ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակի վերաբերյալ ինֆորմացիան հայտնվելու է ՌԴ հատուկ ծառայությունների մոտ․ Մոսկվայից ժամանած մասնագետների վերաբերյալ ինֆորմացիան փակ է 01/07/2021 18:49 | ԼՐԱՀՈՍ
Արսեն Թորոսյանը ոչնչացրեց մեր առողջապահական համակարգը, քանի որ տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը՝ չձեռնարկելով արդյունավետ կանխարգելիչ միջոցներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայից Երևան են ժամանել բժիշկներ, որոնք կորոնավիրուսի համար բարձրաստիճան պաշտոնյաներից արյան նմուշ պետք է վերցնեն։ Ընդ որում` գործընթացն իրականացվելու է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հսկողության ներքո։
Հարցին՝ արդյոք սա նշանակում է, որ մեր առողջապահական համակարգին չեն վստահում, Նունե Ներսիսյանը նկատեց՝ նման իրավիճակ ստեղծվել է հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատճառով․ «Նա հայտարարել էր, որ կորոնավիրուսով հիվանդ է, մեկուսացել էր, բայց այդ վարակը տևեց ընդամենը 5 օր։ Փաստ է, որ տարածաշրջանում առաջին տեղում էինք որպես վարակակիրներ։ Բացի այդ Ֆրանսիայից բժիշկներ էին հրավիրել՝ կորոնավիրուսի պայքարի դեմ հայ բժիշկներին օգնելու համար, բայց պարզվեց, որ նրանք մասնագետներ չեն։ Տարանք Գառնի-Գեղարդ, Սևան ու ճանապարհեցինք։ Այս ամենն ազդում է առողջապահական համակարգի վրա։ Մարդիկ տեսնում են՝ այստեղ ոչ ոք լուրջ չի վերաբերվում ո՛չ առողջապահությանը, ո՛չ էլ մարդկանց»,-ասաց Նունե Ներսիսյանը։
Վերջինս ընդգծեց՝ հեղափոխությունից հետո չունենք առողջապահական ծրագիր, և ինչպես վարչապետն ի սկզբանե վերացրեց ազգային հերոսներին, այնպես էլ Արսեն Թորոսյանը բանիմաց, աշխատող և կոմպետենտ բժիշկներին հեռացրեց ոլորտից․ «Բերեց իր ընկերական շրջապատի բժիշկներին, որոնք բուժող բժիշկներ չեն։ Մեր առողջապահական համակարգն Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով վերացել է, վերածվել բիզնեսի։ Նա զուտ բիզնես շահեր է հետապնդում, ուրիշ ոչինչ։ Որպես բժիշկ վատ եմ զգում ստեղծված իրավիճակի համար»,-նշեց Նունե Ներսիսյանը։
Դիտարկմանը՝ արդյոք մտահոգիչ չէ՞, որ օտարերկրյա մասնագետները պետք է բարձրաստիճան պաշտոնյաներից արյան նմուշ վերցնեն և հնարավոր է արդյոք այլ նպատակով այն օգտագործեն, Նունե Ներսիսյանը նշեց, որ հստակ չգիտենք, թե ինչ մասնագետներ են ժամանել և ինչ նպատակով կարող են օգտագործել․ «Չգիտենք՝ արդյոք եկել են մեզ համար հայտնի մասնագետներ, որոնք կարող են տվյալ մարդու ախտորոշումը հաստատել, ինչը մեզ ձեռնտու չէ, քանի որ կարող է օրինակ վարչապետն այդ ժամանակ ասել, որ ինքն այդ ախտորոշումն ունի և դրա համար չէր գիտակցում՝ ինչ էր անում, ինչից հետո պատասխանատվությունից կազատվի»,-նշեց Նունե Ներսիսյանը՝ հավելելով, որ Մոսկվայից ժամանած մասնագետների վերաբերյալ ինֆորմացիան փակ է և, հավանաբար, այն տիրապետում է միայն ԱԱԾ-ն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ