակարգում և ամեն ինչ անել, որ դա օր առաջ տեղի ունենա, բայց եթե մեր օրակարգի շուրջ հանրային լայն կոնսոլիդացիա տեղի չունենա և մեզ չհաջողվի իրականացնել հեղափոխություն, մենք չպետք է բացառենք արտահերթ ընտրություններով իշխանությունից ազատվելու եղանակը»,-ասաց Սուրենյանցը:
Քաղաքագետը մեզ հետ զրույցում նշեց, որ դիվանագիտության մեջ առաջին անգամ է լսում բանավոր պայմանավորվածություն տերմինը, որովհետև նոյեմբերի 9-ին երեք կողմերի միջև ձեռք է բերվել 9 կետանոց փաստաթուղթ, իսկ այդ 9 կետից դուրս որևէ գործողություն ապօրինի է և չի բխում Հայաստանի շահերից.
«Բանավոր պայմանավորվածությամբ այսօր վերաձեւվում է Հայաստանի պետական սահմանը Սյունիքի հատվածում, Գեղարքունիքի հատվածում, խոսակցություններ կան, որ նույն վիճակը կարող է լինել Վայոց ձորում և Արարատի մարզում, սա արդեն ավելի անբարենպաստ վիճակում է դնում Հայաստանին, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան հայտարարության հետևանքը»,-մեզ հետ զրույցում ասաց Սուրենյանցը:
Քաղաքական գործիչը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա գրառմամբ հասարակական գիտակցության մեջ վտանգավոր թեզ է փորձել արմատավորել.
«Նա ասում է, որ գերիներին կարող ենք հետ բերել, եթե Ադրբեջանը և Նախիջևանը կապող կոմինակացիայի հարց լուծենք, իհարկե, սա ուղղակի չի ասում, բայց այս երկու հարցը կապակցելը բերում է այն ենթադրության, որ Փաշինյանը հասարակությանը հոգեբանորեն պատրաստում է տարածքային հնարավոր զիջումների կամ որոշակի տարածքների նկատմամբ Հայաստանի իշխանության սահմանափակմանը, և դա արդարացնում է այն հանգամանքով, որ փորձում է լուծել գերիների փոխանակման հարցը»
Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է, որ եթե ունենայինք արդյունավետ ընդդիմություն Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չպետք է մեկներ.
«Ես հանդիպումից որևէ լավ բան չեմ սպասում, որովհետև այդ հանդիպումը պետք է լինի պատերազմի արդյունքների տրամաբանության մեջ, իսկ պատերազմի արդյունքները Հայաստանի համար եղել են աղետալի»,-ասաց Սուրենյանցը՝ ենթադրելով, որ հունվարի 11-ը գալու է լրացնելու նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ