Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Շատ տարօրինակ պայմանավորվածությունների արդյունքում, Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր և գաղտնի գործարքների է գնում թշնամիների հետ, հարվածի տակ դնելով մեզ ու մեր պետության անվտանգությունը».իրանագետ 01/08/2021   19:22  |  ԼՐԱՀՈՍ

«Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի տրամադրումը, որ անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, իհարկե, լրջագույն վտանգ է մեր պետության համար, որի իրականացման մասին մեկ հարյուրամյակից ավելի երազել է Թուրքիան, պանթյուրքիզմի՝ առայժմ պատրանքային մակարդակում գտնվող ծրագիրը կյանքի կոչելու և մերձկասպյան տարածաշրջան, այնուհետև նաև կենտրոնական Ասիա ցամաքային ճանապարհով դուրս գալու համար: Այն զավթելու մասին տասնամյակներ շարունակ երազել է նաև Ադրբեջանը և հիմա, մոսկովյան առաջիկա հանդիպումը, կարծես, թշնամի երկրներին ավելի է մոտեցրել երազանքի իրականացմանը, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման մասին։ Ըստ նրա՝ խնդիրը կայանում է նրանում, որ այս տարածաշրջանում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, այլ պետությունների, ընդ որում՝ գերտերությունների շահեր նույնպես կան: Խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մասին է:

Վարդան Ոսկանյանը նկատել է՝ Իրանը, մեղմ ասած, խանդավառված չէ տարածաշրջանային նմանօրինակ վերադասավորումների սցենարով՝ հաշվի առնելով թե´ սեփական երկրի շահերը, թե´ Հայաստան – Իրան հարաբերությունները. «Այս ամենի արդյունքում, մենք կարող ենք կորցնել Իրանի հետ կապող ցամաքային ողջ սահմանը: Դա ուղղակի աշխարհաքաղաքական աղետ կլինի՝ ինչպես Իրանին, այնպես նաև Հայաստանի համար: Բացի դա, այս ամենի արդյունքում, Հայաստանը կարող է վերածվել մի պետության, որը կկառավարվի Անկարայի և Բաքվի կողմից: Ինչպես գիտենք, Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ցամաքային սահմանը հիմա անցնում է Իրանի տարածքով: Եթե Հայաստանում սկսի գործել Ադրբեջան – Նախիջևան միջանցքը, ապա այս իրավիճակում, Իրանը կկորցնի Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր այդ առավելությունը, սրանով հանդերձ՝ կկորցնի նաև ազդեցության լծակները՝ Հարավային Կովկասում և չի ստանա տարանցիկ շահույթներ Թուրքիայից ու Ադրբեջանից: Ընդ որում, իրավիճակի այսօրինակ զարգացման պարագայում, Վրաստանը նույնպես կկորցնի իր մենաշնորհային տարանցիկության զգալի հատվածն ու կարևոր դերը, որպես կամուրջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Հետևաբար, չի բացառվում, որ սրանով ռուսական կողմը կկարողանա մեծացնել իր ազդեցությունը նաև հենց Վրաստանում: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է ոչ թե առանձին վերցված միավորների տրամաբանությամբ, այլ որպես մեկ ամբողջականություն և ձգտում է իր շահերն այստեղ ամրագրել ողջ տարածաշրջանի մասշտաբով»:

Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման թեմային, իրանագետը տարակուսանք է հայտնել՝ ինչպե՞ս կարելի է նմանօրինակ կարևորագույն խնդրի շուրջ միջազգային գործարքների գնալ՝ առանց ժողովրդի տեսակետը լսելու կամ հաշվի առնելու, նրանից գաղտնի, մարդկանց մեջքի հետևում. «Աբսուրդը կայանում է նրանում, որ մենք, նույնիսկ հստակ չգիտենք անգամ՝ նման հանդիպում Մոսկվայում կայանալո՞ւ է, թե ոչ, էլ չեմ խոսում այդ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի, բարձրացվելիք խնդիրների, կնքվելիք պայմանագրերի և դրանց հավանական անդառնալի հետևանքների մասին: Պարզ է, որ այս արտասովոր գաղտնիության հանգամանքը հայկական կողմի համար անշրջելի հետևանքներ է ունենալու, ճիշտ այնպես, ինչպես եղավ նոյեմբերի 10-ին»:

Հարցին՝ արդյո՞ք Վարդան Ոսկանյանը ծանոթացել է ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից այսօր տարածած հաղորդագրության բովանդակությանը, որտեղ վերջինս անդրադարձ է կատարել նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրի կետերի իրականացման առաջնայնության թեմային, իրանագետը պատասխանել է՝ ծանոթ է, բայց չի ցանկանում մեկնաբանել այն. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մշտապես լի են ստով ու մանիպուլյացիոն տարատեսակ հնարքներով, այդ իսկ պատճառով ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ այսօր տարածած հաղորդագրության բովանդակությունը նույնպես: Երբ խոսքը վերաբերում է Փաշինյանի նման գրառումներին, ապա պետք է նկատել, որ դրանցում, որպես կանոն, առկա է մի շատ վտանգավոր համատեքստ՝ շեղել հասարակությանը հրատապ ու վտանգավոր խնդիրներից, հետևաբար, նրա նմանօրինակ գրառումներին պետք չէ մեծ ուշադրություն դարձնել, դրանք պետք է հենց այդպես էլ կախված մնան այնտեղ, որտեղ գտնվում են:

Միայն թե, ի դժբախտություն մեզ, այդ գրառումները, հիմնական մասով, վերաբերում են հենց մեզ և մեր պետության ճակատագրին, հետևաբար, դրանց լուծում տալու համար, որպես հասարակություն, պետք է առաջ քաշել կոնկրետ պահանջ՝ հանրությանը տրամադրել հստակ և մանրամասն բացատրություններ՝ ողջ գործընթացի վերաբերյալ: Նույնիսկ ավելորդ է ասել, որ այդ ամենը պետք է արվեր շատ թափանցիկ կարգով: Ի վերջո, հենց այս իշխանությունն էր, որ պոպուլիստական կոչերով հրապարակներից հանրությանը խոսք էր տալիս լինել աննախադեպ թափանցիկ, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, նրանք մեզ խաբում էին՝ ինչպես նախկինում, այնպես նաև հիմա: Մեղմ ասած, տարօրինակ պայմանավորվածությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր և գաղտնի գործարքների է գնում մեր թշնամիների հետ, հարվածի տակ դնելով պետության անվտանգությունը՝ բոլոր տեսանկյուններից: Սա է մեր ցավալի իրականությունը և, որպես այս ամենի արդյունք, մենք արդեն այսօր մեր դարավոր թշնամի, ցեղասպան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախագահի խորհրդականի բերանից ենք լսում այն մասին, որ Ադրբեջան – Նախիջևան, այսպես կոչված միջանցքի տրամադրումը շատ կարևոր իրողություն է լինելու Թուրքիայի համար…»,- եզրափակել է զրույցը իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:08 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍ«Մեկ Հայաստան» կուսակցության կոչ հորդորը ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին
17:15 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմը ելնում է նրանից, որ իրենք հաղթող կողմ են եւ առաջ է քաշում՝ խաղաղապահների գործունեությունը կարգավորող 3 լրացուցիչ կետ. Միքայել Մինասյան
14:41 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը չի արտահայտում Հայ Ազգի կամքը, գտնվում և գործում է ՀՀ օրենքներից դուրս
14:07 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱյդ մարդն իր ուզածն արեց, Արցախը չկա, ՀՀ պետական սահմանը գծվեց ըստ Ադրբեջանի ճաշակի. Վարոսյան
13:51 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍԴավադիր ստահակը կրկին բոլորիս փորձում է ֆռացնել՝ սղացնելու համար իր դավաճանությունը. Աշոտյան
13:38 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀունվարի 11-ին Նիկոլը ստորագրելու ու իրականացնելու է էրդողանի ու ալիեւի երազանքը՝ ճանապարհներ բացելով նրանց առաջ Հայաստանի տարածքով. Արփինե Հովհաննիսյան
11:15 08/01/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է. Փաշինյան
00:02 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍ5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար. Մհեր Մկրտչյան
23:41 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍԲաքուն պահանջում է, որ ընդհանրապես հայաստանցիները չմեկնեն Արցախ` սպառնալով «պատժել»
23:30 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍԴեռ 3 օր ժամանակ կա. Ստեփան Դանիելյան

Արխիվ

[]